RSS

Հպարտ` ինչպես արծիվ. թռիչքի վայելք

Իր տպավորություններով մեր հետ կիսվում է ‘One Way Tour”-ի կողմից 2011թ. հունիսի 18-ին Տաթևի վանական համալիր կազմակերպված այցելության մասնակից Աստղիկ Հովսեփյանը… 

  1. Սա ձեր առաջի˚ն այցն էր Տաթև: Կկիսվե՞ք տպավորություններով:

Հեղինակային իրավունքը One Way Tour-ի

– Այո’, առաջին անգամ էի գտնվում Տաթևում: Այնքան տպավորված եմ Սյունյաց աշխարհի հարուստ ու շքեղ բնությամբ և Տաթևի վանքի հոյակերտ գեղեցկությամբ, որ կարծում եմ կդժվարանամ իմ ամբողջ հիացմունքը ևզգացմունքները բառերով արտահայտել: Կարող եմ ուղղակի այդ վայրը մեկ բառով “Աստծո հրաշք” անվանել:

  1. Ինչպիսի՞ նախաձեռնություններ ունի ձեր խումբը, Ինչու՞ հատկապես Տաթևը: Ո՞ր տեսանկյունից էր այն հետաքրքրում ձեզ: Արդյո՞ք արդարացված էին ձեր/խմբի ակնկալիքները:

– Մեր խմբի նպատակը, ընդհանրապես, ակտիվ հանգիստն է և, ամենակարևորը, Հայաստանի գեղեցիկ

վայրերի բացահայտումը: Իսկ ուղևորությունը դեպի Տաթև մեր ամենամեծ ցանկություններից մեկն էր: Շատ էի լսել այս հրաշք վայրի մասին, բայց երբեք չէի

եղել այնտեղ: Եվ OWT-ի շնորհիվ այցելելով այնտեղ` իմ հույսերը ավելի քան արդարացվեցին:

  1. Եթե ձեզ տրվի բացառիկ հնարավորություն փոփոխություններ մտցնել Տաթև գյուղի և նրա շրջակա միջավայրի զարգացման գործընթացում: Որո˚նք կլինեն ձեր առաջնահերթությունները:Հեղինակային իրավունքը One Way Tour-ի

– Նշեմ, որ բացի այն հանգամանքից, որ հիացած էի այստեղի վայրի գեղեցկությամբ, հիացած էի նաև գյուղերի փողոցների և տների համաչափությամբ: Տպավորություն էր ստեղծվում, որ այդ տները ուղղակի մի գծով շարել են: Բայց, իհարկե, շատ հին էին, մի քիչ խարխլված: Հուսանք, որ գյուղերը նույնպես չեն անտեսվի և ավելի կբարեկարգվեն:

  1. Արդեն մեկ տարի է ինչ մեկնարկվել է Տաթևի վերածնունդ ծրագիրը – Տաթևը նորածնի դերում տեսա՞ք:

– Տաթևը նորածնի դերում… Տաթևն ինձ վրա ավելի շատ իմաստուն ծերունու տպավորություն թողեց, որի հետ կարող ես անընդհատ զրուցել, լսել նրա իմաստուն խրատները, որոնք գալիս են դարերի խորքից: Տաթևի վանական համալիրը, իրոք, Հեղինակային իրավունքը One Way Tour-իհոգևոր մեծ սնունդ է: Իսկ ինչ վերաբերվում է վանքում տարվող աշխատանքներին, ապա դրանք ակնառու էին: Տաթևի վանական համալիրի նկատմամբ մեծ խնամք տանելը ուղղակի անհրաժեշտություն է:

  1. Ի՞նչն էր ակնառու Տաթևում, և ինչի՞ կարիքն էր առավել զգացվում:

– Ինձ համար միայն ժամանակի կարիք էր զգացվում: Քանի որ շատ վայրեր էինք որոշել այցելել մեկ օրվա ընթացքում, այդ պատճառով մեր ժամանակը շատ սուղ էր: Իսկ Տաթևում այնքան հետաքրքիր անկյուններ կային…

Հուսով եմ մի օր նորից կայցելեմ և մեկ ամբողջ օր կլինեմ Տաթևի հյուրը:

  1. Հայտնի արվեստագետներից մեկը ասել էր. “Հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել”: Կհամաձայնվե˚ք այս արտահայտության հետ:

– Ցավոք, ինքս օժտված չեմ ստեղծագործելու մեծ տաղանդով: Բայց զուրկ լինելով այդպիսի շնորհից` Տաթևում զգում ես, թե ինչպես են գլխումդ թևավոր մտքեր ծագում, ականջներումդ սկսում են շարականներ հնչել, որոնց բառերն անգամ չգիտես:Հեղինակային իրավունքը One Way Tour-ի

…այս վայրը հզոր էներգիա ունի…

  1. Ի՞նչը հիասթափեցրեց ձեզ:

– Հիասթափություններ, իհարկե, եղան: Հալիձորից Տա-Թևեր ճոպանուղին նստեցինք և մոտ 10 րոպե հիացած ու ապշած նայում էինք հպարտ լեռներին, փարթամ բնությանը, գեղեցիկ վայրերին, որոնց վրայով ճախրում էինք Տաթևի թևերի վրա: Եվ ահա, տեղ հասանք: Մեր առջև բացվեց Տաթև համալիրը` իր ամբողջ գեղեցկությամբ: Իսկ վանքի անմիջապես հարևանությամբ ինչ-որ մեկը որոշել էր գումար վաստակել: Խոսքը մի այսպես կոչված ռեստորանի մասին է, որտեղից հնչում էր անորակ ռաբիս երաժշտություն: Մի պահ ցանկանում էիր կտրվել երկրից, վայելել եկեղեցում անցկացվող պատարագը, ու մեկ էլ ականջիդ էին հասնում  ցածրորակ երաժշտության ելևէջները: Սա ամենաշատն էր, որ հիասթափեցրեց ինձ:

  1. Ի՞նչ կձեռնարկեիք շտկելու այդ թերությունը, որ նույն զգացողությունը չպատճառի հաջորդ այցելուին:

– Այս թերությունը շտկելու համար պետք է ուղղակի այդ մարդուն առաջարկել իր գործունեությունը  մեկ այլ` վանքից հեռու տարածքում ծավալել, կամ էլ ուղղակի արգելել, որ այնտեղ  բարձր երաժշտություն հնչի, այլ հնչի հոգևոր երաժշտություն, ինչպես օրինակ Շուշիի վանքի բակում:

  1. Ի՞նչ կասեք ճոպանուղու մասին, աշխարհում այն ամենաերկար հեռադարձելին է… ի՞նչ զգացողություններ պարգևեց:

– Անկեղծ ասած` շատ եմ վախենում բարձրությունից և կարծում էի, որ սարսափով եմ տանելու ճոպանուղով անցած ողջ ճանապարհը: Բայց այդպես չեղավ, քանի որՀեղինակային իրավունքը One Way Tour-ի ուղղակի ժամանակ չեղավ հասկանալու, թե ինչ բարձրության վրա եմ ես գտնվում: Այնքան գեղեցիկ էր ամեն ինչ, այնքան համահունչ: Այդ պահին ինձ հպարտ արծիվ էի զգում. ճախրում էի երկնքում ու վայելում թռիչքս:

  1. Գիտեմ եղել եք Սատանայի կամրջում: Ի՞նչ տպավորություններ ստացաք և արդյո՞ք այն համահունչ է իր անվանը:

– Տաթևի վանական համալիրում մոտ 2 ժամ անցկացնելուց հետո ուղևորվեցինք դեպի Սատանի կամուրջ: Որոշել էինք, որ պետք է անպայման այցելենք կամրջի տակ գտնվող քարանձավները: Բայց այստեղ վախկոտությունս նորից գլուխ բարձրացրեց, և ես հրաժարվեցի ներքև իջնել: Բայց սուր զգացմունքների սիրահար մեր շատ մասնակիցներ, իջնելով բարդ ճանապարհով, այցելեցին

Հեղինակային իրավունքը One Way Tour-ի

քարանձավներ: Վերադարձան նրանք` հիացմունքը դեմքներին: Ապշած էին, որ Հայաստանում նման վայրեր կան: Իսկ ինձ մնում էր միայն վայելել հրաշք քարանձավների լուսանկարները, որոնք մեր մասնակիցներն իրենց աչքերով էին տեսել:

Շատ եմ փոշմանել, որ չգնացի:

  1. Ի՞նչ կավելացնեիք վերջում:

– Վերջում կցանկանայի ավելացնել, որ Հայոց աշխարհում, իրոք, բացահայտելու շատ բաներ կան: Իսկ այս ճանապարհորդության ժամանակ ես ինձ համար բացահայտեցի հրաշքը:

Տաթևն, իրոք, դրախտ է:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: