RSS

Տաթև գյուղը հյուրընկալեց անցյալին…

30 Apr

Ապրիլի 27-ին Տաթևի վանքն ու Տաթև գյուղը յուրօրինակ փայլ էին ստացել: Այդ օրը նրանք ընդունելու էին իրենց անցյալը` ներկայում: Աշխարհի տարբեր ծայրերում ցուցադրված «Գարեգին Նժդեհ» ֆիլմը վերջապես հասել էր  Տաթևի գյուղի համայնապատկերըտաթևացիներին: Պատահական չէր, որ ֆիլմը այս օրն ու այստեղ էին ցուցադրելու, քանի որ 1921 թվականի ապրիլի 27-ին Տաթևում գումարված ժողովում Նժդեհը Զանգեզուրը հռչակեց Լեռնահայաստան: Գյուղում այս ֆիմին շա~տ երկար էին սպասել: Գյուղացիները նշում են, որ գովազդով ամեն անգամ ֆիլմից որոշ կադրեր տեսնելուց, նրանք փափագել են բախտ ունենալ տեսնելու այս ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմում Գ. Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյանը, «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Ռուբեն Վարդանյանը և այլ դերասաններ: Ցուցադրությունից առաջ տեղի ունեցավ մատաղի արարողություն,  ելույթ ունեցավ «Մարաթուկ» համույթը՝ ավելի բարձրացնելով մարդկանց տրամադրությունը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ ունեցավ Շանթ Հովհաննիսյանը, նշելով` այս ֆիլմը Նժդեհի նման դեգերեց աշխարհով մեկ և միայն Տաթևում է, որ ինքը շատ ավելի հուզված ու անհանգստացած է սպասում հանդիսատեսի գնահատականին: Ելույթ ունեցավ նաև Տեղ գյուղի պատմության ուսուցիչը` ներկայացնելով Նժդեհի կատարած աշխատանքը Սյունիքում: Նա նշեց, որ Հայաստանին այժմ  Նժդեհ է պետք: Ֆիլմի ցուցադրության ամբողջ ընթացքում լարվածությունը չէր պակասում մարդկանց դեմքերից և նրանք, չնայած ցուրտ եղանակին, խոտերի, գետնի վրա տեղավորված կլանված դիտում էին այն: Ֆիլմի ավարտին հնչեցին դրական կարծիքներ և գնահատվեց կատարված աշխատանքը: Շատերը սրբելով արցունքները նշեցին, որ ցանկանալի կլիներ, որ այսպիսի ֆիլմեր շատ նկարվեին: Ինչ վերաբերվում է Արտաշես Ալեքսանյանի կերտած կերպարին, նրանք դրա մեջ չտեսան ո՜չ մաֆիա , ո՜չ բռնություն: Տաթևացիներն ուրախ էին ականատեսը դառնալու Գարեգին մեծատառով Հայի կյանքի ու գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը:

Լուսինե Պողոսյան, գ. Տաթև

Հատուկ Տաթևասեր հասարակության համար և ոչ միայն🙂

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: