RSS

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2009 թվականի N 848-Ն

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին և 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տաթև» վանական համալիրը և հարակից` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոն:

2. Հաստատել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով վեցամսյա ժամկետում ապահովել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայեցակարգային նպատակներին և գերակա խնդիրներին համապատասխան.

2) ծրագրի մշակման գործընթացում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 28Երևան
 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: