RSS

Հարսանիք

Տաթում ընդունված էր աղջիկներին ամուսնացնել ութ կամ ինը տարեկան հասակում իսկ տղաներին` 16-17 տարեկանում: Դեռ հին ժամանակներից ի վեր ժողովրդագրության մեջ գործում էր մի ավանդույթ, որն էր §օրորոց խազել¦.  Ընդունված էր դանակով գիծ անել այն աղջիկ- փոքրիկի օրորոցի վրա, ում տղայի տունը ընտրում էր որպես հարսնացու: Նման ավանդույթները ավելի քան հաճախ հանդիպում  էին սերտ ոչ ազգակցական բարեկամություն ունեցող ընտանիքների միջև:

Ամուսնացող զույգը պետք է յոթ “պորտ” իրարից հեռու լինի. այն է, որ նրանց միջև ազգակցական կապը պետք է 7  արյունակցական մակարդակից բարձր լինի:

Աղջկա /հարսնացու/ ընտրության հոգսը մորն էր պատկանում: Աղջկա ծնողների համաձայնությունը ստանալուց հետո, տղայի մայրը կամ մոտիկ ազգականը, ծաղկազարդի օրը, երբ գյուղի բոլոր աղջիկները եկեղեցի էին գնում, մի մոմ է տալիս ընտրյալ աղջկա ձեռքը և մի “չարղաթ” ձգում գլխին և գնում էին եկեղեցի: Այդ ծիսակատարությունը հավասարազոր էր նշանադրության: Այնուհետև, նախորոք նշանակված օրը, փեսացուի հայրը կամ ավագ եղբայրը մի քանի բարեկամների հետ գնում էին հարսնացուի տուն` տանելով խնձոր մեջը արծաթե դրամ և մատանի դրած, մի կուլա գինի ու մի շիշ օղի, որը նշանակում է “բարգահ” տալ: Խմում էին ջուխտ (երկու) օջախների կենացը ու քահանայի օրհնած նշանի մատանին հանձնում աղջկան:

Հարսանիքից մի քանի շաբաթ առաջ, փեսացուի հարազատները տեղյակ էին պահում հարսնացուի ծնողներին  հարսանիքի օրվա մասին: Որոշված օրը փեսացուի հարազատները վերցնելով 10 լիտր գինի, 3 լիտր օղի գնում էին հարսնացուի տուն: Խնջույքից հետո ընտրում էին երկու հոգի հարազատ կողմերից, որոնց անվանում էին վաքիլ: Նրանք որոշում էին այն գումարի չափը, որ աղջկա ծնողներին պետք է տալ որպես կաթնագին, այնուհետև այն, թե աղջկան ինչ պետք է տալ հարսանիքի համար:

Տաթևում սովորություն չկար աղջկանը օժիտ տալ: Հարսանիքում մեծ դեր ուներ “քավորը” (կնքահայր), ընտրվում էին մակարներ և “թոյբաշ”-ի (թոյբաշի նշանակում է հարսանիքի գլխավոր, մինչև հարսնացուին տղայի տուն ուղեկցելը): Ընդունված էր նաև հարսանիքից հետո դրամ հանգանակել ու բարձրաձայնել գումարի չափը:

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: