RSS

«Կյանքդ ջրի նման երկար թո’ղ լինի»

1992թ. էր, այն ժամը, երբ ողջ հայ ազգը ոտքի էր կանգնել հայրենիքի անկախության վերագտնման համար, ինչպես նաև թափ էր առել արցախյան գոյամարտը. տաթևացի մի խումբ երիտասարդներ հավաքվեցին ու  մասնակիցը դառնալ այդ պայքարին:

Հենց այդ նույն թվականի հոկտեմբերի 6-ին գյուղում կազմավորվեց 23 հոգանոց ինքնապաշտպանական ջոկատ և սպառազինվեց մարտական զենքով, որ Գորիսի Զինկոմիսարիատն էր տրամադրել: Ջոկատը ընդգրկվեց Գորիսի ինքնապաշտպանական գումարտակի կազմում:

Ջոկատի կազմում ընգրկված էին`

  1. Ալյոշա Վարդանի Իսավերդյան
  2. Անուշավան Բագրատի Փարսյան
  3. Ավետիկ Սաշիկի Հարությունյան
  4. Արթուր Արտուշի Մկրտչյան
  5. Արթուր Բոգդանի Հարությունյան
  6. Արտակ Անդրանիկի Գրիգորյան
  7. Գառնիկ Զախարի Վարդանյան
  8. Դավիթ Գարեգինի Վարդազարյան
  9. Էդիկ Սուրենի Պողոսյան
  10. Կառլեն Ռուբենի Արշակյան
  11. Հենրիկ Գարեգինի Հարությունյան
  12. Հովիկ Արամայիսի Առաքելյան
  13. Մանվել Անդրանիկի Իսավերդյան
  14. Միսակ Նիկոլայի Մարտիրոսյան
  15. Յուրա Ռուբենի Ստեփանյան
  16. Պողոս Սուրենի Ղալամյան
  17. Սամսոն Վաղարի Միքայելյան
  18. Սամվել Էրիկի Մկրտչյան
  19. Սևադա Միշայի Ծատրյան
  20. Վահրամ Ժորիկի Սիմոնյան
  21. Վաչիկ Անուշավանի Վարդանյան
  22. Ֆրիդրիխ Սերոբի Մուրադյան

Բացի վերոհիշյալ երիտասարդներից, որ անմիջապես մասնակիցն էին պայքարին, մյուս տաթևացիները նույնպես օգնում էին Տաթևի ջոկատին` իրենց կեցությունն ապահովվելու համար.  կազմակերպվում էր տղաների տեղափոխությունը, սնունդ էր տարվում դիրքեր և նմանատիպ այլ աջակցություններ:

Նախքան ջոկատի կազմավորումը գյուղում ստեղծվել էր «շտաբ», որ կազմակերպում էր օգնություն Արցախյան ազատամարտի մասնակիցներին ու բնակչությանը: Գյուղացիները սնունդ և հագուստ էին տրամադրում ու առաջին պարենային օգնությունը Գորիսի օդանավակայանից առաքվեց ԼՂՀ Մարտունիի տարածաշրջան: Եվս 3 անգամ օգնություն կազմակերպվեց և կենտրոնացվեց Գորիսում գործող պահեստում, որտեցից մաս առ մաս մթերքը և հագուստը առաքվում էր ազատամարտի վայրեր:

Շտաբի կազմում ընդգրկված տաթևացի մինչև 40 տարեկան տղամարդիկ շուրջօրյա հերթապահություն էին կատարում գյուղում – 5 երիտասարդ 2 ժամը մեկ վերահսկում ու ապահովում էին գյուղի անդորրը, ինչպես նաև գյուղական տարածքն հատող ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունը: Այդ ժամանակ Տաթև գյուղը միջպետական և միջքաղաքային տարանցիկ ուղի էր Հայաստան – Իրան – Հայաստան և Հայաստանի հարավային և հյուսիսային բնակավայրերի համար:

Պատմական փաստերը վկայում են, որ «Կատարի» կոչվող բարձրունքը միշտ  պաշտպանել են տաթևացիները և այն համարվել է Տաթևի դարբասը: Այս անգամ էլ տաթևացին հավատարիմ մնալով իր պապերի ավանդին` գնաց պաշտպանելու ու միշտ վեհ պահելու «Կատարի» բարձրունքը:

Առաջին անգամ Տաթևի ջոկատը թեժ մարտի մեջ հայտնվեց 1992թ. դեկտեմբերի 16-ին` Շուռնուխի – Վերին և Ներքին Ջուբութլու օպերացիայի ժամանակ:  Մարտի թոհ ու բոհում Գորիսի ինքնապաշտպանական ողջ գումարտակն էր, որի կազմում էին նաև Տաթևի տղաները:  Այդ օրը Գորիսի ինքնապաշտպաները  պատվով կատարեցին իրենց առաջադրանքը` անառիկ պահելով Շուռնուխու սահմանը:

Այդ օրը  տաթևացիները ունեցան իրենց առաջին վիրավորը. Սամվելը վիրավորվեց. նրա ուսն էր վնասվել:

2-րդ թեժ մարտը, որին մասնակցեց Տաթևի ջոկատը` Կուբաթլուի մարտն էր, որտեղ տաթևացիները տվեցին իրենց առաջին զոհը.  ականի պայթունից զոհվեց Սամսոնը, իսկ Կառլենը ծանր վիրավորվեց…

Բացի Կատարիի ինքանպաշտպանական մարտերից տաթևացի երիտասարդներից շատերը ծառայում էին նաև այլ ինքանապաշտպանական ճակատներում: Ընդհանուր առմամբ այդ տարիներին տաթևացիները իրենց ակտիվ մանսակցությունն ունեցան արցախյան ազատամարտին և տվեցին 6 զոհ:

  1. Արմեն Հայկի Մարտիրոսյան
  2. Կամո Էրիկի Մկրտչյան
  3. Հրաչիկ Նիկոլայի Մարտիրոսյան
  4. Նորայր Ջիվանի Ծատրյան
  5. Սամսոն Վաղարշակի Միքայելյան
  6. Սամվել Անդրանիկի Իսավերդյան

Այսօր, ի հիշատակ արցախյան ազատամարտում զոհված մարտիկների, գյուղում կանգուն է հուշաղբյուր ու երբեք չի մարում այն գիտակցումը, որ այդ երիտասարդները իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի ինքնապաշտպանության  ու անկախության համար: Հուշաղբյուրից հոսող ջուրը թող խորհուրդը լինի նրանց կյանքի անմահության. լավագույն մաղթանքը, որ երբեվիցե կարելի է լսել – «Կյանքդ ջրի նման երկար թող լինի»:

Լուսինե Հարությունյան

 

One response to “«Կյանքդ ջրի նման երկար թո’ղ լինի»

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: