RSS

Tag Archives: Տաթևի վանք

Մոմավառություն Տաթևի համայնքում…

«ՀՒՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ»… Չնայած անբարենպաստ եղանակին Տաթևի Սբ. Մինաս եկեղեցու բակը մարդաշատ էր: Եկեղեցու բակից սկսվեց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությունը: Երթին մասնակից էին համայնքի բնակիչները, աշակերտները ու մանկավարժական կոլեկտիվը, համայնքի աշխատակազմը համայնքի ղեկավար Մ.Սիմոնյանի գլխավորությամբ: 18:30-ին երթի մասնակիցները Ս.Մինաս եկեղեցու բակից ուղևորվեցին դեպի Տաթևի վանական համալիր: Դպրոցի աշակերտները հանդես եկան փոքրիկ ելույթով: 19:15-ին 100 անգամ հնչեցին Տաթևի վանքի զանգերը: Բոլոր իրենց աղոթքը հղեցին առ Աստված, անմեղ զոհերի հիշատակն հարգեցին մեկ րոպե լռությամբ և խնկարկեցին լուռ: Տաթևի վանական համալիրում երթին միացավ փոխմարզպետ Վ.Դավթյանը:

23.04.2015թ.

Սկզբնաղբյուրը՝ «Տաթևի միջնակարգ դպրոց» ֆեյսբուքյան էջ

 

Tags: , , , ,

Սուրբ Զատիկը Տաթևի վանքում

© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամին: Երիտասարդ լրագրողների «Շառավիղ» ակումբ:

 

Tags: , ,

Տաթևի երգչախումբը

Հայր Միքայել«Նրանք ներքին բնազդով քրիստոնյա են, պաշտում են իրենց վանքը, աղանդավորներին երբեք չեն ընդունում, հետ են ուղարկում. այսօր ու երբևիցե Տաթևում աղանդավորները արմատներ ձգել չեն հաջողացրել: Գիտակցությամբ թերանում են: Չունեն քրիստոնեական լուրջ գիտակցություն, բայց միանշանակ չենք կարող ասել, որ սա միայն տաթևացիներին է վերաբերում: Քրիստոնեական գիտակցության պետք է գա մեր ողջ հայ ժողովուրդը: Ինչպես Վազգեն Վեհափառն է հիանալի մի պատասխան տվել. «Մեր ժողովուրդը քրիստոնյա ժողովուրդ է, միայն պետք է նրանց մեջ արթնացնել քրիստոնեությունը»,  – այսպես մեկնաբանեց Հայր Միքայելը տարիներ առաջ, երբ զրուցում էինք տաթևացու և սյունեցու հոգևոր տեսակի ու քրիստոնյա լինելու մասին:

Իմ մանկության տարիներին վանք իջնելը կամ դասից փախչելու առիթ էր, կամ հյուր ունեինք քաղաքից ու վանքը պիտի ցույց տայինք. միակ տեսարժան վայրն էր: Վանքը իջնելը երբեք խորապես չէր ասոցացվում քրիստոնեական  Տաթևի երգչախումբմղումներով կամ Աստվածապաշտությամբ: Թեև երբեք չեմ մոռանում յուրաքանչյուր տաթևացու սևեռուն հայացքը հառած վանքին` ճանապարհ ընգնելուց կամ հարազատին ու մտերիմին ճանապարհ դնելուց առաջ:

Եթե հիմա առիթ վիճակվի քայլել Տաթևի գյուղամեջյան ճանապարհով ու գյուղացի երեխաներին հարց տրվի` «Ինչու՟ եք այցելում Տաթևի վանք», համոզված եմ պատասխաններում գերակշռելու է կամ «… գնում եմ տեսնելու Հայր Սուրբին», կամ «… գնում եմ մասնակցելու պատարագին կամ ժամերգությանը» ու կամ «… գնում եմ եկեղեցական շարականների երգեցողության խմբակին»:

Այո’, գուցե զարմանաք լսելով երգչախմբի մասին, ինչպես ես զարմացա և
ավելի քան ոգևորություն ապրեցի` կարդալով այն հայտարարությունը, որ «Տաթևի երգչախումբը» կմասնակցի Արգավանդի սբ. Սարգիս եկեղեցու պատարագին: Կարդալ ավելին

 

Tags: , , , , ,

Օրվա նկար

Տաթևի վանքԱղբյուրը` Տաթևեր ֆեյսբուքյան էջ

 
Leave a comment

Posted by on February 24, 2014 in Վերածնունդ

 

Tags: , , ,

«Տաթևի վերածնունդ» հետազոտություն

Բոլորովին էլ նորություն չէ, եթե փաստենք, որ Տաթև գյուղը իր տարածաշրջանով ունի հարուստ բնաշխարհ և համանուն վանական համալիրը համարվում է Հայաստանի կարևորագույն պատմամշակութային ժառանգություններից մեկը: Այստեղ է կառուցվել աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին և տեղացի բնակիչները միշտ էլ ուրախությամբ են ողջունում ու դիմավորում իրենց հյուրերին: Սա ավելի քան թվերի տեսքով արդարացվեց մեր հարցման արդյունքում: Նշեմ, որ հարցվողները ունեին մեկից ավելի պատասխանի հնարավորություն:

Հարց 4` «Որն է Տաթևի զբոսաշրջային գրավչությունը»

Հետազոտության արդյունքները կարդալ այստեղ` «Տաթևի վերածնունդ»

Հետազոտության արդյունքների նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է https://tatevvillage.wordpress.com բլոգային հարթակին: Օգտվելու դեպքում խնդրում եմ կատարել համապատասխան հղում: Շնորհակալություն:

 
Leave a comment

Posted by on February 18, 2014 in Վերածնունդ

 

Tags: , , ,

«Տաթևի վերածնունդ» հարցաթերթիկ

Հարգելի ընթերցող

Խնդրում եմ ձեր ժամանակից րոպեներ հատկացնել լրացնելու հետյալ հարցաթերթիկը, որը հնարավորություն է արտահայտելու ձեր տպավորությունները Տաթև ձեր այցելության մասին:

Անգլերեն տարբերակ` for English 

Ռուսերեն տարբերակ` для русский язык

Գերմաներեն տարբերակ` für deutsche

«Տաթև գյուղը պատմության էջերում» բլոգային հարթակը շարունակում է իր հարցումները Տաթև այցելող զբոսաշրջիկների շրջանում` բացահայտելու այցելությունների հաճախականություն, նպատակը, տպավորությունները և լսելու այն առաջարկները, որը ըստ նրանց դրական փոփոխություններ կմտցնի տարածաշրջանի կառավարման, զբոսաշրջային, տնտեսական, ծառ. մատուցման ոլորտում:

Առաջին նախաձեռնությունը իրականացվել է 2011թ., որի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների ներքո`

1. https://tatevvillage.wordpress.com/survey/1690-2/

2. https://tatevvillage.wordpress.com/survey/my-impressions-of-tatev/

3. https://tatevvillage.wordpress.com/survey/tatev-in-one-sentence/

Կանխավ շնորհակալություն,

«Տաթև գյուղը պատմության էջերում» բլոգային հարթակ

 
Leave a comment

Posted by on August 14, 2013 in Վերածնունդ

 

Tags: , , ,

Օրվա նկարը…

Իսկական արծվի թռիչքի նկարը…

Արծվի թռիչքի նկարը

Հեղինակ` Արնոս Մարտիրոսյան

Աղբյուրը` Wings of Tatev

 
 

Tags: , , ,

Գրիգոր Տաթևացի

Գրիգոր ՏաթևացիՍբ. Գրիգորի վերջին ցանկությունն է եղել, որ իր մարմինն ամփոփեն եկեղեցու մուտքի առջև` ի նշան խոնարհության, որպես թե՝ հող էի և մարդկանց ոտքի կոխան հող դարձա: Սակայն հետագայում` 1787 թ., կառուցվում է նրա մատուռ-դամբարանը, և սրբի շիրիմն արդեն մեզ համար դարձել է աղոթատեղի: Մենք այլևս չենք համարձակվում նրա շիրիմը տրորել, այլ ծնկում ենք ու աղոթքներով սրբի բարեխոսությունը խնդրում՝ իբրև Հայ Եկեղեցու մեզ մերձավորագույն տոնելի սուրբ և Աստծու առջև մեծ համարձակություն ունեցող բարեխոս` պատրաստ այսօր էլ մեզ համար աստվածահաճո խնդրանքների համար միջնորդելու Ամենասուրբ Երրորդության առջև:
Հայրենի հողում պահ դրված սբ. Գրիգորի նշխարները մեր ոտքերի համար հաստատուն հիմք են, երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար իբրև մի լուսատու աստղ է ուրախարար, նրա բարի ու քաղցր վարդապետությունը մեր ականջների համար սաղմոսարանի քնարի անուշ ձայն է: Թող հայոց յոթնալույս րաբունապետ սբ. Գրիգոր Տաթևացու բարեխոսությունը լինի իր հիշատակը տոնողների վրա։ Ամեն: կարդալ ավելին

Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վանահայր Տաթևի վանքի

 

Tags: , , ,

Տաթևի հոգևոր զարթոնքը

Տ. Միքայել աբեղա Գևորգյանը ծառայում է Տաթևի վանքում: 1927թ-ից մինչև 2008թ. վանական համալիրը հոգևոր սպասավոր չի ունեցել, կրոնական ծեսերը մոռացվել էին, գյուղ մտնող հոգևորականի նկատմամբ էլ՝ մարդիկ թերահավատ, երբեմն՝ մերժողական վերաբերմունք ունեին: Հայր Միքայելին դժվար փորձություններ էին սպասում, միակ ապավենը հավատարմությունն էր ծառայական ուխտին…

 
 

Tags: , ,

Բամբակի ծով

Որոտանի ձորը` Բամբակե ծով/Գտնվում է Տաթևի վանքի առջևում/

Այս ձորը հաճախ լսվում է փափուկ ու ստիպակ ամփերի քուլաներով, որոնք նման են բամբակի: Դրա համար էլ ձորը կոչվում է Բամբակի ծով:

Աղբյուրը` Արամ Ղանալանյան, «Ավանդապատում» 

Հ.Գ. «Ձորը Որոտանի կիրճն է. այն ձորը, որը տեսանելի է Տաթևի վանքից և Հալիձորի անտառի պռնգից: 2007թ. առավոտյան ժամը 7-ից Տաթևի ուսուցչական կոլեկտիվը Լեռնային Ղարաբաղ էր ուղևորվել ու մինչ իջնում էինք Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանոց ոլորանները ձորը լցվում էր Ղանալանյանի նկարագրած բամբակե ամպի քուլաները: Որքան իջնում էինք ձորը այնքան ընկղմվում էինք «ծով»-ի մեջ: Հետագայում ես այդ «ծով»-ը ներկայացնում էի որպես թանձր կաթով լիքը «ծով»: Լ.Հ.

Ավելի շատ ավանդապատումների ծանոթացեք բլոգի «Ավանդապատում» էջում:

 

Tags: , , ,

 
%d bloggers like this: