RSS

ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Տաթևացիների կենցաղը

Մինչև XVIII դարը գյուղացիները ապրում էին Ղարադամաններում: Տունը կառուցված էր չորս սյուների վրա, որի վրա դրվում էր գերաններ երկու ուղղությամբ, իրար հավասար և տունը բուրգաձև էր ստացվում և բուրգի վերևից բացվում էր երդիկը (հերթը), որտեղից լույսը թափանցում էր տուն: Դռան կողմից կանգնեցնում էին դալանը կամ էհվանը, դալանը ծառայում էր նրա համար, որ դռանը ցեխ չլինի. այնտեղ պահում էին փայտ և այլ իրեր: Տանը և դալանում կար բուխարի` ճաշեր պատրաստելու համար: Դռան կողմից երեք մետր երկարությամբ կար միջնապատ` դռաբա: Տան մեջ թոնիր էին դնում, հաց թխելու և ուրիշ ճաշեր պատրաստելու համար, միաժամանակ ծառայում էր տունը տաքացնելու համար, որը ամեն առավոտ վառում էին: Թոնրի վրա դնում էին սեղանաձև քուրսին, ծածկում ջեջիմով, հետո կարպետով, չորս կողմին քցում էին քաչաներ, վրան նստելու համար, հարուստները` նաև գորգ. ցուրտ ժամանակ ոտները դնում էին քուրսու տակ: Տան գլխավոր իրերն էին ուքագը, որի մեջ պահում էին ցորեն կամ ալյուր, նրա վրա դարսում էին քնելու շորերը, փայտյա մուջրին, տաշտը, տաշտակը, վրթանակը, շամփուրը, արկանքը, սանդը, կուժը, ղնոցին, կաթսաները, չայդանը, մրթաբանները, ճախարակը, սանդերքը, գդալները, շերեփը, թոխրը, բահը, լոմը, սղոցը, ուրագը, ցաքատը, կացինը, մաղը, տափը և այլը: Տան գլխավոր սննդամթերքն էին կարտոֆիլը, լոբին, բակլան, ոսպը, պանիրը, ածիկը, շփոթը, խաշիլը, թանավը, կաթնավը, քշովին և այլն: Շաքարի օգտագործումը հազվագյուտ էր, որի տեղ օգտագործում էին թութ, չամիչ, հեղեփ և չիր, թեյի համար օգտագործում էին վարդ, խոռնը (ուրց), աղանթափա, չաման և այլ ծաղիկներ:

Տղամարդկանց հագուստը` չուխա, գուլպա, վարտիք, սև կտավից արխալուղ, ոչխարի մորթուց գլխարկ, կաշվից տրեխ:

Կանանց հագուստը` շապիկ, արխալուղ, գոտի, յախա, սուրմա, դույմա, քյուրք, չմուշկ, գուլպա, ղաբա, թոխկա, տրեխ:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: