RSS

Monthly Archives: July 2013

Համայնքի ընդգրկումը բիզնես միջավայրի զարգացմանը

  • Դառնալ երկխոսության հարթակ համայնքների իշխանությունների, տնտեսական Համայնքգործունեություն իրականացնող միջավայրի և հասարակական սեկտորի միջև` ի նպաստ համայնքի զարգացմանն ու ռեսուրսների միավորմանը,
  • զարգացնել համայնքային իշխանությունների կարողությունները տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների զարգացման և բիզնես միջավայրի խթանման ոլորտում,
  • խթանել համայնքների բնակչության ներգրավումը զարգացող տնտեսական միջավայրին:

Ահա այսպիսի նպատակներ են սահմանել «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում» (CABIR) ծրագրի Շրջանավարտների Հայաստանյան Խորհուրդը, որը գործելով Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, Միջազգային և զարգացման հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի համագործակցությունանմիջական ղեկավարությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՌՎՎԶ հիմնադրամի և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ սերտ համագործակցությամ` նախաձեռնել է իրականացնել պիլոտային ծրագիր ՀՀ Սյունիքի մարզում Տաթև, Հալիձոր և Շինուհայր գյուղական համայնքների բնակիչների մասնակցությամբ:

Ս.թ. օգոստոսի 3-ին Գորիսի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվող ներածական դասընթացը` «Համայնքի ընդգրկումը բիզնես միջավայրի զարգացմանը» թեմայով, մեկն ու առաջինն է այն մի շարք միջոցառումներից, որ կազմակերպիչները պատրաստվում են կազմակերպել ու անցկացնել ծրագրի շրջանակում:

Ծրագրի հայտարարությանը կարող եք ծանոթանալ սույն հղման ներքո կամ ներքոհիշյալում

Հայտարարություն

Լ. Հարությունյան

Advertisements
 

Tags: , , , , ,

Օրվա նկարը…

Հայ կանայք ազգային տարազով

Հայ կանայք ազգային տարազով` Տաթևի վանական համալիրում, 1970թ.

Աղբյուրը` Goris NEWS

 

Տաթևի հյուրատները

Տաթևի վանքը ՀՀ ամենատեսարժան վայրերից է, որը Հալիձոր համայնքից ձգվող աշխարհի  ամենաերկար անկանգառ ճոպանուղու` «ՏաԹևեր»-ի կառուցման ու հողային ճանապարհի վերանորոգման շնորհիվ ավելի մատչելի է դարձել:

Ճոպանուղին զբոսաշրջիկների և առհասարակ բոլոր մարդկանց համար երկնքից ճանապարհ է ուղիղ դեպի Աստծո տաճար:

Տաթև այցելող մարդկանց մեծամասնությունը «Տաթև» անվանում է վանքն ու նրա հարակից բաց տարածությունը  և ոչ բոլորը գիտեն 0.5 կմ հեռավորության վրա գտնվող, 1000-ամյակների պատմություն ունեցող գյուղի մասին:

Նրանք, ովքեր գալիս են Տաթև երկար ժամանակով, գիտեն, տեղեկացված են գյուղի և նրա դիրքի մասին, այսպիսի մարդիկ անշուշտ որոշ ժամանակ մնում են գյուղում, ուսումնասիրում տեղանքը և մի գուցե ինչ-որ հարցով նաև օգնում գյուղին:

Նրանք հյուրընկալվում են Տաթևի հյուրատներում: Գյուղում կա 8 ընտանիք, որոնք ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները, իրենց տանը մի քանի օր պահելու մեկ կամ մի քանի հոգանոց խմբերի: Այս ընտանիքները առանձնացվել են հետևյալ սկզբունքներով.

  • Նրանց ընտանիքից գոնե մեկը պետք է տիրապետի ռուսերեն  և անգլերեն լեզուների
  • Նրանց տունը պետք է ունենա կոյուղի, լոգարան և առանձին սենյակներ

Այս կառույցների տերերից մեկի`Լարիսա Պետրոսյանի հետ ունեցած զրւյցում իմացանք մի քանի մանրամասներ զբոսաշրջիկների նախասիրությունների և առանձնահատկությունների մասին:

Այս ամենը `տեսանյութում:

Լուսինե Պողոսյան, 15 տարեկան, Տաթև, Սյունիք

Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ http://gorispress.am/?p=614

 

Թե ճոպանուղին էլ… իր «ոտքին գրես», հետ էկող չի

«ՏաԹևեր» ճոպանուղի

2010թ. կառուցվեց աշխարհի ամենաերկար, անկանգառ «ՏաԹևեր» ճոպանուղին, որն ավելի շատ զբոսաշր ջիկներ բերեց Տաթեւ, քան անցած ողջ դարում էին երևի եկել: Այդ առումով իսկապես կարելի է ասել, որ ճոպանուղին տաթևացուն թևեր է տալիս, որովհետև ամեն անգամ այդ փաստից հոգիդ պարուրվում է հպարտությամբ: Զգում ես, որ կա մի յուրօրինակ բան, որը կարող է նպաստել քեզ այստեղ պահելուն:

Բայց, մեծ հաշվով, մեր կյանքում ոչինչ էականորեն չի փոխվել. պատանիներն ու աղջիկները ավարտում են դպրոցն ու հեռանում` առանց կես վայրկյան հապաղելու: Հավատացեք` թե չձևացնեն` բոլորն էլ էսպես կասեն:
Գյուղում մնում են հիմնականում նրանք, ովքեր ծեր են ու անօգնական, ովքեր հեռանալու միջոցներ, հնարավորություն ու ցանկություն չունեն:
Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ ընտանիքներ կան, որոնք միայն կենսաթոշակի ու նպաստի հաշվին են կարողանում ապրել ու գոյատևել:

Հետո էլ ասում են` դուք երջանիկ եք, ձեզ խոսեցնել չի լինի, դուք ճոպանուղի ունեք, ճոպանուղի, որ Գինեսի գրքի թագուհի է:
Հա’… Բայց դա ի՞նչ է տալիս այն հայրիկին ու երեխային, ով արտագնա աշխատանքից առաջ գրկախառնված արտասվում ու իրար հուսադրում են ինձ, ի’մ ընկերներին, որ գնալու ենք: Հե՞տ են գալու` չգիտեմ:

Կասեք` մեծ-մեծ խոսում եք, մնացեք, պահեք ձեր գյուղը, ձեր պատմությունը: Մնա՞մ, բա ես ինձ ո՞նց պահեմ:
Ճոպանուղուն նայեմ ու կշտանա՞մ…
Լինում է, որ գնում են ու հետո հետ դառնալ անգամ չեն կարողանում` տնից են փող ուզում, լինում է նաև, որ գյուղի ամենաաղքատը քաղաք գնալով այնքան է վաստակում, որ եթե ճոպանուղին իր… «ոտքին գրես» էլ, էլ հետ էկող չի:

Հեղինակ` Ալլա Հարությունյան, 13 տարեկան, Տաթև, Սյունիք

Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ –  http://gorispress.am/?p=518

 
 
%d bloggers like this: