RSS

Tag Archives: Հալիձոր

Մի փառատոնի պատմություն

Ասում են ոչխարների խուզման փառատոն կազմակերպվում է Ավստրալիայում, Նյու Զելանդիայում ու մեկ էլ Հայաստանում: Իսկ Հայաստանում՝ միայն Տաթևի հովտում, Հալիձոր գյուղի հարևանությամբ:

ՙՙՙ փառատոն«Ոչխարների փուզում» փառատոնը առաջին անգամ կազմակերպվեց 2014թ. մայիսի 3-ին Տաթևի հովտում Հալիձոր գյուղի հարևանությամբ, որը չնայած իր առաջինը լինելու հանգամանքին, ունեցավ մեծ թվով զբոսաշրջիկների այց, մեծ հնչեղություն և շատերի կարծիքով 2014 թվականի լավագույն փառատոններից մեկն է համարվում:

Քանի դեռ փառատոնը 2-րդ անգամ կազմակերպելու  նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, փորձենք զրուցել անցյալ տարվա փառատոնի հետ ուղղակիորեն կապ ունեցող մի քանի անձնանց հետ՝ հասկանալու միջոցառման տնտեսական ու սոցիալական ազդեցությունն ու առհասարակ զբոսաշրջային նշանակությունը տարածաշրջանի համար:

Հալիձորի գյուղական համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի կարծիքով` «Անցած տարվա փառատոնը կարևորվում էր նրանով, որ բացի իր բուն թեմայից` խուզից, տարածաշրջանը իր բնակիչներով կարողացավ ևս մեկ անգամ կոնկրետ տեղում ներկայանալի դառնալ իր ավանդույթներով` ճաշատեսակներ, տնական խմիչքներ, յուրահատուկ չրեր՝ հոն, թութ, ամենատարբեր տեղական մրգերով և հատապտուղներով մուրաբաներ, ձեռագործ աշխատանքներ և այլն: Որպես սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն բնականաբար ունեցավ, քանի որ  վերը նշված բարիքների վաճառքից ստացված եկամուտները ամբողջովին համայնքաբնակներինն էին, իսկ կազմակերպչական և ընթացիկ հարցերում վճարովի հիմունքներով ընդգրկված էին որոշ մարդիկ»:ՙՙՙ փառատոն

Անցյալ տարի ոչխարների խուզման մրցույթում 1-ին տեղի համար պայքարում էին Տաթև, Հալիձոր և Խոտ համայնքների բնակիչները:  «Հալիձորի համար յուրահատուկ էր նաև «Ոչխարների խուզում» մրցույթի առաջին տեղի մրցանակը: Ճիշտ է նման մրցույթները մարդկանց սոցիալական խնդիրը չեն լուծում, բայց այդ ամենը ինչ-որ մի տեղ խրախուսանք է, որպեսզի ժողովուրդը ցանկանա ապրել այստեղ և զբաղվել նմանատիպ գործերով», – հավատացնում է գյուղապետը:

Գերասիմյանի հավաստիացմամբ համայնքապետարանը մշտապես պատրաստ է տարածաշրջանում կազմակերպվող ցանկացած միջոցառմանը մասնակցել և աջակցել կազմակերպչական հարցերում»: Նա ավելացրեց նաև, որ սպասում են միջոցառումը կազմակերպող հիմնական թիմի տարածաշրջան գալուն. մնացած հարցերը տեղում կքննարկվեն և կլուծվեն: «Ինչպես տարածաշրջանի մյուս համայնքները՝ փառատոնին Հալիձորը ևս կունենա իր տաղավարը: Ներկայացված ենք լինելու բոլոր տեսակի բնական մթերքներով, որոնք հատուկ են տարածաշրջանին: Որպես ճաշատեսակ ներկայացված է լինելու ոչխարի, խոզի և տավարի խորովածը» – վերջում ավելացրեց Մ. Գերասիմյանը:

Ակամայից հիշեցի IDEA հիմնադրամի աշխատակիցներից Տարոն Պապիկյանին, ով այն հարցին, թե փառատոնին մատուցվող ուտելիքներից ամենաշատն ի՞նչն է հավանել, միանշանակ պատասխանեց՝ գառան խորովածը գարեջրի հետ:

Իսկ իմ համար ամենատպավորիչներից էր Տաթևացի տիկին Անուշի եփած կուրկուտը: Մի զարմացե՜ք, ամբողջ կյանքս ապրել եմ Տաթևում, բայց կյանքումս կուրկուտ կերած չկայի: Հորդոր ունեմ այս տարվա փառատոնի բոլոր մասնակիցներին՝ առաձին-առանձին մոտենալ տարածաշրջանի բոլոր գյուղերը ներկայացնող տաղավարներին. Տաթևը իր կուրկուտով, Տանձատափը իր կիրմիզանով (այլ կերպ ասած՝ սինդրիկը), լոբիով ու անպակաս տնական գինիով:Հայկական պարը,  պարի համույթ

Թե անցյալ տարի առատ էր գարեջուրը, ապա այս տարի անխնա հոսելու է գինին – ի՞նչ է պետք քեֆ անողին – գինի, հայկական զուռնայի խրոխտ ձայն, հայկական խորովածի անուշաբույր… ու քեֆ անողին քեֆ չի հասնի…

Շարունակելով գնահատել սոցիալ-տնտեսական այն ազդեցությունը, որ փառատոնը ունեցավ տարածաշրջանի վրա, Տարոնը կարծում է, որ «փառատոնը հիանալի հնարավորություն էր տեղացիների համար սեփական արտադրանքը ներկայացնելու ու վաճառելու համար: Բավականին բարձրացավ հանրության իրազեկվածությունը համայնքների մասին, իսկ այդ օրերին հյուրանոցա-հյուրատնային մեծ զբաղվածությունը ֆինանսական լայն շրջանառություն ապահովվեց տնտեսվարողների համար»:

Բացի սոցիալ-տնտեսական ազդեցությունից – փառատոնը արկածախնդիրների համար միանգամայն այլ հիշողություններ է արթնացնում: Այդ օրերին Հարժիս գյուղից դեպի Տաթև 12 և ավելի կմ արշավի դուրս եկած երիտասարդնեերից Աննան ասում է՝ «երբ լսում եմ «փառատոն» – ոտքերս սկսում են ցավել»: Նրա կարծիքով «ընդհանուր տպավորությունները լավն են, եթե հաշվի չառնենք, որ փառատոնը առաջին անգամ էր կազմակերպված և հետագա զարգացումների անհրաժեշտություն ունի»:

Փառատոնի մասին խոսելուց չի կարելի չհիշել եղանակային այն «անոմալիան», որ րոպեների ընթացքում «կյանքով լեցուն» փառատոնը վերածեց «քամուց ու անձրևից քշվածների»: «Ես չգիտեմ, թե ինչքանով է տեղանքի եղանակը կանխատեսելի, բայց եղանակը զգալիորեն վատ հիշողություններ է առաջացնում» – ավելացնում է Աննան ու առաջարկում, որ «փառատոնի կազմակերպիչները` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, կարող են անձրևանոցների ծառայություն ունենալ մասնակիցների համար, կամ առաջարկել մասնակիցներին անհրաժեշտ իրերի փաթեթ»:

9291_747274065387330_918219906731079227_n

Այս տարի «Ոչխարների խուզում» փառատոնը կայանալու է հունիսի 6-ին, նույն տեղում, նույն գյուղերի մասնակցությամբ, միայն ժամը՝ 12:00-ին: «Այս տարի բացի երգ ու պարից, համով ուտելիքներից նաև նախատեսվում է հիմնական ելույթների ժամանակ ներկայացնել համայնքներից յուրաքանչյուրի պատմությունը – հակիրճ տեղեկատվություն տարածաշրջանի  տեսարժան վայրերի, նշանավոր դեմքերի և դեպքերի մասին»  – տեղեկացանք Հալիձորի գյուղապետից:

Ինչ է մնում զբոսաշրջիկին անել… ինչպես ասում են, հունիսի 6-ին բոլորս դեպի Տաթև…

 Լուսինե Հարությունյան

 

 

Tags: , , , , , , ,

Համայնքի ընդգրկումը բիզնես միջավայրի զարգացմանը

  • Դառնալ երկխոսության հարթակ համայնքների իշխանությունների, տնտեսական Համայնքգործունեություն իրականացնող միջավայրի և հասարակական սեկտորի միջև` ի նպաստ համայնքի զարգացմանն ու ռեսուրսների միավորմանը,
  • զարգացնել համայնքային իշխանությունների կարողությունները տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների զարգացման և բիզնես միջավայրի խթանման ոլորտում,
  • խթանել համայնքների բնակչության ներգրավումը զարգացող տնտեսական միջավայրին:

Ահա այսպիսի նպատակներ են սահմանել «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում» (CABIR) ծրագրի Շրջանավարտների Հայաստանյան Խորհուրդը, որը գործելով Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, Միջազգային և զարգացման հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի համագործակցությունանմիջական ղեկավարությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՌՎՎԶ հիմնադրամի և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ սերտ համագործակցությամ` նախաձեռնել է իրականացնել պիլոտային ծրագիր ՀՀ Սյունիքի մարզում Տաթև, Հալիձոր և Շինուհայր գյուղական համայնքների բնակիչների մասնակցությամբ:

Ս.թ. օգոստոսի 3-ին Գորիսի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվող ներածական դասընթացը` «Համայնքի ընդգրկումը բիզնես միջավայրի զարգացմանը» թեմայով, մեկն ու առաջինն է այն մի շարք միջոցառումներից, որ կազմակերպիչները պատրաստվում են կազմակերպել ու անցկացնել ծրագրի շրջանակում:

Ծրագրի հայտարարությանը կարող եք ծանոթանալ սույն հղման ներքո կամ ներքոհիշյալում

Հայտարարություն

Լ. Հարությունյան

 

Tags: , , , , ,

Հունիսի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին անցել է ամառային ռեժիմի

"Տա-Թև արծվի թռիչք" - ըՀունիսի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ամառային ռեժիմին: Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15 (վերջին ուղևորափոխադրումը «Հալիձոր» և «Տաթև» կայաններից կլինի ժամը 20:00-ին):

Նյութը ամբողջությամբ կարդալ «panorama>>am» ինտերնետային լրատվական կայքում

 

Tags: , ,

Վերածննդի նոր ալիք` 4000-ամյա պատմություն

«Հայրերիս երկիր» ֆիլմը ս.թ. մայիսի 11-ին ցուցադրվեց ԱՄՆ-ի «Հնագիտական ալիքի» կազմակերպած միջազգային «Հնագիտական ֆիլմերի փառատոնում»:

Հ.Գ. Հալիձորից Տաթև տանող ճանապարհի մի հատվածում հայտնաբերվել է հնամյա, բայց մոռացության մատնված քաղաքային մի բնակատեղի: Այդ տարածքից գտնված կճուճների կտորները, քարերը, ճարտարապետական տեսք ունեցող շինությունների լուսանկարները և այլ վկայությունները` իտալացի գիտնականների կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքում թվագրվել են  4000-ամյա պատմությանը: 

Հոդվածը ամբողջությամբ կարդալ “Times.am” էլեկտրոնային լրատվական կայքում

 

Tags: , , , ,

Հայրերիս երկիր

 

Tags: , , , ,

Մասունքներ Տաթևյան առօրյայից…

Օգոստոսի 23 – առավոտյան ժամը 8:00-ին արդեն ոտքի վրա ենք ու շտապում ենք հանդիպման. 10:00-ին պայմանավորվածություն ունենք Հայր Սուրբի հետ` քննարկելու առաջիկա նախագծերը, որոնք հնարավոր են իրականացնել Տաթևում և նրա հարակից համայնքներում…

Ժամը 10:15 արդեն վանքում ենք և ցավոք պարզ դարձավ, որ Հայր Սուրբի հետ հանդիպումը չի կարող կայանալ` վերջինիս զբաղվածության պատճառով:

“Իսկ ինչ անել հիմա” հարցի միանշանակ պատասխանը գտնվեց ակնթարթորեն – Ճոպանուղի – 5 րոպե հետո ճոպանուղու կայանում ենք ու պատրաստ ճախրելու ձորն ի վեր դեպի Հալիձոր… Եվս 12 րոպե ու արդեն սարի մյուս լանջին ենք – հետևում թողնելով վանքը և նրա անկրկնելությունը լրացնող համայնապատկերը…

Աշխատանքային օրերին Ճոպանուղին գործում է ոչ ծանրաբեռնված գրաֆիկով ու Հալիձորի կայանում բացի անձնակազմից ու մոտակա շինարարության  վրա աշխատող բանվորներից գրեթե ոչ ոք չկար… Տիրող լռությունը ակնհայտ էր ու պարուրող…և մենք սկսեցինք շրջել տարածքում ու ուսումնասիրել այն…

Առաջինը, որ իմացանք այն էր, որ կառուցվող շինությունը ծառայելու է որպես գրասենյակ, սպասասրահ ու սրճարան. մի քանի շաբաթից պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման…

Հեռվում նկատեցինք ճախրանքի պատրաստ արծվին ու զգուշությամբ մոտեցանք նրան… չզարմանաք նա չթռավ, այլ սպասեց մեզ: Չնայած նա չվախեցավ մարդ – արարածներից, բայց սևեռուն հայացքով մեզ էր նայում ու թվում էր, թե փոքր ինչ վտանգ ու նա դեպի երկինք կսլանա. գեղեցիկ քանդակ էր մեզ սպասող արծիվը… կարծես խորհուրդը “ՏաԹևեր” ճոպանուղու, որ առավոտյան ժամը 9:00-ից մեկնարկում է իր թռիչքը ու մինչ  իրիկնամուտ, առանց վախի ու տագնապի վայրէջք կատարում ձորի “պռնգին”:

Մեր քայլերը մեզ փոքր ինչ հեռացրեցին կայանից… հետաքրքիր էր բացահայտել այն տարածքը, ուր ժամանում են հարույրավոր զբոսաշրջիկներ ու հասկանալ բացի ճոպանուղով թռիչքից ստացված աննկարագրելի տպավորություններից էլ ինչ կարող են նրանք իրենց հետ տանել… Տիրող լռությունը, որ մի պահ ճնշող է թվում, սկսում է գգվել քեզ, պարուրել ողջ հոգիդ ու ակամա տրվում ես նրան ու ապրում նրա անսահմանությունը, մեղմ օրորվում նրա  “մեղեդու” տակ…  ու եթե չլինեն մերթ ընդ մերթ լռությունը հատող մեքենաների ձայները, կամ ճոպանուղու ժամանման կոչնակը, անգամ դու  քո գոյությունը կմոռանաս…

Կտրվելով մեր լուռ իրականությունից նկատեցինք, որ ճոպանուղու կայանի հարթակում բավականին զբոսաշրջիկներ են հավաքվել. Տաթև վերադառնալու ժամանակն էր.

Մոտենալով կայանին, անհնարին էր չնկատել ճանապարհի արևմտյան կողմում մենավոր խաչքարը. նրա դիրքը այնքան էլ ակնառու չէր – կարծես պատսպարվելով այդ հեռու անկյունում, փշերով ծածկված – աչքից ու մարդկանց շնչից հեռու, նա լուռ իր աղոթքն է անում բոլոր այցելուների համար…  Խաչքարը նոր  չէր քանդակված… հետաքրքիր կառուցվածք ուներ  – գլխի վրա փոս ուներ, որտեղ ջուր էր հավաքված… որը կարծես նրա կենսունակության երաշխիքն էր, իսկ նրա վրա  ոչ այնքան փոքր անցքը հիշեցրեց Սիսիանի տարածաշրջանի Քարահունջի անցքերով քարերը… Մեկ այլ զարմանալի երևույթ, որ իր վրա էր կրում խաչքարը “գրպանիկն” էր  գետնի վրա փռված, իսկ վերջինիս  մեջ մի քանի դանակներ էին դրված – դանակներն էլ հին էին…հիշում եմ մանուկ ժամանակ, երբ վախեցել էի… – տատս իմ բարձի տակ քնելուց դանակ ու մկրատ էր դնում– ասելով ճարքերին կքշեն… իսկ գուցե այս դանակներն հենց նույն խորհուրդը ունեն…

Ավելին մեզ պարզել տեղացիներից չհաջողվեց, քան այն, որ խաչքարը կանգնեցրել են ճոպանուղու կառուցման ժամանակ… Փոքր ինչ հեռում մեկ ուրիշ խաչքար ևս կար…իսկ գուցե մեզ ավելին իմանալ պետք էլ չի, միայն թող կանգուն լինեն Հայաստանի բոլոր խաչքարերը ու թող նրանց սուրբ խորհուրդը հայ ժողովրդին միշտ  զորավիգ լինի… շարունակելի…

 

Tags: , , , , , , , ,

Մոտ 7 մլն եվրո + 10 ամիս և գուցե ճոպանուղին երազ չէ…

Անգլերեն տարբերակ

Մոտ 7 մլն եվրո ներդրում + 10 ամիս և կյանքի կկոչվի “Տաթևի վերածնունդ և վերակառուցում” եռամյա ծրագրի բաղադրիչներից մեկը. 5.7կմ երկարությամբ ճոպանուղին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղը կկապի Տաթևի /նույնանուն գյուղի/ վանական համալիրի հետ:

Մոտ 16կմ ճանապարհը կկրճատվի 3X, իսկ 1 ժամ  և 30 րոպե տևողությունը` 2 X, իսկ ձորի բերան – “արկածային” ճանապարհորդությունը կվերածվի անմոռանալի թռիչքի, հիասքանչ Որոտանն ի վեր, գեղատեսիլ “տաթևյան” բնության համայնապատկերում:

Ծրագրի պատասխանատուները վկայում են, որ ճոպանուղին ամենաերկարն է Հայաստանում`  Ծաղկաձորի ու Ջերմուկի ճոպանուղիներից հետո:

Ճոպանուղին կգործի ողջ տարին և 10 րոպե ընդմիջումով 2 ուղղությամբ կշարժվեն 25 ուղևորներով վագոնները:

Եռամյա ծրագրի մյուս բաղադրիչներն են`

  • Հյուրանոցի կառուցում Հալիձոր գյուղում,
  • Ընտանեկան հյուրանոցային համակարգի զարգացում տարածաշրջանում, որը ենթադրում է տեղի բնակչության կեցության կայունության երաշխիքը,
  • Տաթևի վանական համալիրի ամբողջական վերականգնում,
  • 14-15-րդ դարերում Տաթևի համալսարանի գիտակրթական ավանդույթների վերածնունդ:
 

Tags: , , , , , , , ,

 
%d bloggers like this: