RSS

Գրիգոր Տաթևացի

Միջնադարյան Հայաստանի խոշորագույն մտածողներից էր Գրիգոր Տաթևացին: Նա ծնվել է մոտ 1346թ. Վայոց ձորում, որտեղ անց է կացրել իր պատանեկությունը: 1370 թվականից աշակերտել է Հովհան Որոտնեցուն: Նրա հետ միասին եղել է Երուսաղեմում և նրա կողմից էլ Դարանաղյաց գավառում ձեռնադրվել է վարդապետ:

Հովհան Որոտնեցու մահվանից հետո Տաթևի համալսարանի րաբունապետ դարձավ նրա տաղանդավոր աշակերտ և գործակից Գրիգոր Տաթևացին, որը դեռևս ուսուցչի կենդանության օրոք, իր արտակարգ ընդունակությունների շնորհիվ, հայ դպրության աչքի ընկնող կազմակերպիչներից մեկն էր:

Ականտեսների վկայությամբ Գր. Տաթևացին ունեցել է առինքնող արտաքին. “հասակաւ երկայն, դիմօք պայծառ, տեսակ արժանի գոռոզությամբ, հեռօք ղարևյաշ, մորուօք առատ”:

Գրիգոր Տաթևացուն աշակերտել են 15-րդ դարի հայ մշակույթի մի շարք նշանավոր գործիչներ` Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին և ուրիշներ:

Թովմա Մեծոփեցին` Տաթևացու ականավոր աշակերտներից մեկը, ասում է, որ Տաթևացին հիացնում էր ունկդիրներին  իր ճոխ ու գեղեցիկ խոսքով :

Տաթևացին օժտված էր հարուստ գիտություններով, ճարտար լեզվով, ամուր և տոկուն բնավորությամբ: Նա իր ժամանակի բազմակողմանի կրթություն ունեցող մարդկանցից մեկն էր, խիստ գիտակ ու հմուտ ոչ միայն փիլիսոփայական, աստվածաբանական, բնական, մանկավարժական և ընդհանրապես, այսպես կոչված “արտաքին գիտությունների” մեջ, այլև անվանի մասնագետ էր գրչության, նկարչության և երաժշտության արվեստների մեջ:

Նշենք, որ Տաթևացին մեր միջնադարյան այն հեղինակներից է, որն այնքան շռայլորեն է բնութագրված և փառաբանված գիտական այրերի կողմից: Այդ գովասանքներին նա արժանացել, երբ Հ. Որոտնեցու մահվանից հետո լանկթամուրյան հորդաների ներխուժումների պայմաններում կարողացավ կանգնել Տաթևի համալսարանի գլուխ և շարունակել ու ծավալել իր բազմաբեղուն գիտական-մանկավարժական գործունեությունը:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: