RSS

Վայելել այդ հիասքանչ «հոգևոր ներկայությունը»

/Իր տպավորություններով կիսվում է Լիանա Թուրաբյանը` «ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ» արշավների ակումբի անդամ/

Սա ձեր առաջի˚ն այցն էր Տաթև: Կկիսվեք տպավորություններով:

Առաջին անգամ էի Տաթևում: Մուտքը վանական համալիր անկրկնելի էր: Երկնքից պոկված մի մենավոր վայր, ուր կարող ես անէանալ ու վայելել այդ հիասքանչ «հոգևոր ներկայությունը»: Անմոռանալի տպավորիչ էր յուրաքանչյուր քարը, մութ ու փոքրիկ սենյակները, վանքի դպրատունը: Մեզ հաջողվեց նույնիսկ կարդալ որոշ արձանագրություններ: Վանքի ճաշասենյակի պատին գրված էր. «Համեցեք, վայելեք»: Երանելի կլիներ այնտեղ ճաշելու հնարավություն ունենալ…

ՎԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ ԷՐ

Հասանք տեղ ու վանքում կնունք էր: Աներևակայելի էր հոգևոր երաժշտության արձագանքը այդ պատերի ներսում: Ես շատ եմ սիրում հոգևոր երաժշտություն ու մի պահ առանձնացել էի` մոռանալով ուր եմ եկել ու ինչի համար եմ հայտնվել այդ վայրում:

Խոսքեր չունեմ նկարագրելու բնության անկրկնելիությունը: Յուրաքանչյուր ծառն ու թուփը, ձորում հոսող գետը ու այդ ամեն կանաչի մեջ փոքր ինչ տեղացած կարկուտի սպիտակ հատիկները: Քեզ ուրիշ աշխարհում էիր զգում: Այն առանձնանում էր իր յուրահատուկ եղանակով:

Ա~խր մի փոքր այն կողմ ուրիշ կերպ էր բնությունը դրսևորվում…

Եթե ձեզ տրվեր բացառիկ հնարավորություն փոփոխություններ մտցնել Տաթև գյուղի և նրա շրջակա միջավայրի զարգացման գործընթացում: Որո˚նք կլինեն ձեր առաջնահերթությունները:

Ոչինչ չէի փոխի Տաթևում: Միայն ճանապարհը մի քիչ բարվոք լիներ, թերևս այն ավելի քան խորհրդավոր է իր դժվարանցանելիությամբ, բայց չէր խանգարի փոքր ինչ ապահովագրել ճանապարհային անվտանգությունը` հատկապես, սողանքային հատվածներում:

Վանքում վերանորոգման աշխատանքներ են տարվում. նոր աստիճաններ են սարքվում` սալիկապատվում: Անկեղծ ասած ինձ ցավ պատճառեց այդ ամենը. կորցնում է վանքը իր հնադարյան շունչը…

Բարձրացանք վանքի «տանիքը» ու դեպի ներքև ձորի մեջ նայելով քեզ Աստված էիր զգում. աննկարագրելի ուժ էր կուտակվում մարմնիդ ներսում:

Ձեր պատկերացումներում արդյո˚ք տեսանելի է Տաթևը վերածնված:

Մի˚թե Տաթևը արդեն տուրիզմի կենտրոն չէ:  Տաթևը միշտ ունեցել ու կունենա իր այցելուներին:

Հեղինակային խոսք – Լիանան միանգամայն դեմ էր բոլոր այն բարեփոխումներին ու վերականգնողական աշխատանքներին, որը կբերեր Տաթևի հինավուրց տեսքի աղավաղմանը: Անիմաստ էր համարում որևէ ենթակառուցվածքային լուծումների /հյուրանոց, սրճարան, ճաշարան և այլն/ գոյությունը վանքի շրջակայքում:

«…ոչինչ պետք չէ «ավելացնել» Տաթևին… այն էլի հիասքանչ է իր ներկա դիրքով ու «վարքով»: Ավելին, նախընտրելի է գիշերել անտառում վրանի «տանիքի» կամ գյուղական որևէ ընտանեկան հարկի տակ, քան ունենալ բարձրակարգ հյուրանոց կամ վանքին հարակից ժամանակակից կառույցներ…»

Ողջունելի է ճոպանուղի կառուցելու գաղափարը: Այն կհեշտացնի Տաթև հասնելու ճանապարհը, բայց չեմ կարծում, որ այն շատ արդյունավետ կգործի: Ես ավելի քան կնախընտրեմ Սատանի կամրջից ոտքով բարձրանալ, նույնիսկ տրանսպորտ չլինելու դեպքում, քան ճոպանուղի նստել: Ա~խր ճանապարհը ինքնին շատ գեղեցիկ է. բաղձանքով ես սպասում` երբ կհասնես վանք: Ճոպանուղին այդքան մեծ բարձրության վրա ու այդքան երկար տարածության մեջ` ձորի վրա կախված.  վախ է ներշնչում:

  1. 3 ամենատպավորիչը, որ տեսաք Տաթևում:
  • Վանական համալիրը իր եկեղեցիներով
  • Ճոճվող սյունը
  • Վանքի «տանիք» տանող ճանապարհը. տանիքից աշխարհը կարծես ոտքերիդ տակ փռված լիներ:
  1. Հայտնի արվեստագետներից մեկը ասել էր. «Հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել»: Կհամաձայնվե˚ք այս արտահայտության հետ:

«Հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել» միտքը իմ համար ավելի քան «Հնարավոր չէ լինել Տաթևում ու չմտորել» ձևաչափն ունի: Կամա թե ակամա ինքնամփոփվում ես ու անգամ ինքդ քեզ հարցեր ուղղում, մտորում այդ պահին քեզ շրջապատող ամեն ինչի մասին: Համոզված եմ, եթե ոչ ստեղծագործել, ապա չմտորել հաստատ անխուսափելի է:

3 ամենացավալի փաստ, որ հիասթափեցրեց ձեզ` Հայաստանի քաղաքացուն:

Մեկ անգամ նշեցի, որ իմ սրտով չեն վանքում տարվող վերանորոգման աշխատանքները: Չնայած չեմ կարող չհամաձայնվել, որ որոշակի վերականգնողական շտկումները անհրաժեշտ են, բայց ոչ աղավաղելով հնադարյան տեսքը:

Գիտեմ, որ հաճախ եք այցելում  Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:  5 բալանոց սանդղակով գնահատենք նրանք, և ո˚ր երորդ տեղը կզբաղեցնի Տաթևը:

Նման սանդղակում Տաթևը իմ համար 5-րդ է. լավագույնը իմ այցելած վայրերից:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: