RSS

Tag Archives: Յունեսկո

Մարդկային հանճարի գլուխգործոց է…

  • Մարդկային հանճարի գյուխգործոց է` սերունդներին փոխանցելով տարիների որդեգրած մարդկային կարևոր արժեքները, ու
  • ճարտարապետական ու մոնումենտալ արվեստի մի յուրօրինակ նմուշ է, որ դարեր ի վեր կանգուն է Սյունյանց աշխարհում / դեռևս 4-րդ դարից/` կերտելով պատմության հարուստ ու փաստառատ էջերը, ու
  • այն որ ուղղակիորեն կամ մասնակիորեն զուգակցվում է պատմական փաստերի  կամ գոյություն ունեցող ավանդությունների հետ, գաղափարի ու հավատի,  գեղարվեստական ու գրական աշխատանքների հետ` ունենալով համամարդկային բացառիկ նշանակություն, ու
  • իրենից ներկայացնում է բնական գեղեցկության ու գեղագիտական կարևորության տարածք` ընդգրկելով կարևորագույն բնական ֆենոմեն, ու
  • որ երկրի էվոլուցիայի ու զարգացման ընթացքում էկոլոգիական և կենսական նշանակալի գործընթացի  բացառիկ մի օրինակ է:

Ահա այն չափանիշները, որոնց հիման վրա 1995թ. օգոստոսի 25-ին Տաթևի վանական համալիրը, Տաթևի Մեծ Անապատն ու Որոտանի կիրճն ընդգրկող տարածքը ընդգրկվել են Համաշխարհային Ժառանգության/ՀԺ/ ցանկում` “խառը /mixed/” դասակարգման և 14-րդ համարի ներքո:

ՀԺ ցանկի մեջ ընդգրկվելու համար մշակութային կամ բնության հրաշալիքը պետք է ունենա նվազագույնը մեկ չափանիշ այն10 ընտրականից, ոը մշակել է ՀԺ հանձնաժողովը:

1972թ. նոյեմբերի 16-ին Յունեսկոյի /UNESCO/ գլխավոր համաժողովում ընդունվեց մի կոնվեցիա, որի նպատակն էր պաշտպանել համաշխարհային մշակութային և բնության ժառանգությունը:

Համաշխարհային ժառանգության պաշտպանության /ՀԺՊ/ շարժումը սկիզբ առավ 1-ին Համաշխարհային պատերազմից հետո, որը 2 տարբեր շարժման միաձուլումն էր ` ուղղված մշակութային վայրերի ու բնության պաշտպանությանն առանձին-առանձին:

1994թ. ՀԺ հանձնաժողովը ընդունում է Գլոբալ ռազմավարություն Համաշխարհային Ժառանգության ցանկի հավասարակշռության և ներկայացուցչության համար` նպատակ ունենալով հասնել տարածաշրջանային հավասարակշռության և ցանկի թեմատիկ բազմազանության:

 

Tags: , , , , , ,