RSS

Տաթևացի, թե՟ տըթըվեցի

05 Aug

Բարև ձեզ: Ես Լուսինեն եմ Հարությունյան, ներկայացնում եմ … (ներկայանում եմ որտեղ եմ աշխատում) և տաթևացի եմ…

Տաթևացի թե՟ տըթըվեցի, – հարցրեց հարևանությամբ նստած պարոնը…

Լուսինե ՀարությունյանՏըթըվեցի, – ծիծաղով պատասխանեցի ու շարունակեցի ելույթս:

Ես Գորիսում էի` Սյունյաց աշխարհի խաղաղ անկյուններից մեկում: Դժվար էր հավատալ, որ կեսօրն անց էր արդեն` 2-ին 10 պակաս, բայց Գորիսը դեռ իր խաղաղություն էր ապրում, ու հոգ չէր անգամ, որ ոչ շատ հեռվում ինչ-որ մի անկյուն վաղուց եռում էր ջուրը լիքը ինքնաեռի նման:

Շուրջս ծանոթ ու անծանոթ դեմքեր էին, բայց անծանոթ լինելն էլ չէր շփոթեցնում. նույն երկրացին էինք, նույն հող ու ջրի մարդիկ… ջերմ բարևներ, գրկախառնություններ, ժպիտ ու հոգու թրթիռ. հուզված էի…

Ես նորից իմ հայրենիքում էի, որը պատմություն ունի, հիշողություններ, իր կենցաղի ու լեզվամտածողության կրողն է… ու նպատակս բոլորովին հանգստի գնալը չէր, կամ բարեկամիս տեսակցելը. այն ուսուցողական էր, ճանաչողական ու փոփոխությունների միտված:

Ավելին, ես մենակ չէի. 270կմ ճանապարհ այդ օրը միասին անցան մի խումբ անձինք, ովքեր Հայաստանի Համայնքային մասնակցությունճակատագրով, նրա հեռավոր տարածաշրջանների կենսունակությամբ մտահոգ էին. Երևանում են ապրում, ունեն իրենց բավականին հագեցած առօրյան, աշխատանքը, ընտանիքը, բայց նաև հայ ժողովրդի հոգսերով ապրող ընդհանուր մտահոգությունները:

Բոլորս Գորիս էինք եկել մի նպատակով` հանդիպել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, Շինուհայր և Հալիձոր գյուղական համայնքների ներկայացուցիչների հետ` համատեղ քննարկելու այն ուղիները, հարթակները և անհրաժեշտ կարողությունները, որ այսօր տարածաշրջանն ունի կամ պետք է ունենա համայնքի զարգացման համար` համայնքը ընդգրկելու գործարար միջավայրում:

Քննարկման սեղանի շուրջ էին հավաքվել համայնքները ներկայացնող տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, մանր ձեռնարկատիրությամբ զբաղվողները, միջազգային և տեղական հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, անկախ փորձագետներ:

Խոսվեց CABIR ծրագրի մասին` «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում» DSCN0095(CABIR) ծրագրի, Շրջանավարտների Հայաստանյան Խորհուրդի գործունեության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության համայնքային զարգացմանը միտված ընթացիկ արդյունքների ու իրականացվող ծրագրերի մասին, ներկայացվեց «Բիզնես միջավայրի հոգեբանություն»-ը, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցության ծրագրերը, համայնքների զարգացման միջազգային պրակտիկան. առաջավոր փորձը, համայնքների կառավարման մոդելները, ինչպես ունենալ պրոֆեսիոնալ մոտեցում ձեռներեցությանը կամ ինչպես սկսել բիզնես, որոնք են տարածաշրջանի զբոսաշրջային զարգացման նախադրյալները և ինչ ծրագրեր ու միջոցառումներ են նախատեսվում առաջիկա ամիսներին և անգամ տարիներին, ներկայացվեց օրենսդրական կարգավորումների ազդեցությունը համայանքներում գործարար միջավայրի վրա և այլն:

Հնչեցին մի շարք մտահոգություններ, որ այսօր գյուղական համայնքն ու համայնքն ղեկավարող մարմինն ունի, ինչ քայլեր են ձեռնարկում փարատելու այդ մտահոգությունները, որոնք են այն հնարավոր լուծումները, որով կկագավորվեն ներկա խնդիրները և ինչ սպասելիքներ ունենալ տեղական, տարածքային և պետական կառավարման մարմիններից, տեղական և միջազգային հասարարակական կազմակերպություններից ու մասնավոր սեկտորից:

շարունակելի…

Լուսինե Հարությունյան

 
 

Tags: , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: