RSS

Daily Archives: April 29, 2013

Իմ Տաթև գյուղը

Նեղ անենք, տեղ անենք

Նյութը հեղինակում է Տաթև գյուղի բնակչուհի 15-ամյա Լուսինե Պողոսյանը:

Այս նյութով Լուսինեն մասնակցում է «Իմ համայնքի չլուծված խնդիրները» մրցույթին.

Իմ Տաթև գյուղըՃանապարհը քարքարոտ էր, օդը կարծես թե ոչ այնքան մաքուր, միայն երբեմն-երբեմն լսվում են ինչ-որ «փորող» մեխանիզմի ձայներ և քանի որ ես ամեն ինչ պետք է ներկայացնեմ ձեզ, մոտեցա այն տեղանքին, որտեղից լսվում էին դռդռոցները: Սուրեն Առաքելյանի անվան Տաթևի միջնակարգ դպրոցն էր … Ո՛չ , այն չէր «դռդռում», ուղղակի վերանորոգվում էր դպրոցի երկրորդ մասնաշենքը: Փորձեցի ինչ որ մեկից իմանալ, թե ինչ է կատարվում և մոտեցա բանվորներց մեկին: Չցանկանալով նշել իր անունը՝  ասաց. «Դե հիմա վերանորոգում ենք, տեսնենք ինչ կստացվի: Մեզ ասել են, որ 3-րդ հարկը միայն քանդենք ու ապակիները փոխենք, իսկ մնացածի հետ գործ չունենք: Հա, մեկ էլ պիտի այնպես անենք, որ դպրոցի բոլոր դասարանները 2-րդ հարկում տղավորվեն: Երեխաներն էլ քիչ են, փոքր դասասենյակներ ենք պատրաստելու, ինչպես ասում են «Նեղ անենք, տեղ անենք»: Իմ այն հարցին, թե ո՞վ է այս ծրագրի հովանավորողը, նա ոչինչ չպատասխանեց, պատճառաբանելով, որ արդեն «պերերիվը» վերջացել է: Մի երկար հայացք ձգելով դպրոցի քանդված, բայց փառք Աստծո՝ նորոգվող պատերին, ես հեռացա` ետ գալու ակնկալիքով …

Նյութը ամբողջությամբ կարդալ «MyNews.am» հանրային թղթակցության հարթակում

 

Tags: ,

Տիգրան Համասյանը, Շանթ Հովհաննիսյանն ու այլոք Տաթեւում մասնակցել են «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությանը

Տաթևյան պրեմիերաՏաթեւի վանքի առջեւ տեղադրված մեծ էկրանի առջեւ կամաց-կամաց մարդիկ էին հավաքվում: Կինոդիտումից առաջ սյունեցիներին ողջունեցին «մարաթուկցիները»: Ֆիլմի տաթեւյան պրեմիերան խորհրդանշական էր սյունեցիների համար՝  Սյունիքի մարզում նշվում էր Լեռնահայաստանի հռչակման տարեդարձը: Սյունեցիների հետ զրույցներից միանգամից ակնհայտ է դառնում` Գարեգին Նժդեհին` ուժեղ ու անկոտրում բնավորության տեր հրամանատարին, այս կողմերում առանձնահատուկ են սիրում ու հարգում: Այստեղ դեռ շարունակում են շրջել Նժդեհի մասին հյուսված լեգենդները, իսկ նորածին տղաների շարքերը շարունակում են համալրել Գարեգինները:

Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ «bravo.am» էլեկտրոնային լրատվական կայքում

 

Tags: , ,

«Գարեգին Նժդեհը» ցուցադրվեց` Լեռնահայաստանի հռչակման առիթով (տեսանյութ)

Լեռնահայաստան«Գարեգին Նժդեհ» ֆիլմը ցուցադրվեց Տաթեւի վանական համալիրի շրջակայքում գտնվող  վեց գյուղերի (Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Տանձատափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար: Միջոցառմանը, որի ժամանակ ողջույնի խոսք ասաց Տաթեւի վանահայր հայր Միքայելը, մասնակցում էր նաեւ Գարեգին Նժդեհին երիտասարդ տարիքում մարմնավորած դերասան Շանթ Հովհաննիսյանը: Կինոդիտումը բացվեց եւ փակվեց  երգի եւ պարի «Մարաթուկ» ազգագրական համույթի (խմբավար՝ Արա Ավագյան) կատարումներով: «Մարաթուկի» ելույթներից կինոդիտման եկած մեծահասակներն ու երեխաները այնքան էին ոգեւորվել, որ ամբողջ ընթացքում պարում ու երգում էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/28/236798/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

 

Tags: , ,

«Գարեգին Նժդեհը» ցուցադրվեց Տաթևի վանքում

Տաթևի գյուղի համայնապատկերը

Օրերս «Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթևի վանքի տարածքում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:

«Տաթևյան պրեմիերան» միջոցառումների շարք է, որն իրականացվում է «Տաթև» հիմնադրամի և «ՏաԹևեր» ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթևի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթև, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար:

Հոդվածը ամբողջությամբ կարդալ «ԱՅՍՕՐ» էլեկտրոնային լրատվական կայքում

 

Tags: , ,

 
%d bloggers like this: