RSS

Տաթևի երգչախումբը

Հայր Միքայել«Նրանք ներքին բնազդով քրիստոնյա են, պաշտում են իրենց վանքը, աղանդավորներին երբեք չեն ընդունում, հետ են ուղարկում. այսօր ու երբևիցե Տաթևում աղանդավորները արմատներ ձգել չեն հաջողացրել: Գիտակցությամբ թերանում են: Չունեն քրիստոնեական լուրջ գիտակցություն, բայց միանշանակ չենք կարող ասել, որ սա միայն տաթևացիներին է վերաբերում: Քրիստոնեական գիտակցության պետք է գա մեր ողջ հայ ժողովուրդը: Ինչպես Վազգեն Վեհափառն է հիանալի մի պատասխան տվել. «Մեր ժողովուրդը քրիստոնյա ժողովուրդ է, միայն պետք է նրանց մեջ արթնացնել քրիստոնեությունը»,  – այսպես մեկնաբանեց Հայր Միքայելը տարիներ առաջ, երբ զրուցում էինք տաթևացու և սյունեցու հոգևոր տեսակի ու քրիստոնյա լինելու մասին:

Իմ մանկության տարիներին վանք իջնելը կամ դասից փախչելու առիթ էր, կամ հյուր ունեինք քաղաքից ու վանքը պիտի ցույց տայինք. միակ տեսարժան վայրն էր: Վանքը իջնելը երբեք խորապես չէր ասոցացվում քրիստոնեական  Տաթևի երգչախումբմղումներով կամ Աստվածապաշտությամբ: Թեև երբեք չեմ մոռանում յուրաքանչյուր տաթևացու սևեռուն հայացքը հառած վանքին` ճանապարհ ընգնելուց կամ հարազատին ու մտերիմին ճանապարհ դնելուց առաջ:

Եթե հիմա առիթ վիճակվի քայլել Տաթևի գյուղամեջյան ճանապարհով ու գյուղացի երեխաներին հարց տրվի` «Ինչու՟ եք այցելում Տաթևի վանք», համոզված եմ պատասխաններում գերակշռելու է կամ «… գնում եմ տեսնելու Հայր Սուրբին», կամ «… գնում եմ մասնակցելու պատարագին կամ ժամերգությանը» ու կամ «… գնում եմ եկեղեցական շարականների երգեցողության խմբակին»:

Այո’, գուցե զարմանաք լսելով երգչախմբի մասին, ինչպես ես զարմացա և Տաթևի երգչախումբավելի քան ոգևորություն ապրեցի` կարդալով այն հայտարարությունը, որ «Տաթևի երգչախումբը» կմասնակցի Արգավանդի սբ. Սարգիս եկեղեցու պատարագին:

Բազմիցս ինձ հպարտություն պարգևող ու ոգևորող տաթևյան հոգևոր վերածնունդը իր վերելքի գագաթնակետին է հասնում. տաթևացի փոքրիկը իր մեղմ ու լեռնեցու ձայնով առ Աստված աղոթք է հղում ի սեր ու պաշտպանություն բոլոր հայ փոքրիկների ու մեծերի, բոլոր նրանց համար, ովքեր իրապես զգում ու ունեն Աստծո պաշտպանության կարիքը: Իսկ ո՞վ չունի Աստծո պաշտպանության կարիքը…

Տաթևյան հոգևոր վերածննդի մասին խոսելը ինձ հանգիստ չէր թողնում, թեև խոսքը չէր հասունանում… «Տաթևի երգչախմբի» ելևէջումը կարծես գարնան գալիքի ավետումը լիներ ու մտքի բողբոջի պայթյունը. Ինձ հաջովեց կապ հաստատել երգչախմբի փոքրիկ ձայներից մի քանիսի հետ: Սիրով խոսքը փոխանցում եմ նրանց, ովքեր կխոսեն երգչախմբի ստեղծման, նրա կազմում ընդգրկվելու, եկեղեցական շարարականներ երգելու ժամանակ ապրած զգացողությունների, Հայր Սուրբի, Երևանյան ելույթի ու դժվարի ու հեշտի մասին:

Ալինա Գևորգյան, 15 տարեկան

Ալինա Գևորգյան, 15 տարեկան

Ալինա Գևորգյան – «Տաթևի երգչախումբը» ստեղծվել է  «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Խմբի կազմում ընդգրկվել եմ պատահականորեն»: Ես ու իմ ընկերուհին` Անի Հարությունյանը,  գնացել էինք վանք մասնակցելու պատարագի: Այնտես հանդիպեցինք Հայր Սուրբին ու Սիմոնին, (վերջինս երգչախմբի ղեկավարն է), և նրանք առաջարկեցին հաճախել երգչախմբի հանդիպումներին: Մենք մեծ սիրով համաձայնվեցինք: Եկեղեցական շարականների երգեցողությունը մեզ համար փոքր ինչ դժվար էր, բայց ինձ ու իմ ընկերներին հաջողվեց յուրացնել դրանք: Շարականներ երգելուց այնքան թեթևություն եմ զգում` կարծես իմ  հոգու երգերն են:

Հայր Սուրբը իմ կյանքում հանդիպած մարդկանցից ամենազնիվներից և ամենաբարիներից է: Նա կարողանում է հասկանալ մեզ, խրատել և, ես ուղղակի սիրում եմ նրան:  Երբ առաջին անգամ երգում էինք Երևանում, ճիշտ է հուզված էինք, բայց նաև այնքան հպարտ, որ ներկայացնում ենք Տաթև գյուղը: Փորձում էինք լավ ներկայանալ, քանի որ դա մեր պատիվն էր: Դժվարություններ այնքան էլ չեղան, մենք միմյանց լրացնելով ստեղծեցինք, իմ կարծիքով, արդեն փոքր ինչ կայացած երգչախումբ: Եվ բացի այդ հեշտ է աշխատել Սիմոնի նման բարի և աջակցող անձնավորության հետ:

Նվարդ Իսավերդյան, 16 տարեկան

Նվարդ Իսավերդյան, 16 տարեկան

Նվարդ Իսավերդյան – Տաթևում ժամանակին փոքրիկ մի երգչախումբ էր գործում, որի մասին քչերը գիտեին և այն այնքան էլ հայտնի չէր ինչպես ներկա երգչախումբը: Ես վաղուց եմ սկսել հաճախել եկեղեցի. այնտեղ ինչ-որ բան ինձ ձգում էր (չգիտե’մ, անհասկանալի զգացում էր…), հետո իմացա, որ ուզում են ստեղծել մի այնպիսի երգչախումբ, որը  հայտնի կդառնա բոլորին: Ես տարիքով մեծ էի ու կարծում, որ չեմ կարող մասնակցել, բայց մեր սիրելի Սիմոնը առաջարկեց ինձ նույնպես երգել ու… համաձայնվեցի:  Սկսեցի հաճախել խմբակներին ու իմ մեջ բացահայտել թաքնված գաղտնիքներ. օրեցօր ավելի լավ սկսեցի երգել, իսկ Հայր Սուրբը մեզ ամեն ինչով փորձում է աջակցել և միայն լավն է սովորեցնում: Եվ իսկապես, եթե ուզում ես սովորել և, իհարկե, ձգտում ունես`  ամեն ինչ էլ հեշտ է թվում:

Էմմա Ղալամյան, 13 տարեկան

Էմմա Ղալամյան – Ես հաճախել եմ եկեղեցի, որովհետև եկեղեցին ինձ կանչում է իր մոտ… Երբ գնացի 1-ին դասարան, Հայր Միքայելին խնդրեցի, որ մասնակցեմ իր խմբակներին, պատարագներին ու մեկ տարի անց արդեն ընդգրկվել էի երգչախմբի կազմում ու մինչ օրս երգում եմ երգչախմբում ու հաճախում պատարագներին:

Ալլա Հարությունյան, 14 տարեկան

Ալլա Հարությունյան, 14 տարեկան

Ալլա Հարությունյան – Սկզբում ընկեր Մովսիսյանը, մեր դպրոցի տնօրենը, ասեց, որ դպրոց մի մարդ է եկել, ով ցանկանում է Հայր Սուրբի համար երգչախումբ ստեղծել: Ինձ նույնպես խորհուրդ տվեցին ընդգրկվել: Մեծ սիրով համաձայնվեցի ու հիմա երգում եմ երգչախմբում: Անկեղծ ասաց, մինչ այդ էի ես եկեղեցի գնում (ոչ այնքան հաճախ), բայց չէի զգում այն կարևորությունը, որ զգում եմ հիմա, հատկապես, եկեղեցական շարականներ երգելուց: Շարականնները մի առանձնահատուկ ուժ ունեն, որոնք գրավում են մեզ ու համախմբում:  Հայր Սուրբը սուրբ մարդ է, մարդ, ում նմանը աշխարհում դժվար է գտնել: Նա միշտ հասկանում է բոլորին, աջակցում, խորհուրդներ տալիս: Ես նրան շատ եմ սիրում: Առաջին անգամ Երևանում հանդես գալը մեզ համար փոքր ինչ դժվար էր (դե’, մի քիչ հուզված էինք), բայց մենք կարողացանք արդարացնել մեզ (չէ՞ որ վերջիվերջո դրանից մեր ու էլի շատ մարդկանց պատիվն էր կախված): Մենք լավ հանդես եկանք ու բոլորին դուր եկավ մեր ելույթը: Մեզ շատ օգնում ու աջակցում են մեր խմբավարը, Սիմոնը,  Հայր Սուրբը ու էլի շատ մարդիկ: Նրանց ներկայությունը մեզ շատ է օգնում, օգնում, որ դժվարություններ չունենանք:

Լիլիթ Պողոսյան, 10 տարեկան

Լիլիթ Պողոսյան, 10 տարեկան

Լիլիթ Պողոսյան – Ես չգիտեմ ինչպես է ստեղծվել երգչախումբը, բայց այն շատ բան փոխեց իմ կյանքում: Երգչախմբի մասին ինձ պատմեց ընկերուհիս` Սաթինե Մուրադյանը, և միասին սկսեցինք հաճախել խմբակներին: Այցելության արդյունքում առաջին հերթին սովորեցի ճիշտ երգել, և բացի դա ես ավելի շատ կապվեցի Հայր Սուրբի, եկեղեցու ու հոգևոր աշխարհի հետ: Մինչև այդ, ես քույրիկիս հետ էի գնում վանք, նա նույնպես հաճախել է այսպիսի խմբակի, որը Հայր Սուրբն էր կազմակերպել: Ես հետևում եմ քույրիկիս օրինակին: Երգելիս հանգստանում եմ. իմ սովորած բոլոր նոր երգերը երգում եմ տատիկիս համար:

Հայր Սուրբը շատ բարի ու հաճելի մարդ է: նա մեզ օգտակար խորհուրդներ է տալիս ու ընկերաբար է վերաբերվում մեզ: Երևանում առաջին անգամ ելույթ ունենալուց շատ հուզված էի, սակայն մեր խմբավարը, Հայր Սուրբն ու իմ ընկերները լավ մթնոլորտ էին ապահովում,դրա համար հեշտությամբ երգեցի:
Դժվար էր առաջին անգամ երկար ժամանակով բացակայել տնից,սակայն ես հարմարվեցի: Մնացացը հեշտ էր ինձ համար:

Լուսինե Պողոսյան, 15 տարեկան

Լուսինե Պողոսյան, 15 տարեկան

Լուսինե Պողոսյան – Տաթևում հոգևոր երգչախումբ  վաղուց էր գործում, որի կազմում երգում էի նաև ես: Իսկ ներկայիս երգչախմբի կազմում ընդգրկված էին սկզբում Շինուհայր ու Հալիձոր գյուղերի երեխաները: Երբ երգչախմբի խմբավարը հանդիպեց տաթևացիներին ու վերջիններիս շահագրգռվածությունը ու մեծ սիրով Հայր Սուրբի կողմից կազմակերպված երգեցողության պարապմունքներին հաճախելը ոգևորեց նրան ու տաթևացիները նույնպես ընդգրկվեցին խմբի կազմում:  Երգչախումբը առաջին անգամ ելույթով հանդես եկավ այս տարի Հայոց բանակի օրվան նվիրված հանդեսի (միջոցառման)  ժամանակ ու նրանց մոտ շատ լավ ստացվեց:  Ես անձամբ չէի սպասում, որ այդքան կարճ ժամանակում նման լավ խումբ կստացվի:
Լուսինեն պատմում է, որ լավ ձայն ունի ու նաև դաշնամուր նվագել գիտի, իսկ ցանկությունը այնքան մեծ էր` «արդյունքում ընդգրկվեցի խմբում»:
«Տանը շատ էի երգում ու դա էլ ոգևորեց քույրիկիս, Լիլիթին, ով հիմա երգում է երգչախմբում: Բավականին լավ ձայն ունի, միայն չէր տիրապետում ճիշտ նոտաների… Հիմա ամբողջ օրը երգում է, իսկ տատիկս նրա հավատարիմ ունկնդիրն է»:

Լուսինե Հարությունյան

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: