RSS

Տաթևյան առօրյայից…

21 Aug

–     Վաղը ինչ պլաններ ունես, – հարցրեց ինձ հորաքույրս հերթական հավաքույթի ավարտին:

–     Վանք եմ իջնելու, – սա էր իմ միանշանակ պատասխանը, – պետք է մասնակցեմ առավոտյան պատարագին ու պատրաստ լինեմ հաղորդվելու…

–       Տնաշե’ն, ու էդքան ժամ պիտի մնաս ընդեղ…, – զարմանք արտահայտեց նա…

Արդեն 3 օր է ինչ  Տաթևում էի ու դեռևս չէի հասցրել այցելել վանք ու հանդիպել Հայր Սուրբին: Որոշումս միանշանակ էր – կիրակի առավոտյան գնալ ու մասնակցել պատարագին: Առավոտյան դեռ ժամը 9:00-ը չկար ու ես ոտքի էի  ու արագ-արագ կարգավորում էի տունը, երեկոյան հյուր ունեի Գորիսից, որ հասցնեմ լինել Վանքում գոնե 10:30-ին:

Հեռվից լսվում էր Ճոպանուղու ժամանման կոչնակը – առաջին այցելուները արդեն Տաթևում էին… շտապեցի իջնել. պետք էր չուշանալ առաջին տաթևյան պատարագից…

Գյուղի փողոցներում շարժն այնքան էլ ակտիվ չէր… ցուրտ ու մառախլապատ լուսաբաց էր… մարդիկ դեռևս չէին շտապում դուրս գալ իրենց տաքուկ անկյուններից…

Սովորության համաձայն գյուղի տղամարդիկ հավաքվել էին “կանցիլարին տռանը”  ու զրուցում էին, կիսվում իրենց առօրյայից ու օրվա կարևոր լուրերից: Մոտեցա հավաքվածներին ու հանդիպեցի իմ պատմության ուսուցչին` ընկեր Գևորգյանին: Որքան էր ծերացել իմ ուսուցիչը, ում ես շատ էի սիրում ու միշտ հաճույքով էի պատրաստվում նրա դասերին: Նա ինձ չարաճճի էր անվանում – հիշում եմ` քանի անգամ ականջս էր ձգել իմ դասահուշումների, կամ դասը խանգարելու համար:

Օգոստոսի 21 – /այս պահին լույս չունենք – ավելին, դրսում ամպրոպ է ու կայծակ – ժամը 22:10 րոպե է, իսկ ես փորձում եմ թղթին հանձնել իմ այսօրվա տպավորությունները…/

Հա~, կանգ առա այնտեղ, որ ուրախ էի հանդիպել ընկեր Գևորգյանին – վաղուց չէի տեսել նրան – բավականին երկար տևեց մեր ձեռքսեղմումը – տարիների կարոտն ու անսպասելի հանդիպումն էր գուցե պատճառը – բավարարվեցինք միայն միմյանց որպիսությունը հարցնելով ու կարծես մնացած ամեն ինչն այս պարագայում կարևոր չէր: Ծերացել էր ընկեր Գևորգյանը – ալեհեր ու որդու կորստի ցավը դեռևս տարիներ շարունակ կրող ծերունի էր դարձել նա…

Հույս հայտնելով, որ դեռ գյուղում եմ ու էլի կհանդիպենք , ես շարունակեցի ճանապարհս ու 10:30 արդեն վանքում էի… դեռ հատ ու կենտ մարդիկ էին երևում վանքում… համալիրի գլխավոր եկեղեցում` Սբ. Պողոս-Պետրոսում, պատարագի նախապատրաստություն էր տարվում: Եկեղեցու արևելյան աջ կողմում տեղավորվել էր երգչախումբը, որը հետո պարզվեց Զանգակ երգչախումբն էր. նրանց կատարումներն ունկնդրեցինք պատարագից հետո:

Ժամը 10:45 էր և բարձրաձայն հայտարարվեց հաղորդության պատրաստվողներին մոտենալ եկեղեցու արևելյան ձախ խուց` նախապատարագյան աղոթքի…

Մի քանի ծնկաչոք հոգևորականներ, 2 աշխարհիկ անձ աղոթում են Հայր Սուրբի գլխավորությամբ  – խնդելով աստծուն լինել հանդուրձող ու ներողամիտ մեր բոլոր մեղքերի ու ոչ ճիշտ քայլերի համար:

Պատարագը սկսվեց ժամը 11:00-ին ու տևեց մինչև կեսօր…

 

Tags: , , , , , , , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: