RSS

Թե ճոպանուղին էլ… իր «ոտքին գրես», հետ էկող չի

17 Jul

«ՏաԹևեր» ճոպանուղի

2010թ. կառուցվեց աշխարհի ամենաերկար, անկանգառ «ՏաԹևեր» ճոպանուղին, որն ավելի շատ զբոսաշր ջիկներ բերեց Տաթեւ, քան անցած ողջ դարում էին երևի եկել: Այդ առումով իսկապես կարելի է ասել, որ ճոպանուղին տաթևացուն թևեր է տալիս, որովհետև ամեն անգամ այդ փաստից հոգիդ պարուրվում է հպարտությամբ: Զգում ես, որ կա մի յուրօրինակ բան, որը կարող է նպաստել քեզ այստեղ պահելուն:

Բայց, մեծ հաշվով, մեր կյանքում ոչինչ էականորեն չի փոխվել. պատանիներն ու աղջիկները ավարտում են դպրոցն ու հեռանում` առանց կես վայրկյան հապաղելու: Հավատացեք` թե չձևացնեն` բոլորն էլ էսպես կասեն:
Գյուղում մնում են հիմնականում նրանք, ովքեր ծեր են ու անօգնական, ովքեր հեռանալու միջոցներ, հնարավորություն ու ցանկություն չունեն:
Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ ընտանիքներ կան, որոնք միայն կենսաթոշակի ու նպաստի հաշվին են կարողանում ապրել ու գոյատևել:

Հետո էլ ասում են` դուք երջանիկ եք, ձեզ խոսեցնել չի լինի, դուք ճոպանուղի ունեք, ճոպանուղի, որ Գինեսի գրքի թագուհի է:
Հա’… Բայց դա ի՞նչ է տալիս այն հայրիկին ու երեխային, ով արտագնա աշխատանքից առաջ գրկախառնված արտասվում ու իրար հուսադրում են ինձ, ի’մ ընկերներին, որ գնալու ենք: Հե՞տ են գալու` չգիտեմ:

Կասեք` մեծ-մեծ խոսում եք, մնացեք, պահեք ձեր գյուղը, ձեր պատմությունը: Մնա՞մ, բա ես ինձ ո՞նց պահեմ:
Ճոպանուղուն նայեմ ու կշտանա՞մ…
Լինում է, որ գնում են ու հետո հետ դառնալ անգամ չեն կարողանում` տնից են փող ուզում, լինում է նաև, որ գյուղի ամենաաղքատը քաղաք գնալով այնքան է վաստակում, որ եթե ճոպանուղին իր… «ոտքին գրես» էլ, էլ հետ էկող չի:

Հեղինակ` Ալլա Հարությունյան, 13 տարեկան, Տաթև, Սյունիք

Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ –  http://gorispress.am/?p=518

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: