RSS

Գրիգոր Տաթևացի

01 Jun

Գրիգոր ՏաթևացիՍբ. Գրիգորի վերջին ցանկությունն է եղել, որ իր մարմինն ամփոփեն եկեղեցու մուտքի առջև` ի նշան խոնարհության, որպես թե՝ հող էի և մարդկանց ոտքի կոխան հող դարձա: Սակայն հետագայում` 1787 թ., կառուցվում է նրա մատուռ-դամբարանը, և սրբի շիրիմն արդեն մեզ համար դարձել է աղոթատեղի: Մենք այլևս չենք համարձակվում նրա շիրիմը տրորել, այլ ծնկում ենք ու աղոթքներով սրբի բարեխոսությունը խնդրում՝ իբրև Հայ Եկեղեցու մեզ մերձավորագույն տոնելի սուրբ և Աստծու առջև մեծ համարձակություն ունեցող բարեխոս` պատրաստ այսօր էլ մեզ համար աստվածահաճո խնդրանքների համար միջնորդելու Ամենասուրբ Երրորդության առջև:
Հայրենի հողում պահ դրված սբ. Գրիգորի նշխարները մեր ոտքերի համար հաստատուն հիմք են, երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար իբրև մի լուսատու աստղ է ուրախարար, նրա բարի ու քաղցր վարդապետությունը մեր ականջների համար սաղմոսարանի քնարի անուշ ձայն է: Թող հայոց յոթնալույս րաբունապետ սբ. Գրիգոր Տաթևացու բարեխոսությունը լինի իր հիշատակը տոնողների վրա։ Ամեն: կարդալ ավելին

Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վանահայր Տաթևի վանքի

 

Tags: , , ,

Leave a comment