RSS

Tag Archives: Տաթևի վանական համալիր

Շախմատի աշխարհի չեմպիոնները Տաթևում

Տաթև վանական համալիր

Տաթև վանական համալիր

 

 

Շախմատի աշխարհի չեմպիոններ Մագնուս Կառլսենը, Լեւոն Արոնյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի ներկայացուցիչներ կայցելեն Տաթեւի վանք, որտեղ կծանոթանան միջնադարյան վանական համալիրի պատմությանը, ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք IDeA հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։

Կարդալ ավելին` http://www.mediamax.am/am/news/society/10615/ 

 

 

Tags: , , ,

Տաթևը լուսանկարչի ֆոտոխցիկից անդին

Հարցազրույցը անցկացվեց Էդգար Արշակյանի հետ, ով Տաթև էր գնացել լուսանկարներ անելու նպատակով:

Որքա՞ն տեղյակ եմ բավականին մեծ է տարբերությունը առաջին անգամ ու օրեր առաջ Տաթևում լինելու միջև ընկած ժամանակահատվածի` արդյո՟ք մանկության հուշերը այնքան վառ են, որպեսզի համեմատեք այնօրվա Տաթևն այսօրվա Տաթևի հետ:

Երբ եղել եմ Տաթևում իմ մեջ դեռ լուսանկարիչը չէր ապրում ու դա մանկության օրերին էր. երեխա էի ու ատում էի երկար ճանապարհը ու առաջին փորձությունը 9-ժամանոց էր:  Ավտոբուսով հասանք Սիսիան ու ամեն 15 րոպեն մեկ հարցնում էի` «մամ’, չհասա՞նք»: Դրանից հետո բազմիցս առիթ եղել է կրկին Տաթևում լինել: Նախավերջին անգամ 2 տարի առաջ փետրվարյան մի մռայլ օր հասանք Սիսիան ու անսպասելի էր մետրով ձյուն տեսնել այնտեղ, իսկ Տաթևում արևոտ եղանակ էր: Այս անգամ կարծես պատկերը նույնն էր. Սիսիանում համեմատաբար ամպամած` Տաթևում ավելի մեղմ եղանակ, որը չէր կարելի ասել հաջորդ օրվա մասին. լուսաբացը անձրևոտ էր, տեղ-տեղ ձյուն ու կարկուտ` քամու ուժգնությամբ:

Տաթևյան համայնապատկեր

Տաթևյան համայնապատկեր, նկարը «ՏաԹևեր» ճոպանուղուց, ձորում տեսանելի է Տաթևի Մեծ Անապատը ու Տաթև տանող ճանապարհը

Երբ Տաթև այցդ գործնական չէ, ապա կարողանում ես վայելել վանքը, բնությունը –  բարձրանում ես պարիսպներին, պառկում խոտերի վրա ու զրուցում այն փոքրիկ աղջնակի հետ, ով նույնպես այցելել էր վանք: Իսկ այս անգամ չկար այդ հաճելին` պարիսպների վրա բարձրանալու ժամանակ չկար, ավելին` անվտանգության նկատառումներով փակ էր դեպի պարիսպ որոշ մուտքեր` փոքրիկ աղջնակը նույնպես չկար, ու ինձ մնում էր միայն բացահայտել Տաթևի գաղտնիքները, որ այն ժամ մեզ թույլ չէին տվել` կրկին անվտանգության նկատառումներով:

Հեղինակ` վանքում վերջին տարիներին տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո այցելուների համար փակվել են որոշ մուտքեր` անվտանգության նկատառումներից ելնելով:  Կարդալ ավելին

 

Tags: , , ,

Օրվա նկարը

Նկարի հեղինակային իրավունքը` The Studio of Grigorean

Տաթևի վանական համալիր

 
Leave a comment

Posted by on September 10, 2013 in Վերածնունդ

 

Tags: ,

Քննարկվեցին «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները

«Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:

Տաթևի վանքըԽորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա դարձավ «Տաթեւ» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթեւ» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: կարդալ ավելին

 

Tags: , , , ,

Video

Սյունյաց դպիրներ

Տաթևի վանքը Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է: 14-րդ դարում այստեղ հիմնվել է Սյունյաց հայնտի դպրանոցը: Դպրանոցն այսօր ավիրված է, սակայն եկեղեցում ձեռնադրվում ու ծառայում են փոքրիկ դպիրներ: Նրանցից շատերը Սյունյաց երբեմնի դպրատան սաների ժառանգներեն են և պահպանում են պապերի փոխանցած ավանդույթները: Տաթևի վանահայր Տ. Միքայել աբեղա Գևորգյանը պատմում է եկեղեցու փոքրիկ սպասավորների խառնվածքի ու առօրյայի մասին:

 
2 Comments

Posted by on January 29, 2013 in Uncategorized

 

Tags: , , , , ,

Տաթև գյուղը պաշտոնական ներկացմամբ…

Աղբյուրը` http://syunik.gov.am/about-communities/448/

Բնակչություն` 1042

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոն Կապանից՝ 60 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 36 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1610 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Տաթև։

Տաթևը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ` Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ Ս. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը: Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 17-րդ եւ 20-րդ դարի 20-ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ: Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ: 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ: Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է:
Տաթևի տարածքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայստանի բնության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։
ՀՀ կառավարության 26.06.2009 թ ««Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից` ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները (կայք`www.tatev.am ):
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր:
Հիմնադրամի միջոցներով կառուցվեց և 2010թ հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ: Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը:

Տնտեսությունը`

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` 
– անասնապահությունը,
– դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
– խոշոր եղջերավոր անասուններ` 436 գլուխ,
– մանր եղջերավոր անասուններ` 991 գլուխ,
– խոզեր` 62գլուխ,
– մեղվաընտանիքներ` 600:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 155 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ`

Հողեր (ընդամենը)` 7627 հա, այդ թվում`
– Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5216 հա, որից`
– վարելահող` 408 հա, խոտհարք` 280 հա, արոտ` 2296 հա, այլ հողատեսք`2232 հա
– բնակավայրերի հողեր` 166 հա,
– արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
– էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`15 հա
– հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12 հա,
– անտառային հողեր` 2183 հա, որից անտառածածկ` 1206 հա
– ջրային հողեր` 33 հա

 

Tags: , , , , ,

Մասունքներ Տաթևյան առօրյայից…

Օգոստոսի 23 – առավոտյան ժամը 8:00-ին արդեն ոտքի վրա ենք ու շտապում ենք հանդիպման. 10:00-ին պայմանավորվածություն ունենք Հայր Սուրբի հետ` քննարկելու առաջիկա նախագծերը, որոնք հնարավոր են իրականացնել Տաթևում և նրա հարակից համայնքներում…

Ժամը 10:15 արդեն վանքում ենք և ցավոք պարզ դարձավ, որ Հայր Սուրբի հետ հանդիպումը չի կարող կայանալ` վերջինիս զբաղվածության պատճառով:

“Իսկ ինչ անել հիմա” հարցի միանշանակ պատասխանը գտնվեց ակնթարթորեն – Ճոպանուղի – 5 րոպե հետո ճոպանուղու կայանում ենք ու պատրաստ ճախրելու ձորն ի վեր դեպի Հալիձոր… Եվս 12 րոպե ու արդեն սարի մյուս լանջին ենք – հետևում թողնելով վանքը և նրա անկրկնելությունը լրացնող համայնապատկերը…

Աշխատանքային օրերին Ճոպանուղին գործում է ոչ ծանրաբեռնված գրաֆիկով ու Հալիձորի կայանում բացի անձնակազմից ու մոտակա շինարարության  վրա աշխատող բանվորներից գրեթե ոչ ոք չկար… Տիրող լռությունը ակնհայտ էր ու պարուրող…և մենք սկսեցինք շրջել տարածքում ու ուսումնասիրել այն…

Առաջինը, որ իմացանք այն էր, որ կառուցվող շինությունը ծառայելու է որպես գրասենյակ, սպասասրահ ու սրճարան. մի քանի շաբաթից պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման…

Հեռվում նկատեցինք ճախրանքի պատրաստ արծվին ու զգուշությամբ մոտեցանք նրան… չզարմանաք նա չթռավ, այլ սպասեց մեզ: Չնայած նա չվախեցավ մարդ – արարածներից, բայց սևեռուն հայացքով մեզ էր նայում ու թվում էր, թե փոքր ինչ վտանգ ու նա դեպի երկինք կսլանա. գեղեցիկ քանդակ էր մեզ սպասող արծիվը… կարծես խորհուրդը “ՏաԹևեր” ճոպանուղու, որ առավոտյան ժամը 9:00-ից մեկնարկում է իր թռիչքը ու մինչ  իրիկնամուտ, առանց վախի ու տագնապի վայրէջք կատարում ձորի “պռնգին”:

Մեր քայլերը մեզ փոքր ինչ հեռացրեցին կայանից… հետաքրքիր էր բացահայտել այն տարածքը, ուր ժամանում են հարույրավոր զբոսաշրջիկներ ու հասկանալ բացի ճոպանուղով թռիչքից ստացված աննկարագրելի տպավորություններից էլ ինչ կարող են նրանք իրենց հետ տանել… Տիրող լռությունը, որ մի պահ ճնշող է թվում, սկսում է գգվել քեզ, պարուրել ողջ հոգիդ ու ակամա տրվում ես նրան ու ապրում նրա անսահմանությունը, մեղմ օրորվում նրա  “մեղեդու” տակ…  ու եթե չլինեն մերթ ընդ մերթ լռությունը հատող մեքենաների ձայները, կամ ճոպանուղու ժամանման կոչնակը, անգամ դու  քո գոյությունը կմոռանաս…

Կտրվելով մեր լուռ իրականությունից նկատեցինք, որ ճոպանուղու կայանի հարթակում բավականին զբոսաշրջիկներ են հավաքվել. Տաթև վերադառնալու ժամանակն էր.

Մոտենալով կայանին, անհնարին էր չնկատել ճանապարհի արևմտյան կողմում մենավոր խաչքարը. նրա դիրքը այնքան էլ ակնառու չէր – կարծես պատսպարվելով այդ հեռու անկյունում, փշերով ծածկված – աչքից ու մարդկանց շնչից հեռու, նա լուռ իր աղոթքն է անում բոլոր այցելուների համար…  Խաչքարը նոր  չէր քանդակված… հետաքրքիր կառուցվածք ուներ  – գլխի վրա փոս ուներ, որտեղ ջուր էր հավաքված… որը կարծես նրա կենսունակության երաշխիքն էր, իսկ նրա վրա  ոչ այնքան փոքր անցքը հիշեցրեց Սիսիանի տարածաշրջանի Քարահունջի անցքերով քարերը… Մեկ այլ զարմանալի երևույթ, որ իր վրա էր կրում խաչքարը “գրպանիկն” էր  գետնի վրա փռված, իսկ վերջինիս  մեջ մի քանի դանակներ էին դրված – դանակներն էլ հին էին…հիշում եմ մանուկ ժամանակ, երբ վախեցել էի… – տատս իմ բարձի տակ քնելուց դանակ ու մկրատ էր դնում– ասելով ճարքերին կքշեն… իսկ գուցե այս դանակներն հենց նույն խորհուրդը ունեն…

Ավելին մեզ պարզել տեղացիներից չհաջողվեց, քան այն, որ խաչքարը կանգնեցրել են ճոպանուղու կառուցման ժամանակ… Փոքր ինչ հեռում մեկ ուրիշ խաչքար ևս կար…իսկ գուցե մեզ ավելին իմանալ պետք էլ չի, միայն թող կանգուն լինեն Հայաստանի բոլոր խաչքարերը ու թող նրանց սուրբ խորհուրդը հայ ժողովրդին միշտ  զորավիգ լինի… շարունակելի…

 

Tags: , , , , , , , ,

…հպարտ` ինչպես արծիվ, թռիչքի վայելք…

Հեղինակային իրավունքը` One Way Tour-իԻնչ կասեք ճոպանուղու մասին, աշխարհում այն ամենաերկար հեռադարձելին է… ինչ զգացողություններ պարգևեց:

Անկեղծ ասած` շատ եմ վախենում բարձրությունից և կարծում էի, որ սարսափով եմ տանելու ճոպանուղով անցած ողջ ճանապարհը: Բայց այդպես չեղավ, քանի որ ուղղակի ժամանակ չեղավ հասկանալու, թե ինչ բարձրության վրա եմ ես գտնվում: Այնքան գեղեցիկ էր ամեն ինչ, այնքան համահունչ: Այդ պահին ինձ հպարտ արծիվ էի զգում. ճախրում էի երկնքում ու վայելում թռիչքս…  կարդալ ավելին

 
 

Tags: , , , , , , , , , , , , ,

Հրապարակումներ

Հարգելի ընթերցող,

Նախ ընդունեք իմ շնորհակալությունը այս բլոգ ձեր այցելությունների համար: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ այստեղ կարող եք գտնել տարբեր պարբերականներում Տաթև գյուղի, վանքի ու տաթևյան թեմաներ շոշափող հրապարակումները: Իմ որոնումների արդյունքից ակնհայտ է դառնում, որ նրանցից շատերը հին տարեթվեր ունեն, բայց կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի կարդալ այն ամենը ինչ ասվել ու ասվում է Տաթևի մասին:

  1. Շաքի, Քարահունջ, ՏԱԹԵՎ… ֆոտո-ռեպորտաժ – iReport.am
  2. ՏԱԹԵՎՈՒՄ՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին “Կապիտալ” բիզնես օրաթերթ
  3. ԶԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ, ԴԵՊԻ ՏԱԹԵՎ – armenianhouse.org

ՏԱԹԵՎԸ  ԹԵՎ  ԿՏԱ – “Կապիտալ” բիզնես օրաթերթ

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ – ըստ Վահե սրկ. Ենգիբարյանի

“ՏԱԹԵՎԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ” ԾՐԱԳԻՐ – ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամ

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ ԿՎԵՐԱԳՏՆԻ ԻՐ ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔԸ – armtown.com

ՏՈՒՐ ԻՆՁ ԹԵՎ – մաս 1, մաս 2, մաս 3 – ‘ԼԱՊՏԵՐԻԿ’ ստեղծագործական խումբ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ – Նռան բամբասանք, համար 14

TATEV, WORTH CLIMB – uncorneredmarket.com – բլոգ

TATEV REVVIVAL PROJECT – National Competitiveness Foundation of Armenia

TATEV MONASTERY, ARMENIA – www. youtube.com

 

Tags: , , , , , , , , , ,

 
%d bloggers like this: