RSS

Տաթևը ձեզ համար մեկ նախադասությամբ

Եթե ինձ տրվեր այն նույն հարցը, որ տրվել է մեր հարցման մասնակիցներին` «Տաթևը ձեր համար մեկ նախադասությամբ» – ես միանշանակ կպատասխանեի «այն իմ ծննդավայրն է… ու կավելացնեի «Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ…» – ինչպես ասվում է «Այստեղ եմ ծնվել» երգում: Կրկրնված կլինեմ բազմիցս անգամ, եթե նշեմ` Տաթև գյուղը և համանուն վանական համալիրը իր աշխարհագրական բարձրադիր դիրքով, շրջակա բնաշխարհով ու սերունդներին թողած իր պատմամշակութային ու հոգևոր ժառանգությամբ բացառիկ դերակատարում է ունեցել դեռևս միջնադարում և շարունակում է հավատարիմ ծառայի նման լինել. ավելին` այսօր այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման խթանիչ օղակներից մեկն է…

Երբ նախաձեռնվեց «Տաթևը իմ տպավորություններում» հարցումը, շատ ավելի հետաքրքիր էր Տաթևը նախընտրած զբոսաշրջիկներից լսել Տաթևի մասին այն «մեկ նախադասությամբ» ձևակերպումը: Ստորև ներկայացված են դրանք առանց բովանդակային փոփոխության, միայն խմբավորված ըստ զբոսաշրջային հնարավորությունների և թողած հոգևոր ու զգայական ազդեցությունների ….

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ 

  • Պատմամշակութային մեծ հարստություն, հիասքանչ բնություն և խաղաղություն
  • Այն պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում ինչպես հայերիս, այնպես էլ օտարերկրացիների համար
  • Գեղեցիկ պատմամշակութային ժառանգություն, Պատմամշակութային վայր
  • Պատմական լուրջ արժեք  ներկայացնող կառույց, որ պետք է պահպանել բոլոր միջոցներով
  • Հիասքանչ մի պատմամշակույթ, որով այսօր ապրեցի
  • Հրաշք  պատմական ժառանգություն, հոգևոր վեհություն

ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ԶԳԱՅԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

  • Վայր, որտեղ մարդը կարող է մեկ օր լինել երջանիկ
  • Հրաշալի, կատարյալ, ոգևորիչ, Հիասքանչ, Մեկ բառով հրաշք, Ուղղակի հիասքանչ է, Հրաշք, Հզոր:
  • Մի անկրկնելի վայր, որտեղ կարելի է անընդհատ այցելել և երբեք չհոգնել
  • Լավ տպավորված
  • Հնարավոր չէ մեկ նախադասությամբ նկարագրել Տաթևի հրաշք վանքը և անմոռաց բնաշխարհը
  • Տաթևը գեղեցիկ և պատմամշակութային բարձր արժեք ունեցող հոգևոր վայր է, ուր տարին 1 անգամ պետք է այցելի յուրաքանչյուր հայ
  • Հոգևոր արժանիկների հարստացում
  • Անսահման մեծ ազատության զգացում
  • Տաթևը իմ համար ոչ մարդակերտ կառույց էր: Այն միաձուված է շրջապատող բնության հետ
  • Դարերից եկած մեր հզորությունը
  • Հայ իրականութեան մնայուն գոհար, որն մեր օրերում դարձել է զբոսաշրջութեան թիրախ
  • C’est magnefique

ԲՆԱՇԽԱՐՀ          

  • Հրաշալի բնաշխարհ, վայրի բնություն և հոգևոր հարուստ կենտրոն, որոնք նպաստում են ակտիվ հանգստի զարգացմանը ՀՀ-ում
  • Ամենագեղեցիկ բնաշխարհ և հոգևոր մեծ ուժ ունեցող վայրը ՀՀ-ում
  • Բնության գլուխգործոց, Հրաշալի, անմոռանալի բնություն, Հրաշալի է Հայկական բնաշխարհը
  • Հիանալի բնաշխարհ, պատմամշակութային հուշարձաններ
  • Բնաշխարհի յուրօրինակ, գողտրիկ անկյուն, որտեղ անէանում են աշխարհիկ բոլոր խնդիրները
Հ.Գ. Եթե ունեք ձեր ձևակերպումը, ապա կիսվեք ինձ և մեր ընթերցողի հետ, շնորհակալություն
 

2 responses to “Տաթևը ձեզ համար մեկ նախադասությամբ

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: