RSS

Կոտապ

29 Mar

… կամ այլ կերպ ասած Ժանգալավ հաց…

Բարի ախորժակ, անուշ լինի

Բարի ախորժակ, անուշ լինի

Ողջ հայությունը կանաչիներից պատրաստված կարկանդակին «Ժանգալավ հաց» է ասում ու միայն տաթևացին է, որ ասում է «Կոտապ»…

Կոտապ թխելու համար շատ կանաչեղեն պետք չէ. բավական է ունենալ պանջար (եղինջ), կանձմանձուկ (չգիտեմ ինչպես է գրական անվանումը🙂 ) և իհարկե շատ ու շատ կանաչեղեն – սողան (սոխ), սավզի (համեմ)…

Գյուղում ամենալավ կանձմանձուկը քաղում էինք Կամարից: Վայրը Կամար է կոչվում, որովհետև այնտեղ է գտնվում գյուղի կամարաձև աղբյուրը ու ավելին, այնտեղ է հոսում գյուղի ամենասառնորակ ջուրը: Պապս միշտ կուզեր Կամարի սառը ճուր (ջուր) խմեր🙂

Լավ կանձմանջուկ նաև ջբուռտակերին էր լինում (այգու մասրենու չորացած ճյուղերից պատրաստված ցանկապատի տակ): Հազար անգամ ձեռքներս արյունոտելով կանձմանձուկ քաղած կլինենք մեր հարևան Արևհատի ջբուռին տական…🙂

Իսկ պանջար ամեն գյուղի տան բոստանում միշտ լինում էր… Տատս խորհուրդ կտար միշտ

Կարագով ավելի համով է...

Կարագով ավելի համով է…

առանց ձեռնոցների քաղել. «…դրա ծակածը օգտակար ա, թող մի քիչ էլ մռմռա…»:

Եվ այսպես  կանաչեղենը մշակելուց (մաքրել և լվանալ) հետո` մանր կտրատում ենք ու խառնում իրար` համեմելով աղով, սև ու կարմիր պղպեղով ու ավելացնում ձեթ (ըստ նախընտրության):

2 տարբերակ կա այն պատրաստելու` կամ տապակվում է ձեթի մեջ կամ ջեռոցում, որից հետո տաք-տաք վիճակում ճեղք բացելով` պատրաստի կոտապի վերևի անկյունում կարագ ենք դնում… (իմ ամենասիրած տարբերակը🙂

Դե, բարի ախորժակ, թող անուշ լինի…

Լուսինե Հարությունյան

Տեսահոլովակ / Պատկերասրահ

 

Tags: , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: