RSS

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

English Version

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան հարևանությամբ  848 թվականին կառուցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. շատ ավելի փոքր  ու պարզ կառուցվածքով` միայնակ, անսյուն, առանց խորանների, իսկ հյուսիսային և հարավային պատերին կան երեքական կեղծ սյուներ, որոնց վրա հենվում են կամարները` պահելով երկթեք ձեղունը: Նրա պատկերազարդությունը բավականին աղքատիկ է, շքամուտքը զարդարված է նուրբ երկրաչափական փորագրություններով: Կառուցող ճարտարապետները հրաժարվել են գմբեթներ ստեղծելուց` գլխավոր եկեղեցու իշխող իշխող տեսքը չստվերելու համար : Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարում է կամարաձև պատկեարսրահը` հարավում կամարաձև որմնախորշեր: Արևելքում գտնվում է կիսաշրջանաձև դուրս ընկած աբսիդը, որտեղ դրված է սեղանը: Դրանից վերև կան խաչաձև լուսամուտներ և մի կլոր պատուհան: Հարավային պատի մեջ ևս կան 2 լայն, իսկ սրանց կից, վերևում, 2 նեղ պատուհաններ:

1044թ. հարևան ամիրությունների հրոսակների հարձակումներից բավականին կորուստներ է կրում Տաթևի վանքը: Ավերվում են շինություններ, թալանվում է վանքի հոգևոր կարողությունը, ավերակների է վերածվում նաև Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այն վերակառուցում է 1046թ. Հովհաննես Եպիսկոպոսը Սյունյանց Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ, իսկ հիմնական վերանորոգման է ենթարկվում 1295թ.:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: