RSS

Ամենագեղատեսիլ վայրերից մեկը Հայաստանում

«Ես պատրաստվում եմ գնալ Տաթև, քանի որ…» խորագրով հարցմանը մասնակցել է 37 զբոսաշրջիկ. հարցաթերթիկը բաղկացած էր 7 հարցից, որից առաջին 4 հարցերը վերաբերում են Տաթև հանգստյան գոտու որակական ու քանակական հատկանիշներին:

  1. «Ես պատրաստվում եմ այցելել Տաթև, քանի որ…» հարցին  37 հարցվողներ պատասխանել են հետևյալ կերպ`
  • 13 հոգի `«այն Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է»,
  • 8 հոգի` «այն Հայաստանի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկն է»,
  • 2 հոգի` «այնտեղ է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին»,
  • 5 հոգի` «այնտեղ է գտնվում Տաթևի վանական համալիրը»
  • 6 հոգի` «լսել եմ, որ այնտեղ շատ գեղեցիկ է»,
  • 1 հոգի այցելել է Տաթև, քանի որ այնտեղ են գտնվում իր արմատները` հարազատները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա զարգացման տեմպին զուգահեռ, այսօր յուրաքանչյուր տուրիստական գործակալություն, կամ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացանը հետամուտ անձ օգտագործում է ամեն հնավոր ՏՏ գործիք տեղեկավտական հոսք ապահովելու Հայաստանի զբոսաշրջային գոտիների մասին`  իրազեկելու հանրությանը, և նույն տրամաբանությամբ` այսօր յուրաքանչյուր պոտենցիալ զբոսաշրջիկ որևէ զբոսաշրջային վայրի կամ հնարավորության մասին տեղեկատվություն հավաքելու համար օգտվում է ժամանակակից ՏՏ գործիքներից: Այս նույն հետաքրքրվածությամբ, թե որ ՏՏ աղբյուրներից է տեղեկատվություն հայթայթում զբոսաշրջիկը և այս պարագայում հատկապես Տաթևի մասին հարցաթերթիկի 2-րդ` «Ես տեղեկություններ եմ հավաքել Տաթևի մասին»  հարցին տրված պատասխանները ունեն հետևյալ պատկերը.

  • 12 հոգի` «Կարդացել եմ թերթերում, ամսագրերում»,
  • 11 հոգի` «տեղեկատվությունը ստացել  եմ ընկերներից»,
  • 8 հոգի` «Ինտերնետից եմ որոնել»
  • 2 հոգի պատասխանել է` «Լսել եմ հեռոստատեսությամբ»
  • 1 հոգի պատասխանել է` «Ես Հայ եմ»
  • 1 հոգի պատասխանել է` «Մանկուց շատ եմ լսել,որոշ բաներ գիտեի, բայց լուրջ տեղեկություններ առաջին անգամ այս բլոգից եմ գտել» – այս բլոգից. հարցվողը նկատի ուներ, «Տաթև գյուղը պատմության  էջերում»  https://tatevvillage.wordpress.com  բլոգային տիրույթը, իսկ
  • 1 հոգու համար տեղեկատվական հոսքեր ապահովում են  տարբեր աղբյուրներ

Հարցման արդյունքները թույլ են տալիս ասելու, որ որքան էլ ներկա զարգացման տենդեցները տանում են տեղեկատավական հոսքերի էլեկտրոնայնացմանը, միևնույն է` դեռ Հայաստանում տեղեկատվությունը հասանելի է թերթերում ու ամսագրերում` 37 հարցումից` 12 հօգուտ պատասխան, իսկ այն  §ավանդական¦ աղբյուրը, որ կարծես երբեք չի լքելու հայ մարդուն դա` «ամենահավաստի աղբյուրը իմ ընկերն է»… տարբերակն է – թերևս կա մեկ մոտեցում զբոսաշրջության ոլորտում, որը իր կայուն ազդեցությունը միշտ ունենում է զբոսաշրջության ոլորտում` «իր այցելությունից գոհ յուրաքանչյուր զբոսաշրջիկ այդ մասին պատմում է իր 3 ընկերներին, իսկ դժգոհության մասին` 12-ին»:

Բոլորս էլ կհամաձայնվենք, որ շատ ավելի հետաքրքիր է լինում զբոսնելու գնալ ընկերոջ, ընտանիքի անդամների հետ, թեև քիչ չեն բացառությունները,  որ որոշ մարդիկ  սիրում են շրջագայության գնալ միայնակ: Այս մտորումներով, թե ում ընկերակցությամբ են սիրում Տաթև այցելել Հայաստանյան զբոսաշրջիկները, 37 հարցվողներից ` «Ես Տաթև եմ այցելում» 3-րդ  հարցի պատասխանները հետևյալն են`

  • 18 հոգի` ընկերների հետ
  • 5 հոգի` ընտանիքի անդամների հետ
  • 4 հոգի` մենակ այցելել Տաթև
  • 2 հոգի` ընկերոջ հրավերով ընկերների հետ է եղել Տաթևում
  • 1 հոգի` այցելել է հարազտներին
  • 1 հոգի` ընկերոջ հրավերով է եղել Տաթևում
  • 1 հոգի` ընտանիքի ու ընկերների հետ հարազատներին այցելության է գնացել

Զբոսաշրջությունը համարվելով երկրի և հատկապես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն  ոլորտներից մեկը` իր դերակատարումը նշանակալի է լինում, երբ զբոսաշրջիկը տվյալ հանգստյան գոտում անցկացնում է նվազագույնը մեկ օր: Փորձելով հասկանալ, թե որքան օր է պլանավորում  Տաթևում մնալ մեր հարցվողները`  հետևյալ հարցին` «Պլանավորում եմ Տաթևում հանգստանալ» տրված պատասխաները ունեն հետևյալ պատկերը`

  • 21 հոգի 1 օր է պատրաստվում մնալ Տաթևում – համոզված կարող ենք ասել, որ այդ 1 օր նշանակում  այցելություն Տաթև և վերադարձ նույն օրը ելման վայր
  • 4 հոգի է պլանավորել 3 օր մնալ Տաթևում
  • 1 հոգի` 1 շաբաթ
  • 4 հոգի 2 շաբաթվա իր հանգիստը պլանավորել է Տաթևում անցկացնել
  • 1 հոգի պատրաստվում է մնալ` «այնքան որքան ժամանակ կպահանջվի խորքային ուսումնասիրելու համար»:
Հարցմանը մասնակից 37 զբոսաշրջիկներից  20-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 15-ը` արական,  2 հոգի չեն նշել իրենց սեռը:  20 հոգի պատկանում են 15-25 տարիքային խմբին, որից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Հարցվողներից 9-ը ունեն 25-35 տարիքը, որոնցից 6-ը արական սեռի ներկայացուցիչներ են: Մեր հարցմանը մասնակցած արական սեռի 1 ներկայացուցիչ 70 և ավելի տարիքային խմբին է պատկանում և միայն իր մեկ օրն է նվիրել Տաթևին:
 

2 responses to “Ամենագեղատեսիլ վայրերից մեկը Հայաստանում

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: