RSS

Քննարկվեցին «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները

«Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա դարձավ «Տաթեւ» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթեւ» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման եւ լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթեւ մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի եւ ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր եւ այլն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:

Կարեւորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվեց միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթեւում:

«Տաթեւ» զբոսաշրջաին կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով`  քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին:

Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարությունից:

Աղբյուրը` hetp.am լրատվական կայք

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: