RSS

Ներդաշնակություն բնության և վանքի միջև

Իր տպավորություններով մեր հետ կիսվում է “One Way Tour”-ի կողմից 2011թ. հունիսի 18-ին Տաթևի վանական համալիր  կազմակերպված այցելության մասնակից Աստղիկ Բարսեղյանը…  

1.     Սա ձեր առաջի˚ն այցն էր Տաթև: Կկիսվե՞ք տպավորություններով:

Սա իմ առաջին այցն էր Տաթև և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց տեսնելու Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը, ծանոթանալ պատմամշակութային արժեքներին: Տաթև այցելելիս միայն հասկացա, թե որքան հարուստ ու հզոր պատմություն ունենք, կար ներդաշնակություն բնության և վանքի միջև:Հեղինակային իրավունքը` One Way Tour-ի  Մեծ էին տպավորություններս ձիթհանից, ճոճվող հուշասյունից և դիտարանից: Վերևից դիտեցինք նաև Տաթևի Մեծ անապատը: Բախտ ունեցանք տեսնելու նաև  Սատանի կամրջի քարանձավներից մեկը:

2.     Ինչպիսի՞ նախաձեռնություններ ունի ձեր խումբը, Ինչու՞ հատկապես Տաթևը: Ո՞ր տեսանկյունից էր այն հետաքրքրում ձեզ: Արդյո՞ք արդարացված էին ձեր/խմբի ակնկալիքները:

Մեր խումբն ունի բազում նախաձեռնություններ, որոնց թվին է պատկանում նաև այցելությունը դեպի Տաթևի վանք: Կարծում եմ Տաթևն ընտրվեց  հատկապես այն պատճառով, որ այժմ այն համարվում է Հայաստանի գլխավոր պատմամշակութային ու տուրիստական կենտրոններից մեկը, և յուրաքանչյուրիս պարտքն է գոնե մեկ անգամ տեսնել այն: Այն ինձ ավելի շատ հետաքրքրում է որպես տուրիստական կենտրոն, քանզի առնչություն ունեմ տուրիզմի հետ` սովորելով հենց այս ոլորտում: Կարծում եմ իմ ակնկալիքները մեծամասամբ արդարացան և հուսով եմ խմբի մյուս անդամները նույնպես կհաստատեն դա:

3.    Եթե ձեզ տրվի բացառիկ հնարավորություն փոփոխություններ մտցնել Տաթև գյուղի և նրա շրջակա միջավայրի զարգացման գործընթացում: Որո˚նք կլինեն ձեր առաջնահերթությունները:

Կարծում եմ առաջին հերթին կբարելավեյի դեպի Տաթև տանող ճանապարհները, որը ընդհանրապես շատ լուրջ խնդիր է Հայաստանում, նաև կտեղադրեյի  ճանապարհային ուղեցույցներ: Երևի թե այսքանը:

4.    Արդեն մեկ տարի է ինչ մեկնարկվել է Տաթևի վերածնունդ ծրագիրը – Տաթևը նորածնի դերում տեսա՞ք:

Կարծում եմ Տաթևի վերածննդի գործում իր բացառիկ դերն ունեցավ ճոպանուղին, որի շնորհիվ Տաթևը դարձավ Հեղինակային իրավունքը` One Way Tour-իտուրիստական կենտրոն Հայաստանում: Ճոպանուղու շնորհիվ Տաթևը ձեռք բերեց մեծ ճանաչում նաև Հայաստանի սահմաններից դուրս, քանզի այն համարվում է Գինեսի ռեկորդակիր իր երկարության համար: Կարծում եմ որ նորածնի դերը Տաթևին կբերի մեծ ճանաչում:

5.    Ինչն էր ակնառու Տաթևում, և ինչի կարիքն էր առավել զգացվում:

Կարծում եմ Տաթևը շատ գեղեցիկ է իր բնաշխարհով, վանքով, ձիթհանով, դիտարանով, Սատանի կամրջով, անապատով, որով էլ դեպի իրեն է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների: Տաթևն ավելի շատ կարիք է զգում սրտացավ մարդկաց, ովքեր կմտածեն Տաթևի շրջակա միջավայրը չաղտոտելու և այն մաքուր պահելու մասին:

Հեղինակային իրավունքը One Way Tour-ի

6.    Հայտնի արվեստագետներից մեկը ասել էր. “Հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել”:Կհամաձայնվե˚ք այս արտահայտության հետ:

Միանշանակ համամիտ եմ վերը նշված կարծիքի հետ, քանզի Տաթևում առկա ներդաշնակությունը և հոգևոր հանգստությունը դրդում են ստեղծագործելու նույնիսկ այն մարդկանց, ովքեր առհասարակ սեր չունեն ստեղծագործելու հետ:

7.    Ի՞նչը հիասթափեցրեց ձեզ:

Պետք է նաև նշել, որ չնայած բազմաթիվ առավելություններին և դրական կողմերին, որոնք առկա էին Տաթևում, կային նաև բացասական կողմեր, որոնք հիասթափեցրին ինձ: Առաջին հերթին կնշեյի շրջակա միջավայրի աղտոտվածության մասին, ավելի շատ աղտոտված էր գետերի շրջակայքը: Մեծ հիասթափություն պատճառեց նաև վանքից ոչ հեռու լսվող անմակարդակ երաժշտությունը, որը խիստ հակադրվում էր եկեղեցում տիրող հոգևոր և անաղարտ երաժշտությանը: Եվ մի բան էլ, որը թեև այդքան ել կապ չունի Տաթևի հետ, այնուամենայնիվ ինձ շատ մտահոգեց. դա հայերիս մեջ առկա հոգևոր դաստիարակության պակասն է, երբ եկեղեցու ներսից ընթացիկ պատարագի հետ զուգահեռ լսվումՀեղինակային իրավունքը One Way Tour-ի էին մարդկանց ծիծաղները և բարձրաձայն խոսակցությունները, ինչը և  ճնշող էր, և մտահոգիչ:

8.    Ի՞նչ կձեռնարկեիք շտկելու այդ թերությունը, որ նույն զգացողությունը չպատճառի հաջորդ այցելուին:

Առաջին հերթին, մտածելով շրջակա միջավայրի մաքրության մասին, կարելի է պարբերաբար կազմակերպել շաբաթօրյակներ, իսկ ինչ մնում է երաժշտությանը, կարծում եմ այս հարցը պետք է լուծվի պետության կողմից` այն փոխարինելով հոգևոր երաժշտության հետ:

9.    Ի՞նչ կասեք ճոպանուղու մասին, աշխարհում այն ամենաերկար հեռադարձելին է… ի՞նչ զգացողություններ պարգևեց:

Կարծում եմ ճոպանուղին մեծ ազդեցություն ունի Տաթևի զարգացման մեջ: Նրա շնորհիվ է, որ Տաթևը ձեռք բերեց մեծ ճանաչում նաև Հայաստանից դուրս: Առաջին անգամ էի նստում ճոպանուղի, չեմ կարող նկարագրել զգացրղություններս, ամեն մեկն անձամբ պետք է ապրի այդ հիասքանչ րոպենները:

10. Գիտեմ եղել եք Սատանայի կամրջում: Ի՞նչ տպավորություններ ստացաք և արդյոք այնՀեղինակային իրավունքը` One Way Tour-ի համահունչ է իր անվանը:

Այո’, և դա մեր հետաքրքիր օրվա ամենատպավորիչ մասն էր: Մենք նույնիսկ փոքր խմբով մտանք Սատանի կամրջի քարանձավներից մեկը Իրոք զարմանահրաշ վայր էր ու թեև ճանապարհը մի փոքր դժվար էր, բայց անկասկած արժեր անցնել այն` տեսնելու թե որքան գեղեցիկ են մարդկանց մեծ մասին անհայտ վայրերն  ու անկյունները:

11.  Ի՞նչ կավելացնեիք վերջում:

Ամենավերջում բոլորին խորհուրդ կտայի անպայման այցելել Տաթև` համոզված լինելով, որ դուք նույնպես կունենաք նույն տպավորությունները, ինչպես և ետ կգաք թեկուզ հոգնած, բայց և ուրախ տրամադրությամբ ու Հայաստանը լավագույնս ճանաչելու մեծ ցանկությամբ:


 

Leave a comment