RSS

Հպարտանալ է պետք և ոչ պղծել

/Իր տպավորություններով կիսվում է Վիկա Մարտիրյանը` «ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ» արշավների ակումբի անդամ/

Սա ձեր առաջի˚ն այցն էր Տաթև: Կկիսվեք տպավորություններով:

Այս տարի մայիսի 15-ին իմ 2-րդ այցն էր Տաթևի վանք: Առաջին անգամ անցյալ տարի էր, երբ մի խումբ ուսանողներով գնացինք Տաթև;

Այն, որ ապշեցրեց ինձ տեղանքի բարձրությունն էր. մարդ արարածը այդքան բարձր ժայռի վրա կարողացել է կառուցել այդքան մեծ ծավալի եկեղեցական համալիր ու այն էլ հին ժամանակներում, դարեր առաջ…

Շատ էի լսել ճոճվող սյան մասին… անհամբեր սպասում էի այն տեսնել, բայց ինձ դուր չեկավ այն, որ ոչ տեղին փորագրություններ էր արված նրա վրա. օրինակ` 39 թիվ, որը “…թյուրիմացությունների հիմք էր դառձել մի խումբ օտարերկրացիների համար, որ վանք էին այցելել”, -պատմում էր վանահայրը անցյալ տարի վանքում մեր համար տարած բացատրական աշխատանքների ժամանակ. գավազանի վրա փորագրված 39 թիվը հիմնադրման տարեթիվն էր ընկալվել այցելուների կողմից…

Հեղինակային խոսք – Տաթևի վանական համալիրում Գավազան սյունը, կամ այլ կերպ կոչվող Ճոճվող սյունը կառուցվել է մայր տաճարի` Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարության ավարտից անմիջապես հետ` 906 թվականին` Հովհաննես Եպիսկոպոսի օժանդակությամբ կարդալ ավելին

Իմ կարծիքով նմանատիպ վերաբերմունքը կարելի է որակել բարբարոսություն` անընդունելի վարքագիծ, եթե փորձենք համեմատել մեկ այլ վարքագծի հետ. ինչպես չի կարելի սեփական տան մեջ նման փորագրություններ անել, նույնքան էլ անընդունելի է աստծո տանը նման արարքներ թույլ տալ… նման սրբատեղերը մեր ձեռքբերումներն են, որոնցով հպարտանալ է պետք և ոչ պղծել…

Մեր առաջին այցը փոքր ինչ արկածային եղավ…Սատանի կամրջից վերև մեր ավտոբուսը չկարողացավ բարձրանալ…  ժամ ու կես քայլեցինք… Թվում էր, թե ճանապարհը շատ հեշտ է ու կարճ, բայց անվերջանելի էր…

Ծիծաղով է հիշում, որ այնքան հոգնած էին, որ ստիպված եղան բարձրանալ ավազով և ցեմենտով բեռնված մեքենայի թափքը ու տեղ հասնել լրիվ փոշու մեջ կորած. “…մեզ նայում էին զարմացած ու ծիծաղկոտ հայացքներով”:

Ես հաճախ եմ լինում Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, բայց Տաթևը թողեց իր առանջնահատուկ տպավորությունը ինձ վրա: Եթե փորձեմ համեմատել մեկ այլ վայրի հետ, գուցե կնշեմ Սևանի Ախթամար թերակղզին… 2 դեպքում էլ կա արգելք, որ պետք է հաղթարվի նրանց հասնելու համար…կարծում եմ բավականին հետաքրքիր կլինի ուխտեր կազմակերպել նմանատիպ վայրեր, չնայած չեմ ժխտում, որ դժվարություններ կլինեն…

Իմ երկրորդ այցելությունը ոչ այնքան տպավորիչ էր… անձրևում էր ու շրջագայությունը վանքում շատ ավելի արագ ստացվեց… չեմ կարող չհիշել մի հանգամանք, երբ անցյալ տարի գնացինք Տաթև ու  եղանակը արևոտ էր ու պայծառ. վանքի պատերից ջրեր էին հոսում, իսկ այս տարի չնայած խոնավ ու թաց եղանակին նման երևույթի չհանդիպեցինք…

Հեղինակային խոսք  – վերջերս հայկական հեռուստալրահոսներից մեկի ժամանակ կար մի տեսանյութ. “ …ինչու˚ է լացում Տաթևի վանքը…” մոտավոր խորագրով: Տեսանյութը պատմում է վանքի “հոգու” ցավի մասին, այն անտարբերության մասին, որին այսօր մատնված են մեր մշակութային կոթողները… այն մասին, թե ինչպիսի ջանասիրությամբ ու վարպետությամբ են ամիսների ընթացքում վեր խոյանում նորակառույց եկեղեցիները, ի տարբերություն նրան, որ ներկա ժամանակներում հայկական մշակույթի յուրօրինակ մասունքներ են կործանման ու անհետացման եզրին կանգնած… Վանքը իր ու իր բախտակիցների ցավն էր լացում…

Եթե ձեզ տրվեր բացառիկ հնարավորություն փոփոխություններ մտցնել Տաթև գյուղի և նրա շրջակա միջավայրի զարգացման գործընթացում: Որո˚նք կլինեն ձեր առաջնահերթությունները:

Շատ կուզեի մի օր Տաթևի վանքը տեսնել առանց այդ կամայական փորագրությունների… անհրաժեշտ է վերականգնել… պետք է չէ փչացնել վանքի տեսքը նման բարբարոսություններով…

Տեսա, որ ճոպանուղի են կառուցում: Համոզված եմ, որ ավելի կհեշտացնի ու կարագացնի Տաթև հասնելու ճանապարհը… ես վախենում եմ բարձրությունից ու համոզված չեմ, թե կկարողանամ երբեվիցե նստել այդ ճոպանուղին…

Պետք է ուշադրություն դառձնել ճանապարհին… հատկապես վախենալու է ճանապարհի գրեթե վերջին հատվածը… մեր երկրաբան Հասմիկի կարծիքով առավել վթարային է հատկապես այդ սահանքային հատվածը, որը արագ վերականգնման կարիք ունի ու քայլեր չձեռնարկելու դեպքում չի բացառվում, որ այլևս հնարավորություն չլինի այն “փրկել”: Նա համոզված էր, որ նոր ճանապարհի կառուցումը ավելի քիչ նյութական ու ֆիզիկական ռեսուրսներ կպահանջի, քան նոր ճանապարհի կառուցումը…

… եթե ես գումար ունենայի… համոզված եղեք նոր ճանապարհ չէի սարքի, այլև կվերականգնեի այն հին ու ոլոր-մոլոր ճանապարհը, որը գեղեցիկ է հենց այն “ոլոր – մոլորության” մեջ…կարծում եմ խնդիրը ունեցածը պահպանելն ու փրկելն է, քան նորի կառուցելը… ու նաև կցանկանայի, որ մարդիկ փոքր ինչ հոգատար լինեն մեր սրբատեղերի նկատմամբ – պահեն ու պահպանեն նրանց:

Ձեր պատկերացումներում արդյո˚ք տեսանելի է Տաթևը վերածնված:

Համոզված եմ` Տաթևի վերածննդի գործընթացում կատարված ցանկացած ներդրում այնպայման կարդարացվի… Տաթևը պետք է տեսնել… եթե փորձեմ համեմատել… թերևս կոպիտ համեմատությամբ… Տաթև երբեք նման չէ սովորական քաղաքային եկեղեցիներին… ՉՆԱՇԽԱՐՀԻԿ  տեղ է… վանքում ձայնային ելևէջների լսելիականությունը /ակուստիկան/ այնքան գեղեցիկ էր: Երբ Աննան ու Արտակը երգեցին… այնքան գեղեցիկ էր լսվում նրանց ձայնը` խառնված ձորից լսվող գետի ձայնին…

3 ամենատպավորիչը, որ տեսաք Տաթևում:

Ավելի քան տպավորված եմ վանական համալիրում առկա հուշարձան կոթողներով… Գավազան սյուն, Սբ. Գրիգոր Լուսավորիչ ու Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիներով…

Հայտնի արվեստագետներից մեկը ասել էր. «Հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել»: Կհամաձայնվե˚ք այս արտահայտության հետ:

Միանշանակ կհամաձայնվեմ… ճիշտ է ես չունեմ ստեղծագործական ձիրք, բայց համոզված կարող եմ ասել, որ Տաթևի վանքը ներշնչում է մտորումների…

3 ամենացավալի փաստ, որ հիասթափեցրեց ձեզ` Հայաստանի քաղաքացուն:

Ճանապարհը պետք է վերանորոգել… անհրաժեշտ է ապահովել ճանապարհային անվտանգությունը…

Գիտեմ, որ հաճախ եք այցելում  Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:  5 բալանոց սանդղակով գնահատենք նրանք, և ո˚ր երորդ տեղը կզբաղեցնի Տաթևը:

Իմ համար Տաթևը 5-րդն է – առաելագույնը` այս պարագայում…

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: