RSS

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի

895թ. Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց մեծն իշխան Աշոտի և նրա տիկնոջ Շուշանիկի օգնությամբ ու հովանավորությամբ քանդելով հին եկեղեցին /4-րդ դար/, տեղը հիմնադրում է նորը: Նա հանում է հին եկեղեցու որմերից Պողոս և Պետրոս առաքյալների նշխարները և կրկին ամփոփում նոր կառուցվող եկեղեցու որմերում, որի համար էլ այն  կոչվում է Սբ. Պողոս-Պետրոս: Նոր եկեղեցու կառուցումը տևում է 11 տարի: Այն իրենից ներկայացնում է տիպիկ գմբեթավոր բազիլիկա (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով), որը հարստացվել է մի քանի նոր գծերով: Տաճարի լակոնիկ տեսքի ազդեցիկությունը ուժեղանում է նրա նշանավոր բարձրությունից:

Տաճարի ողորկ, առանց ավելորդ մանրամասնությունների, ճակատային մասերը զարդարված են մարդկային դիմանկարներով, որոնց շրջապտտում են օձի գլուխներ: Վերջիններս խորհրդանշում են հայկական ընտանիքի պաշտպանվածությունը:

Տաճարի պատերը շարված են կանոնավոր մշակված բազալտե մեծադիր քարերով: Այն ունի վեց պատուհան, որոնցից 4-ը` հյուսիսիային պատի մեջ: Շինարարության ավարտից հետո, 930 թվականին, տաճարի ներքին պատերը ծածկվում են բարձրարվեստ որմնանկարներով, որոնց վրա բացի հայ նկարիչներից աշխատել են նաև օտարազգի պատկերագործները: Որմնանկարներից որոշները այսօր էլ, թեպետ մեծ մասամբ ավերված, անմոռանալի տպավորություն են թողնում դիտողի վրա: Բեմի ապսիդի վրա պատկերված էր Հիսուսը` շրջապատված մարգարեներով ու սրբերով: Արևմտյան պատին նկարազարդված էր «Սարսափելի դատաստան»-ը որմնանկարը, իսկ հյուսիսային պատին` «Ծնունդ»-ը: Տաճարի արևմտյան ճակատին  VIII դարում կառուցվել է զանգակատունը, որը ի տարբերություն եկեղեցու պարզ պատկերի, խճողված է զարդաքանդակներով:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: