RSS

Միակ փրկությունը

Միթե ճոպանուղին է միակ փրկությունը:

Հիշում եմ` իմ  ուսանողությանս տարիներին, երբ գալիս էր տուն գնալու երանելի օրը, սիրտս բերկրանքով էր լցվում` «շաբաթ կիրակի տանն եմ լինելու»:

Շաբաթվա 5 աշխատանքային ու մեկ հանգստյան օրերին` ժամը 3:00-ին կամ 3:30 գյուղի ավտոբուսը շարժվում էր Տաթև, ու Շինուհայրից այն կողմ որքան մոտենում էինք գյուղին այնքան մարում էր խանդավառությունդ:

«Ա~խր խի չեն էս ճընըպեքը սարքում», «ճընապա չկա», «ոչ մեկը չի մտածում ճընըպեքը սարքիլի մասին» ամենուր լսվում էին տրտնջոցներ. ուղևորները հոգնում էին այդ մեկ ու կես ժամ տևող ճանապարհն անցնելուց: Դա դեռ 1999-2000 թվականներն էր:  Հիմա արդեն տասնամյակն է բոլորում ու չնայած ամենուր խոսվում է կյանքի «լավացման», այս կամ այն տնտեսական ձեռքբերումների, բարեփոխումների,, գյուղական ճանապարհների նորոգման մասին, հեռավոր մի գյուղում «սայլը տեղից չի շարժվում»:

Քանի անգամ է ժպիտ հայտնվել տաթևացու դեմքին` լսելով. «Գորիս – Տաթև ճանապարհը ստացել է ֆինանսավորում ու այս տարի նորոգվելու է»: Տաթևացու այդօրինակ ժպիտը ավելին չջերմացավ, այլև ավելի սառեց այն «սառույց»-ի նման, որի վրա այնժամ գրվել էր «այս տարի նախատեսվում է Տաթևի ճանապարհի նորոգումը», ու այն «սառույց»-ի նման, որ  հալվեց, «ջերմացող սրտերից». ոմանց համար բարեբախտաբար, իսկ  ոմանց` դժբախտաբար:

Վերջին 2 տարիների ընթացքում կարծես նորից ժպիտ է հայտնվում տաթևացու դեմքին` «ՀՀ կառավարությունը հաստատել է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը. տարածաշրջանում նախատեսվում է համալիր բարեփախումներ»` հույսի մի նշույլ. կվերանորոգվի գյուղ տանող ճանապարհը: Զարմանալիորեն իմ շրջապատում գրեթե ոչ մի տաթևացի չէր հավատում դրան.  կյանքի դասերը շատ «տպավորիչ» են եղել:

Այսօր համոզվում եմ`տաթևացու թերահավատությունը հիմնավոր է: 2010թ. Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ նախատեսված գյուղական ճանապարհների վերանորոգման ոչ մի փաստաթղթում Տաթևի ճանապարհը չի հիշատակվում: Ավելին` նախատեսվում է մինչև 2010թ. հոկտեմբեր ամիսը Երևան-Գորիս մայրուղուց Հալիձոր գյուղ հասնող 11կմ ճանապարհի հնարավոր վերանորոգում, իսկ քանի որ Հալիձոր – Տաթև ավտոճանապարհը տեխնիկական բարդ վերականգնողական լուծումներ է ենթադրում` ճանապարհի որոշ մասերի վերախմբավորում, ապա հնարավոր չէ ոչինչ ձեռնարկել:

Համոզված եմ յուրաքանչյուր տաթևացու, կամ տարածաշրջանին ծանոթ անձի մոտ անպայման հարց կառաջանա. «Ի՞նչ օգուտ ունի մինչև Հալիձոր հասնող ճանապարհի վերանորոգումը, երբ Տաթևի գյուղ և համանուն վանք այցելուներին սպասվում է նույն դաժանակիր ոլորանները»:

Միթե ճոպանուղին է լինելու միակ փրկությունը:

Լուսինե Հարությունյան

 

2 responses to “Միակ փրկությունը

  1. mekhpro

    May 27, 2010 at 02:17

    Ուրախանում ենք Տաթևի մասին հոգատար նյութեր կարդալիս:
    Խնդրում եմ, որ YouTube-ում փնտրեք Lapterik6-ի Give me wings նյութը:
    ,,Միթե ճոպանուղին է լինելու միակ փրկությունը,,- հարցի պատասխանը:
    Եվ քանի որ սրտացավություն զգացինք, խնդրում ենք, որ դիտեք նյութը, նորից քննեք, կամ քննենք փաստերը ու բոլորով ձեռնարկենք ինչ-որ մի բան:

     
  2. Լուսինե Հարությունյան

    May 27, 2010 at 09:45

    Ես նայել եմ YouTube-ում տեղադրված Lapterik6-ի Give me wings նյութը: Ավելին, այս նույն էջի “Հրապարակումներ” հոդվածում կա հղում այս նյութի արված :): Իսկ թե ինչու ինձ մոտ ծնվեց ,,Միթե ճոպանուղին է լինելու միակ փրկությունը,, հարցը և նույնանուն հոդվածը, ապա … ինձ ցավ պատճառեց միայն այն փաստը, որ այս տարի Տաթև տանող ճանապարհը չի վերանորոգվելու… տաթևացուս համար դա ամենատխուր փաստն էր…. Ես հույս ունեմ, որ գոնե մյուս տարի ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, բայց…

     

Leave a comment