RSS

Tag Archives: Տաթևի վերածնունդ

«Ոչխարների խուզում» փառատոն

«Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները ջանքեր չեն խնայում 1-ին անգամ Հայաստանում, Սյունիքի մարզում, Տաթևի հովտում, Հալիձոր գյուղի, «ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կազմակերպելու «Ոչխարների խուզում» փառատոնը, որտեղ սեփական տաղավարներով հանդես են գալու Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները`  ցուցադրելով գյուղական սեփական արտադրության ապրանքներ, մթերքներ ու խմիչքներ, ինչպես նաև ապահովվելով համայնքի բնակիչների մասնակցությունը ոչխարների խուզման մրցույթին: Կարդալ ավելին

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

Կազմակերպչական հանդիպում համայնքների ղեկավարների հետ

 

Tags: , , , , ,

Տաթևի երգչախումբը

Հայր Միքայել«Նրանք ներքին բնազդով քրիստոնյա են, պաշտում են իրենց վանքը, աղանդավորներին երբեք չեն ընդունում, հետ են ուղարկում. այսօր ու երբևիցե Տաթևում աղանդավորները արմատներ ձգել չեն հաջողացրել: Գիտակցությամբ թերանում են: Չունեն քրիստոնեական լուրջ գիտակցություն, բայց միանշանակ չենք կարող ասել, որ սա միայն տաթևացիներին է վերաբերում: Քրիստոնեական գիտակցության պետք է գա մեր ողջ հայ ժողովուրդը: Ինչպես Վազգեն Վեհափառն է հիանալի մի պատասխան տվել. «Մեր ժողովուրդը քրիստոնյա ժողովուրդ է, միայն պետք է նրանց մեջ արթնացնել քրիստոնեությունը»,  – այսպես մեկնաբանեց Հայր Միքայելը տարիներ առաջ, երբ զրուցում էինք տաթևացու և սյունեցու հոգևոր տեսակի ու քրիստոնյա լինելու մասին:

Իմ մանկության տարիներին վանք իջնելը կամ դասից փախչելու առիթ էր, կամ հյուր ունեինք քաղաքից ու վանքը պիտի ցույց տայինք. միակ տեսարժան վայրն էր: Վանքը իջնելը երբեք խորապես չէր ասոցացվում քրիստոնեական  Տաթևի երգչախումբմղումներով կամ Աստվածապաշտությամբ: Թեև երբեք չեմ մոռանում յուրաքանչյուր տաթևացու սևեռուն հայացքը հառած վանքին` ճանապարհ ընգնելուց կամ հարազատին ու մտերիմին ճանապարհ դնելուց առաջ:

Եթե հիմա առիթ վիճակվի քայլել Տաթևի գյուղամեջյան ճանապարհով ու գյուղացի երեխաներին հարց տրվի` «Ինչու՟ եք այցելում Տաթևի վանք», համոզված եմ պատասխաններում գերակշռելու է կամ «… գնում եմ տեսնելու Հայր Սուրբին», կամ «… գնում եմ մասնակցելու պատարագին կամ ժամերգությանը» ու կամ «… գնում եմ եկեղեցական շարականների երգեցողության խմբակին»:

Այո’, գուցե զարմանաք լսելով երգչախմբի մասին, ինչպես ես զարմացա և
ավելի քան ոգևորություն ապրեցի` կարդալով այն հայտարարությունը, որ «Տաթևի երգչախումբը» կմասնակցի Արգավանդի սբ. Սարգիս եկեղեցու պատարագին: Կարդալ ավելին

 

Tags: , , , , ,

«Տաթևի վերածնունդ» հետազոտություն

Բոլորովին էլ նորություն չէ, եթե փաստենք, որ Տաթև գյուղը իր տարածաշրջանով ունի հարուստ բնաշխարհ և համանուն վանական համալիրը համարվում է Հայաստանի կարևորագույն պատմամշակութային ժառանգություններից մեկը: Այստեղ է կառուցվել աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին և տեղացի բնակիչները միշտ էլ ուրախությամբ են ողջունում ու դիմավորում իրենց հյուրերին: Սա ավելի քան թվերի տեսքով արդարացվեց մեր հարցման արդյունքում: Նշեմ, որ հարցվողները ունեին մեկից ավելի պատասխանի հնարավորություն:

Հարց 4` «Որն է Տաթևի զբոսաշրջային գրավչությունը»

Հետազոտության արդյունքները կարդալ այստեղ` «Տաթևի վերածնունդ»

Հետազոտության արդյունքների նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է https://tatevvillage.wordpress.com բլոգային հարթակին: Օգտվելու դեպքում խնդրում եմ կատարել համապատասխան հղում: Շնորհակալություն:

 
Leave a comment

Posted by on February 18, 2014 in Վերածնունդ

 

Tags: , , ,

«Տաթեվի վերածնունդ» ծրագիր

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի վերականգնել Տաթևի վանքը և տարածաշրջանը’ նորովի ներկայացնելով դրա հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը և դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր: Ծրագրի կազմված է հետևյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերանորոգում և պահպանում, վանական և գիտական ավանդույթների վերականգնում, շրջակա գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում և ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում’ աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցում:

Ավելին կարդալ www.tatev.am Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հեղինակային էջից

 
 

Tags: , , , , , ,

…հանձնի’ր մտքերդ թղթին…

Հարգելի ընթերցող,

https://tatevvillage.wordpress.com/ – հեղինակային բլոգ` Տաթև գյուղի և վանքի պատմության ու վերջին զարգացումների մասին…

… դուք ունեք բացառիկ հնարավորություն կիսվել ձեր տպավորություններով,  հիասթափություններով ու առաջարկություններով, որ ստացել եք, երբ ձեր ճանապարհորդ ոգին հանգրվանել էր Տաթևի վանքում/գյուղում…

… ունեցե’ք ձեր ներդրումը և առիթը ձեր մտքերը հրապարակելու հոդվածի տեսքով Տաթև բլոգում…

https://tatevvillage.wordpress.com/2010/05/11/670/ – սա առաջին փորձն էր…

… հանձնեք ձեր մտքերը թղթին…հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել…

… իսկ գուցե հենց այս ամենի մասին է, որ ուզում եք պատմել…

  1. Ես այցելեցի Տաթև, իսկ որո˚նք են իմ տպավորությունները:
  2. Ես ունեմ բացառիկ հնարավորություն փոփոխություններ մտցնելու Տաթև գյուղի և նրա շրջակա միջավայրի զարգացման գործընթացում: Ի˚նչ կարող եմ անել  ԵՍ որպես Հայաստանի քաղաքացի….
  3. Արդյո˚ք տեսանելի է Տաթևը վերածնված:
  4. Ամենատպավորի˚չը…, հետաքրքի˚ր է…
  5. Ասում են` հնարավոր չէ լինել Տաթևում ու չստեղծագործել, իսկ գու˚ցե ես էլ փորձեմ….
  6. Ամենացավալին այն է, որ … – այն ինձ հիասթափեցրեց …
  7. Ես ունեմ 5 բալանոց սանդղակով գնահատելու հնարավորություն. Տաթևը զբաղեցնում է X –րդ սանդղակը…

Եթե արդեն պատրաստ է  ձեր նյութը կամ ունեք ցանկություն զրուցելու… ունեք միջոց` lharutyunyan@rambler.ru


 

Tags: , , , , , , , , , ,

Հրապարակումներ

Հարգելի ընթերցող,

Նախ ընդունեք իմ շնորհակալությունը այս բլոգ ձեր այցելությունների համար: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ այստեղ կարող եք գտնել տարբեր պարբերականներում Տաթև գյուղի, վանքի ու տաթևյան թեմաներ շոշափող հրապարակումները: Իմ որոնումների արդյունքից ակնհայտ է դառնում, որ նրանցից շատերը հին տարեթվեր ունեն, բայց կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի կարդալ այն ամենը ինչ ասվել ու ասվում է Տաթևի մասին:

  1. Շաքի, Քարահունջ, ՏԱԹԵՎ… ֆոտո-ռեպորտաժ – iReport.am
  2. ՏԱԹԵՎՈՒՄ՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին “Կապիտալ” բիզնես օրաթերթ
  3. ԶԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ, ԴԵՊԻ ՏԱԹԵՎ – armenianhouse.org

ՏԱԹԵՎԸ  ԹԵՎ  ԿՏԱ – “Կապիտալ” բիզնես օրաթերթ

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ – ըստ Վահե սրկ. Ենգիբարյանի

“ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ” ԾՐԱԳԻՐ – ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամ

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ ԿՎԵՐԱԳՏՆԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔԸ – armtown.com

ՏՈՒՐ ԻՆՁ ԹԵՎ – մաս 1, մաս 2, մաս 3 – ‘ԼԱՊՏԵՐԻԿ’ ստեղծագործական խումբ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ – Նռան բամբասանք, համար 14

TATEV, WORTH CLIMB – uncorneredmarket.com – բլոգ

TATEV REVVIVAL PROJECT – National Competitiveness Foundation of Armenia

TATEV MONASTERY, ARMENIA – www. youtube.com

 

Tags: , , , , , , , , , ,

 
%d bloggers like this: