RSS

Հայոց Բանակի տոնը Տաթևում

29 Jan

Բանակի օրը ՏաթևումՏաթևի միջնակարգ դպրոցում հունվարի 28-ի Հայոց բանակին նվիրված միջոցառումը յուրօրինակ դաս էր: Այն սկսվեց ՀՀ օրհներգով:Այնուհետ ուխտավոր քահանա տեր Ղազարը օրհնության խոսք հղեց պատմական այս տոնի կապակցությամբ:

Գորիսի զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ մայոր Մասիս Բագրատյանի ելույթը արիության ու հայրենասիրության, ոգեկոչման ու գոտեպնդման խոսք էր միջոցառման մասնակիցներին:

10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները իրենց խոսքով ու երգով համ ու հոտ տվեցին միջոցառմանը:Ներկա էին նաև Արցախյան պատերազմում նահատակված տաթևացի երիտասարդների հարազատները: Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:
Հայոց բանակի 23-ամյա տարելիցին նվիրված միջոցառումը մեկ անգամ ևս հաստատեց, որ հայրենիքին ծառայելը պատիվ է, ոչ թե պարտականություն:

Նորվարդ Մովսիսյան, Տաթևի միջնակարգ դպրոցի տնօրեն

 
Leave a comment

Posted by on January 29, 2015 in Uncategorized

 

Tags: , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: