RSS

Տաթև-Վանքյան տարեգրություն

2010թ. – «Տաթևի վերածնունդ» ծրագրի 1-ին փուլի շրջանակում վերականգնվեց Տաթևի վանական համալիրում գտնվող հնամենի ձիթարանը:

2010թ. – հոկտեմբերի 23, «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչները  արձանագրեցին «Տաթևեր» ճոպանուղու ռեկորդային երկարությունը. օդային անցուղին ձգվում է 5752 մ:

2010թ. – հոկտեմբերի 16, հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին:

2009թ. – նոյեմբեր, «Ռուբեն Վարդանյան և ընկերներ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մեկնարկվեց «Տաթևեր» ճոպանուղու շինարարական աշխատանքները:

2009թ. – ՀՀ կառավարության թիվ 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից` ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի, Բարձրավանի և Քաշունիի գյուղական համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոն:

2007թ.  – Տաթևի վանքի վանահայր նշանակվեց  Հայր Միքայելը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ:

1974-98թթ. – Վերակառուցվել են եկեղեցիները, տաճարի գմբեթը, նորոգվել են բնակելի և տնտեսական շենքերը, պարիսպը, զանգակատան առանձին հարկը:

1931թ. –Երկրաշարժը ավերել է Տաթևի վանքը, քանդել Սբ. Գ. Լուսավորիչ և Սբ. Աստվածածին եկեղեցիները, տաճարի գմբեթը, զանգակատունը, սյունասրահը:

20-րդ դ. սկիզբ Տաճարի արևմտյան ճակատին կից կառուցվել է բարձր, եռահարկ, շքեղ քանդակազարդ զանգակատուն:

19-րդ դ. վերջ Քանդվել է վանքի գավիթն ու զանգակատունը:

1898թ. – Ունեցել է հարկատու 15 գյուղ և 5 միաբան:

1865թ. – Վանահայր Սարգիս Գասպարյանցը նորոգել է վանքի հյուսիսային կողմի շենքերը

1862թ. – Հովհաննես արք. Ասլանյանը նորոգել է Սբ. Պողոս-Պետրոս տաճարի արևելյան կողմը:

1858թ. – Տաթևի վանքը ունեցել է 70 հարկատու գյուղեր:

1837թ. – Տաթևի վանքի մետրոպոլիտությունը վերացվել է և Սյունիքը կազմել է Երևանի թեմի մի մասը:

18-րդ դ. 2-րդ քառորդ – Աբրահամ Աստապատեցին Տաթևի վանքում բացել է  դպրոց, որը գործել է մինչև 20-րդ դարը: Վանական համալիրի հյուսիս-արևելյան կողմում կառուցել է 16 դասասենյակով դպրոցի շենք, որն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի` կրթական կառույցի մեզ հասած միակ օրինակ:

1828թ. – Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Տաթևի վանքի վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ռուսական իշխանությունների միջոցով վերադարձրել է վանքից խլված կալվածքները, հիմնովին նորոգել Տաթևի վանական համալիրը, Տաթև գյուղի ճանապարհը, Կաքավասարից ջուր անցկացրել և տնտեսական նոր շենքեր կառուցել:

1796-1826թթ. – Վանքն ասպատակել են պարսկական զորքերը և կողոպտել:

1787թ. – Հովակիմ արքեպիսկոպոսը տաճարի հարավային մուտքի առաջ կառուցել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, հյուսիսային պարսպի բուրգերը, բնակելի սենյակները, ձիթահանքի շենքը և այլն:

1745թ. – Հովհաննես Ղալամյանցը նորոգել է Տաթևի աղբյուրը:

18-րդ դար Հովհաննես Ղալամյանցը նորոգել է վանքի շենքերը, եկեղեցիների տանիքները, կառուցել տնտեսական շինություններ:

1705թ. – Խոջա Անտոնի միջոցներով Տեր Միքայելը նորոգել է տաճարը:

1671թ. – Զաքարիա եպիսկոպոսը կառուցել է առաջնորդարանի շենքը և այլ բնակելի շենքեր:

1646թ. – Ներսես եպիսկոպոսը բարեկարգել է վանքը, կառուցել արևմտյան խցերը և Տաթև գյուղի Սբ. Ներսես եկեղեցին /Սբ. Մինաս եկեղեցին/:

17-18-րդ դդ. – Հովհաննես Շինաթաղցին գնալով պարսից Հուսեին Շահի մոտ` Սպահան, վերհաստատել է Տաթևի վանքի իրավունքները կալվածքների նկատմամբ, կառուցել արևելյան դահլիճը, սրբատաշ քարերից սենյակները:

17-18-րդ դդ. –Առաքել եպիսկոպոսը կառուցել է վանքի հարավային կողմի գավիթը, Գրիգոր Տաթևացու հիշատակին խաչքար կերտել, Սիմեոն Անգեղակոթցին Պարսից շահից հետ է ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները:

1434թ. – Թեմուրյան գահակալ Շահռւխի ասպատակությունից հետո Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Սանահինի վանքը:

1381-87թթ. – Լենկթեմուրյան արշավանքների ժամանակ վանքը կողոպտվել է, հրկիզվել, կորցրել կալվածքների մեծ մասը:

14-րդ դար – Հովհան Որոտնեցին Տաթևի վանքի գավիթի վրա կառուցել է կամարակապ, երկհարկանի զանգակատուն:

 13-14-րդ դդ. – Տաթևի վանքի եպիսկոպոսությունը ունեցել է 677 հարկատու գյուղեր` իր թեմում գտնվող 14 գավառներում, և բազմաթիվ վանքեր:

14-րդ դար – Տաթևի վանքը գիտամշակութային վերելք է ապրել. այստեղ են հավաքվել ժամանակին աչքի ընկնող աստվածաբաններ, փիլիսոփաներ, աստղագետներ, երաժիշտներ, նկարիչներ: Վանքում կրոնավորների թիվը հասել էր 1000-ի: Վերակառուցվել է վանական կրթարանը: 895թ. հիմնադրված վարդապետարանը դարձել էր համահայկական մշակութային կենտրոն. հիմք նոր բարձր տիպի դպրոցի` Տաթի համալսարանի:

13-րդ դարի վերջ – Տաթևի վանքը եղել է ունիթորության դեմ մղվող պայքարի կենտրոն:

1302-04թթ. – Արքեպիսկոպոսի պատվերով Տաթևի վանքի համար ձուլվել են 2 խոշոր պղնձե զանգեր:

1297թ. – Սբ. արք. Օրբելյանը վանքում ավարտել է «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը:

1295թ. – Սբ. արք. Օրբելյանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից ավերված Սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցին և վանքին նվիրել սեփական Արիտ գյուղը:

1286թ. – Տաթևի վանքը վերստին հզորացել է. Կիլիկիայում Կոստանդին Բ Կատուկեցի  կաթողիկոսը Ստեփան արքեպիսկոպոս Օրբելյանին օծել է Սյունյաց աթոռի մետրոպոլիտ և հայոց պրոտոֆրոնտես /նախաթոռ եպիսկոպոս/:

1282թթ. – Հայրապետ եպիսկոպոսը Կիլիկիա մեկնելով Լևոն Գ թագավորից վանքի համար բերել է բյուզանդական արքունական մետաքսից գործված և շքեղ զարդարված եկեղեցական հանդերձանք, թանկարժեք սկիհներ, խաչեր և այլն:

1270-ական թթ. – Հայրապետ եպիսկոպոսը նորոգել է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ծածկերը և տանիքը:

1273թ. – Տարսայիճ Օրբելյանը Սբ. Պողոս-Պետրոս տաճարին է նվիրաբերել  թանկարժեք սպասք, հանդերձանք, վանքին են վերադարձրել իր նախկին տիրույթները:

1261թ. – Սմբատ և Տարսայիճ Օրբելյանները նորոգել և բարեկարգել են Տաթևի վանքը:

1216թ. – Նորավանքում ստեղծվել է եպիսկոպոսություն, և Սյունյաց աթոռը տրոհվել է 2 մասի:

1170թ. – Սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել վանքի մոտ 10 000 ձեռագրերը: Տաթևի վանքի առաջնորդները տեղափոխվել են Վայոց Ձորի Նորավանքը:

1138թ. – Երկրաշարժից ընկել է Սբ. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը, ավերվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

1087թ. – Կառուցվել են գավիթներ, վանքի դարբասը, կից կենտրոնագմբեթ Սբ. Աստվածածին եկեղեցին, Սյունյաց սենեքերիմ  Ա թագավորի հրամանով հետ ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները:

1046թ. – Հովհաննես եպիսկոպոսը Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ վերակառուցել է  Սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցին` որմնասյան վերևում ագուցելով Լուսավորչի մասունքը:

1044թ. – Տաթևի վանքը ենթարկվել է հարձակումների. Ավերվել է Սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցին, այլ շինություններ, թալանվել է վանքի հոգևոր հարստությունը  , սպանվել են միաբաններ:

1043թ. – Հովհաննես եպիսկոպոսը կառուցել է Սբ. Պողոս-Պետրոս տաճարին հարավից կից սրահը:

1006թ. – Կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու շրջաբերականով Տաթևի եպիսկոպոսությանն են վերադարձվել նրա նախկին բոլոր իրավունքները:

11-րդ դար – Ցուրաբերդի բնակիչները վերսկսել են իրենց պայքարը, 1003թ. սպանել եպիսկոպոսին: Սյունյաց Վասակ Ա թագավորը հիմնահատակ ավերել է Ցուրաբերդը:

10-րդ դար – Վանքում գործել է Տաթևի մատենադարանը, որը Տաթևի համալսարանի գործուն տարիներին  հարստացել է և գոյատևել մինչև 1911-12թթ.: Ավերից ու ավարառություններից փրկված 140 ձեռագիր մատյաններ տեղափոխվել են Էջմիածին, այնուհետև` Երևանի մատենադարան:

958թ. – Տաթևի եպիսկոպոս է ձեռնադրվել Վահան Սյունեցին/968-969թթ. Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի/ և վերջինիս հաջողվել է մասամբ վերականգնել վանքի իրավունքներնհ ու կալվածքները:

940-950թթ. – Տաթևի եպիսկոպոսության փորձը անկախանալ Հայոց հայրապետ աթոռից. բանադրվել է  Հակոբ եպիսկոպոսը, իսկ Հայաստանի մյուս հոգևոր առաջնորդները հրաժարվել են  ճանաչել Տաթևի գերագահությունը, տիրացել վանքի կալվածքների մեծ մասին:

932թ. – Հակոբ եպիսկոպոսը գնել է Վարարակ գետի ջուրը:

918թ. – Հովհաննես եպիսկոպոսի մահից հետո Սյունյաց հոգևոր առաջնորդ է կարգվել Հակոբ Դվինեցին:

915թ. – Ցուրաբերդցիների ապստամբությունը, որը մեծ ավերվածություններ բերեց վանքին. սպանվել են միաբաններ ու կողոպտվել է վանքի հարստությունը:

9-րդ դար – Տաթևի վանքը ՀՀ ամենախոշոր ու նշանավոր վանական համալիրն էր` ունենալով շուրջ 500 միաբան, վարդապետարան:

906թ. – Հովհաննես եպիսկոպոսը Սբ. Պողոս-Պետրոս տաճարի շինարարությունը նշանավորել է Ս. Երրորդությանը նվիրված հուշասյուն կանգնեցնելով` /կոչվել է Գավազան/:

896-906թթ. – Հիմք է դրվել Սբ. Պողոս-Պետրոս տաճարի շինարարությանը:

881թ. – Վանահայր Սողոմոն եպիսկոպոսը գնել է Դարատափ գյուղը: Վերադարձվել է Խոտ գյուղը և Սբ. Նշանի համար պատրաստված թանակարժեք քարերով զարդարված ոսկե խաչը:

848թ. – Իշխան Ֆիլիպեն կառուցել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

844թ. – Վանքին է նվիրաբերվել Նորաշենիկ գյուղը:

844թ. – Տաթև գյուղը նվիրաբերվել է Սյունյաց աթոռին:

839թ. – Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը:

8-րդ դար – Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստն էր:

4-րդ դար – Տաթևում գործել է մի  անշուք եկեղեցի` սակավաթիվ ճգնավոր միաբաններով:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: