RSS

Սրամտում են տաթևացիները

Տաթևացիները շատ սրամիտ մարդիկ են: Նրանց խոսքը համեմված է առածներով, անեկդոտներով, ծիծաղելի ու դիպուկ արտահայտություններով: Բայց առակախոսությամբ բոլորից աչքի էր ընկնում Բագրատ Լաչինյանը, որի մասին լավ գիտեն շրջանի բնակիչներից շատ շատերը. հաճախ նրանք խոսակցությունների ժամանակ մեջբերում են Պակոյի /Բագրատ/ ասույթները.

Պակոն Հայրենական մեծ պատերազմի ծանր հաշմանդամ էր` զրկված երկու ոտքից և հազիվ էր հենակների օգնությամբ քայլում:

Բոգդան Հարությունյանի նոթերից

*****

Պակոն իր էշը նստած իջնում էր դեպի Սատանայի կամուրջ: Մեկը նրան հանդիպում է ու կատակով դիմում:

– Պակո, բա էդ հեյվանը (անասուն) մեղք չէ, որ էդ դառերումը (դժվարանցանելի տեղեր) նստալ ես:

– Արա~, պանից պարզվում է էշություն ես արել, որ այդպես լավ գիտես էշի ղադրը:

*****

Պակոն կոլտնտեսության կալում պահակ էր:

Մի օր էլ շրջանի պատասխանատու աշխատողներից երկու հոգի գյուղ են գալիս և գնում կալսիչի մոտ` վիճակը ստուգելու: Ընդ որում նրանցից մեկը ծխում էր: Պակոն չգիտեր նրանց ով լինելը և իսկույն մոտենում է ու ասում.

– Ընկեր, այստեղ չի կարելի ծխել, տեսնում էս հացահատիկի դեզը: Համ էլ, եթե գրագետվ ես, կարդա էն լոզունգը. «Այստեղ արգելվում է ծխելը»:

– Բա, որտե՞ղ ծխեմ, Բագրա’տ,- ասաց եկվորը:

– Ե’կ, գլխիս ծխիր, ի/նչ իմանամ, էս մեծ դուզումը (դաշտ) մի տեղ չկա:

Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ ծխող ընկերը չգիտեր ինչ ասի:

******

Պակոյի կինը Կապանից էր և հաճախ էր նեղացնում ամուսնուն իր շատախոսությամբ:

Մի անգամ հարցնում են.

– Պակո’, մեր գյուղի ամենաուժեղ և դիմացկուն մարդը ո՞վ է:

– Գրիգորյան Մարտիրոսը:

– Ա~յ տղա, նա ի՞նչ ուժեղ է, էլ մարդ չգտար:

– Արա~, խի չես հասկանում,- ասում է Պակոն, – նրա կինն էլ է Կապանից:

*****

Մի անգամ էլ Գորիսում էլի Պակոյից հարցնում են, թե Տաթևի ամենալավ մարդն ով է: Պակոն քիչ մտածում է ու պատասխանում.

– Պետրոսյան Ռուբենը:

– Դե լավ, բաներ մի ասի, նա ի՞նչ լավ մարդ է, որ բոլորդ էլ գովում եք, – դիմում է մեկը:

Պակոն երկար նայում է շքեղ հագնված այդ գեր մարդուն ու ասում.

– Ընկեր ջան, էդ գալուստիկիդ (փողկապ), կոստյումիդ եմ նայում, ոչինչ, կարգին մարդ ես երևում, բայց բանից երևում է գլխիդ շայբան (այստեղ խելք) պակաս է: Դե համ էլ այդքան յուղակալած մարդու գլխում ինչ պիտի լինի:

*****

Կոլխոզի նախագահը կալի պահակ Բագրատին խիստ դիտողություն է անում, նկատելով, որ նրա էշը ցորենի խուրցը ուտում է.

– Ինչ ես ղալմաղալ անում (աղմկում), այ մարդ,- ասում է Պակոն: Դրա ընկերները պահեստներ են ուտում, բան չկա, իսկ էշը երկու հասկ է ուտում, այդպես հերսոտվել ես (բարկացել):

*****

Պակոյի երկու երեխաները շատ անհաջող էին սովորում և դրա համար դպրոցի տնօրենը նրան կանչում է դպրոց` պատճառն իմանալու:

– Ա’յ Բագրատ, ախր երեխաները չեն ուզում սովորել և միշտ ցածր գնահատականներ են ստանում, ինչու չես հետևում:

– Ընկեր դիրեկտոր,- ասում է Պակոն, լավ, բա էդ երկուսը ըսկի մեկի չափ էլ չեն սովորում:

*****

Ցուրտ ձմեռ էր: Պակոն Երևանից գնացքով եկել էր Կապան, այնտեղից էլ ավտոմեքենայով Գորիս: Առավոտյան մտնում է Գործկոմի նախագահ Մասուրյանի մոտ և խնդրում իրեն ուղարկել Տաթև: Մասուրյանը կապվում է գյուղ, կոլխոզի նախագահ Թ. Մարգարյանին:

– Ալո~, ալո~: Կանացի ձայնով երկար կանչում է` Թևադրո~ս, Թևադրո~ս:

Երբ պատասխանը ուշանում է, Պակոն ջղայնանում է ու ասում.

– Ա~յ տնաշեն, մի քիչ պինդ կանչի էլի, մեջքիդ ստաքան (բաժակ) կա կպցրած:

*****

Պակոն էշը նստած գնում է հարևան գյուղը: Գյուղսովետի գրասենյակի մոտ բավականին բազմություն էր հավաքված: Նրանք հենց նկատում են Պակոյին, շրջապատում են կատակ անելու: Նրանցից մեկը իբրև սրախոս, հարցնում է.

– Պակո’, լավ էշ ունես, բայց հետաքրքիր է, թե ինչու մարդ տեսնելուց իսկույն տեղն ու տեղը կանգնում է:

– Հա~, էս անտերի խասյաթն (բնավորություն) էդպես է, հենց որ իր ընկերներին տեսնում է, էլ ոտն առաջ չի դնում:

Իսկ հիմա պատմում են տաթևացիները

31.03.2010,  – Պատմում է Ասյա Աղավելյանը – Մի օր Պակոն էշը նստած, վեշավոյն էլ / ուսապարկ/  շալակած գնում էր դաշտ, երբ գյուղացիներից մեկը մոտենում է և հարցնում, թե ինչու է ուսապարկը շակալել: Պակոն էլ պատասխանում է. “”նձ տանում է հերիք չի, վեշս էլ տալի…¦:

Պապս (Աղավելուց Լևոնը) շատ էր աշխատացնում իր տղաներին: Մի օր հորեղբայրներս էշով գնում է փայտի, ջղայնանում ու էշին հրում է ձորը. Տուն գալով պապիս ասում է` էշը գլորվել է ձորը և սատկել, իսկ պապս հետ է ուղարկում` ասելով. “Գնա փալանը բեր”: Հորեղբայրս գնում է տեսնում էշը ողջ-առողջ ձորում կանգնած…

12.03.20102, – Արամ Մարտիրոսյանը Դիլունց Արսենը այն տաթևացին է, ում գրեթե բոլորը գիտեն, նույնիսկ նրանք, ովքեր միայն առիթի դեպքում են Տաթևում եղել…

Մի անգամ Տաթևի նախագահ Էդիկ Խաչատրյանը /Գուգանանց/ Արսենին հարցնում է, թե ով է Դիլունց ցեղի ամենախելոքը: Արսենր առանց տատանվելու պատասխանում է, “Ես եմ…”: Խաչատրյանը նորից է հարցում, իսկ Գուգանանց ցեղի խելոքը ով ա: Արսենը մի քիչ մտածելուց հետո հարցին պատասխանում է հարցով, – “Յանի կա ընկեր Խաչատրյան”:

25.02.2010թ. – Արամ Մարտիրոսյանը – Բոլորիս ծանոթ Լաչինյան Բագրատի փոքր տղայի /Յայայի/ կինը հարսանիքի հաջորդ օրը` համաձայն հին սովորության, առաջարկում է  լվանալ “պատրուն”-ի /կեսրար/ ոտքերը:  Բագրատը հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ էր և կորցրել էր զույգ ոտքը: Առաջարկին ի պատասխան ասում է, “Հա հարս ջան հէնա ուքագին վրա, լվաց էլի դիր տեղը”:

24.12.2009թ. –   Արմեն Վարդանյանը – Մի անգամ Լիչինաց Պակոն էշը նստած վանքի մոտով անցնում է, իսկ մոտակայքում Գորիսի քարտուղարներով հաց էին ուտում: Տեսնելով Պակոյին կանչում են իրենց մոտ; նրանցից թվացյալ խելոքը Պակոյին ասում է, “…մի կենաց ասի խմենք”: Էս Պակոն էլ իրեն չի կորցնում` ասելով, “Խմում եմ էշիս գենացը, որ սենց շրջապատ ունի…”:

25.03.2009թ. – Քնար Մկրտչյանը – Սանթի Ամին /պապիկս/ գնում է անտառ մոշ հավաքելու, հանկարծ դիմացից դուրս է գալիս արջը… Սանթի ամին շփոթվելով փաթաթվում է արջին ու բռնում ձեռքը: Իսկ արջը ուրախանալով, որ մարդը իրենից չի վախեցել խոնարհվում է ու գլորվում ձորը:

02.12.2008 – Լուսինե Վարդանյանը – Ես, երբ փոքր էի, շատ էի սիրում հորս պատմություններն իրենց էշի մասին. Ոսկան էր անունը: Պապս էշը առել է` նկատելով, որ Էշը դիմացի գարին չի ուտում , այլ ուտում է կողքի փռած լավաշը. շատ խելոք էշ է եղել: Խոտհարքին գյուղի բոլոր էշերը հավաքում էին կոլխոզին օգնելու համար:  Ոսկանը միակ էշն էր, որ կարողացել է խոտը տուն բերել ու պետությանը չհանձնել… Նույն այդ էշին հորեղբայրս կարողացել է բարձրացնել դպրոցի 2-րդ հարկ, իսկ կյանքի վերջին տարիներին էշը քոռացել էր, իսկ պապիկս ակնոց է պատվիրել էշի համար… Վերջում էլ Էշին պատվավոր թաղել են:

28.10.2008թ. –  Անահիտ Մնացականյանը –  Մայրս ուսուցչուհի էր ու մի անգամ աշակերտներին ասում է, թե ով կարող է երկար նախադասություն կազմել: Մի շատ վատ սովորող աշակերտ ձեռքէ բարձրացնում. շատ զարմանալի էր… Աշակերտը ոտքի է կանգնում ու ասում. “ Վագոնի գիծծծծծծծծծծծծծծծծծծծծծ…”:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: