RSS

Category Archives: Հրապարակումներ

«ՏաԹեւեր». ուղեւորների 99 տոկոսը գոհ են ծառայության եւ անվտանգության մակարդակից

«ՏաԹևեր» ճոպանուղի«ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից ս.թ. հուլիսին օգտվել են 17 161 ուղեւորներ, որոնց մեծամասնությունը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ են եղել:

Ինչպես վկայում են ճոպանուղու ուղեւորների հարցման արդյունքները, հուլիսին  հարցվածների 91%-ից ավելին առաջին անգամ են «ՏաԹեւեր» ճոպանուղու ուղեւոր դարձել:

Հարցվածներ մեծամասնությունը (99%) գոհ են մնացել Հալիձորից Տաթեւ «թռիչքից» ` բարձր գնահատելով ծառայության եւ անվտանգության մակարդակը:

Մասնավորապես, 711 հարցված զբոսաշրջիկներից 673-ը հայտնել են, որ ճոպանուղու խցիկում իրենց «լիակատար անվտանգ են զգացել»:

«ՏաԹեւեր»-ի արտասահմանցի ուղեւորների մեծամասնությունը հայկական ծագում ունեն (52%):

«ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունը պարբերաբար հարցումներ է իրականացնում զբոսաշրջիկների շրջանում` ծառայության որակի կատարելագործման նպատակով:

Աղբյուրը` news.am լրատվական կայք

 

Tags: , ,

«ՏաԹևերը» Տաթևին «աշխարհի չափ տուրիստ» բերեց, բայց ոչ առաջին դասարանցիներ

– Լավ, ի՞նչ «բերեց» ճոպանուղին Տաթև:

– Որ ասեմ օգուտ չտվեց, սխալ կլինի, ճոպանուղուց էսօր օգտվում են, աշխատողներ կան գյուղից, ընտանիքները մարդկանց հյուրընկալում են, բայց շուկայի հարց կա, որը ձգձգվում է, պիտի արդեն լուծեն էդ հարցը, Տաթևի առաջնահերթ խնդիրը եղել է այդ շուկան, որ ժողովուրդը օգտվի, վաճառի: Հիմա, չնայած, արգելում են, բայց մարդիկ դեռ կանգնած են էնտեղ: կարդալ ավելին

 

Tags: , ,

Քննարկվեցին «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները

«Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:

Տաթևի վանքըԽորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա դարձավ «Տաթեւ» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթեւ» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: կարդալ ավելին

 

Tags: , , , ,

Տաթևյան ավանդույթների խորհուրդները

Ծուղրուղո~ւ, ծուղրուղո~ւ…

Խե′ր լինես դո′ւ, ա~յ աքլոր /այսինքն` բարի լուր ավետես/:

Ալինա ԳևորգյանԱյսպես են ամեն բացվող օրը ողջունում լեռների մեջ ծվարած իմ փոքրիկ, իմ հայրենի Տաթև գյուղի բնակիչները: Օրեցօր փեշերն հավաքող իմ գյուղում մարդիկ շարունակում են ապրել իրենց պապերից ժառանգած ավանդույթներով ու սովորություններով, սերնդեսերունդ փոխանցելով այն ամենը, ինչին անվերապահորեն  հավատում են իրենք և ուզում են, որ նաև իրենց սերունդներն ապրեն այդ հավատով: Այո′, ավանդապահ  է տաթևցին: Ամեն գարնան և աշնան, երբ համայնքում հերթական զորակոչն է սկսվում, երիտասարդներին ծառայության ճանապարհում են գյուղի ներքևում, վանքի դիմաց գտնվող հուշարձանի մոտից: Եվ այս ամենն իր մեջ մեծ խորհուրդ ունի, և այդ խորհրդին հետևում են միշտ ու բոլորը:

Ալինա Գևորգյան, 15 տարեկան, Տաթև, Սյունիք

Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ http://gorispress.am/?p=982

 

Tags: , ,

Ա~յ թե Տաթևում մի փոքրիկ շուկա լիներ

Գևորգ Մկրտչյան«Հա, լավ էր, շատ լավ, որ մեր գյուղի մասին սաղ աշխարհն իմացավ, որ մեր բնությամբ հիանում են, բայց մեզ, շատ կներեք, դրանից ի՞նչ… Գյուղացիները պետք  է  իրենց  ապրանքները  վաճառեն, որ կարողանան հոգալ  իրենց  կարիքները: Անձամբ  ես  սպեկուլացիայով  չեմ  զբաղվում, չեմ գնում  և վերավաճառում, ուղղակի վաճառում եմ է’ն, ինչ ինքս եմ պատրաստում կամ դաշտերից հավաքում»,- նեղսրտած ասում էր  ճաքճքած մատներով տիկին Նինան(անունը, իր խնդրանքով, փոխված է):

Գևորգ Մկրտչյան, Տաթև, Սյունիք

Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ` http://gorispress.am/?p=946

 

Tags: , , , ,

Համայնքի ընդգրկումը բիզնես միջավայրի զարգացմանը

  • Դառնալ երկխոսության հարթակ համայնքների իշխանությունների, տնտեսական Համայնքգործունեություն իրականացնող միջավայրի և հասարակական սեկտորի միջև` ի նպաստ համայնքի զարգացմանն ու ռեսուրսների միավորմանը,
  • զարգացնել համայնքային իշխանությունների կարողությունները տեղական ինքնակառավարման, ենթակառուցվածքների զարգացման և բիզնես միջավայրի խթանման ոլորտում,
  • խթանել համայնքների բնակչության ներգրավումը զարգացող տնտեսական միջավայրին:

Ահա այսպիսի նպատակներ են սահմանել «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում» (CABIR) ծրագրի Շրջանավարտների Հայաստանյան Խորհուրդը, որը գործելով Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, Միջազգային և զարգացման հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի համագործակցությունանմիջական ղեկավարությամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՌՎՎԶ հիմնադրամի և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ սերտ համագործակցությամ` նախաձեռնել է իրականացնել պիլոտային ծրագիր ՀՀ Սյունիքի մարզում Տաթև, Հալիձոր և Շինուհայր գյուղական համայնքների բնակիչների մասնակցությամբ:

Ս.թ. օգոստոսի 3-ին Գորիսի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվող ներածական դասընթացը` «Համայնքի ընդգրկումը բիզնես միջավայրի զարգացմանը» թեմայով, մեկն ու առաջինն է այն մի շարք միջոցառումներից, որ կազմակերպիչները պատրաստվում են կազմակերպել ու անցկացնել ծրագրի շրջանակում:

Ծրագրի հայտարարությանը կարող եք ծանոթանալ սույն հղման ներքո կամ ներքոհիշյալում

Հայտարարություն

Լ. Հարությունյան

 

Tags: , , , , ,

Տաթևի հյուրատները

Տաթևի վանքը ՀՀ ամենատեսարժան վայրերից է, որը Հալիձոր համայնքից ձգվող աշխարհի  ամենաերկար անկանգառ ճոպանուղու` «ՏաԹևեր»-ի կառուցման ու հողային ճանապարհի վերանորոգման շնորհիվ ավելի մատչելի է դարձել:

Ճոպանուղին զբոսաշրջիկների և առհասարակ բոլոր մարդկանց համար երկնքից ճանապարհ է ուղիղ դեպի Աստծո տաճար:

Տաթև այցելող մարդկանց մեծամասնությունը «Տաթև» անվանում է վանքն ու նրա հարակից բաց տարածությունը  և ոչ բոլորը գիտեն 0.5 կմ հեռավորության վրա գտնվող, 1000-ամյակների պատմություն ունեցող գյուղի մասին:

Նրանք, ովքեր գալիս են Տաթև երկար ժամանակով, գիտեն, տեղեկացված են գյուղի և նրա դիրքի մասին, այսպիսի մարդիկ անշուշտ որոշ ժամանակ մնում են գյուղում, ուսումնասիրում տեղանքը և մի գուցե ինչ-որ հարցով նաև օգնում գյուղին:

Նրանք հյուրընկալվում են Տաթևի հյուրատներում: Գյուղում կա 8 ընտանիք, որոնք ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները, իրենց տանը մի քանի օր պահելու մեկ կամ մի քանի հոգանոց խմբերի: Այս ընտանիքները առանձնացվել են հետևյալ սկզբունքներով.

  • Նրանց ընտանիքից գոնե մեկը պետք է տիրապետի ռուսերեն  և անգլերեն լեզուների
  • Նրանց տունը պետք է ունենա կոյուղի, լոգարան և առանձին սենյակներ

Այս կառույցների տերերից մեկի`Լարիսա Պետրոսյանի հետ ունեցած զրւյցում իմացանք մի քանի մանրամասներ զբոսաշրջիկների նախասիրությունների և առանձնահատկությունների մասին:

Այս ամենը `տեսանյութում:

Լուսինե Պողոսյան, 15 տարեկան, Տաթև, Սյունիք

Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ http://gorispress.am/?p=614

 

Թե ճոպանուղին էլ… իր «ոտքին գրես», հետ էկող չի

«ՏաԹևեր» ճոպանուղի

2010թ. կառուցվեց աշխարհի ամենաերկար, անկանգառ «ՏաԹևեր» ճոպանուղին, որն ավելի շատ զբոսաշր ջիկներ բերեց Տաթեւ, քան անցած ողջ դարում էին երևի եկել: Այդ առումով իսկապես կարելի է ասել, որ ճոպանուղին տաթևացուն թևեր է տալիս, որովհետև ամեն անգամ այդ փաստից հոգիդ պարուրվում է հպարտությամբ: Զգում ես, որ կա մի յուրօրինակ բան, որը կարող է նպաստել քեզ այստեղ պահելուն:

Բայց, մեծ հաշվով, մեր կյանքում ոչինչ էականորեն չի փոխվել. պատանիներն ու աղջիկները ավարտում են դպրոցն ու հեռանում` առանց կես վայրկյան հապաղելու: Հավատացեք` թե չձևացնեն` բոլորն էլ էսպես կասեն:
Գյուղում մնում են հիմնականում նրանք, ովքեր ծեր են ու անօգնական, ովքեր հեռանալու միջոցներ, հնարավորություն ու ցանկություն չունեն:
Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ ընտանիքներ կան, որոնք միայն կենսաթոշակի ու նպաստի հաշվին են կարողանում ապրել ու գոյատևել:

Հետո էլ ասում են` դուք երջանիկ եք, ձեզ խոսեցնել չի լինի, դուք ճոպանուղի ունեք, ճոպանուղի, որ Գինեսի գրքի թագուհի է:
Հա’… Բայց դա ի՞նչ է տալիս այն հայրիկին ու երեխային, ով արտագնա աշխատանքից առաջ գրկախառնված արտասվում ու իրար հուսադրում են ինձ, ի’մ ընկերներին, որ գնալու ենք: Հե՞տ են գալու` չգիտեմ:

Կասեք` մեծ-մեծ խոսում եք, մնացեք, պահեք ձեր գյուղը, ձեր պատմությունը: Մնա՞մ, բա ես ինձ ո՞նց պահեմ:
Ճոպանուղուն նայեմ ու կշտանա՞մ…
Լինում է, որ գնում են ու հետո հետ դառնալ անգամ չեն կարողանում` տնից են փող ուզում, լինում է նաև, որ գյուղի ամենաաղքատը քաղաք գնալով այնքան է վաստակում, որ եթե ճոպանուղին իր… «ոտքին գրես» էլ, էլ հետ էկող չի:

Հեղինակ` Ալլա Հարությունյան, 13 տարեկան, Տաթև, Սյունիք

Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ –  http://gorispress.am/?p=518

 
Aside

Աtataev_01յսուհետև մինչև ամառային և աշնանային լավ եղանակների՝ Տաթևի զբոսաշրջային սեզոնի ավարտը, այցելուներիը, 10-րդ դարի վանքային համալիրը տեսնելուց և աշխարհի ամենաերկար ճոպանողին նստելուց բացի, հնարավորություն կունենան նաև տեղում ծանոթանալ սյունյաց վարպետների (նաղաշների) ձեռագործ աշխատանքներին:

«Տաթև արհեստավորաց թև» մշակութային հասարակական կազմակերպությունը վանքի մոտակայքում ցուցահանդես-վաճառք է կազմակերպել, որը բաց է լինելու շաբաթ-կիրակի օրերին: Կազմակերպիչների խոսքով՝ բացի տեղացի վարպետներից՝ մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են ներկայանալ իրենց աշխատանքներով:

Նյութը ամբողջությամբ կարդալ “hetp.am” Էլ. լրատվական կայքում..

Վարպետաց Տուն

 

Tags: , ,

Տաթեւը դարձնելու են ավելի հետաքրքիր

Իմ Տաթև գյուղը

«Տաթեւ արհեստավորաց թեւ» մշակութային ՀԿ-ն Տաթեւում կազմակերպում է ցուցահանդես-վաճառք: Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 22-ին՝ հանդիսավոր արարողությամբ, որը կուղեկցվի երգ-երաժշտությամբ:

«Հանրապետության բոլոր գյուղական համայնքները խնդիրներ ունեն, բայց քանի որ Տաթեւը կարող է լինել տուրիստական կենտրոն` խնդիրներն ավելի ակնառու են: Նպատակ ունենք զբոսաշրջիկների առօրյան Տաթեւում ավելի հետաքրքրիր դարձնել, որպեսզի վանական համալիրն ու ճոպանուղին տեսնելուց հետո չձանձրանան»,-ասում է «Տաթեւ արհեստավորաց թեւ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանը եւ հավելում, որ նախատեսված ցուցահանդեսը տուրիստական ողջ շրջանում կցուցադրի հայ վարպետների, նկարիչների եւ արվեստագետների ստեղծագործությունները:

Աղբյուրը` «Տաթեւը դարձնելու են ավելի հետաքրքիր»-ը  – www.a1plus.am 

 

Tags: , , , ,

 
%d bloggers like this: