RSS

Տաթև-Գորիս տրանզիտ

01 Apr

Լուսինե Պողոսյան, 15 տարեկան, ՏաթևՄի համեղ պատառ իմ ընթրիքից 

Արթնացա և «խաչ» քաշեցի օրացույցիս` կարմիր գրիչով շրջանակի մեջ առված մարտի 29-ի վրա: Ուրբաթ էր: Թե ինչու էի կարմիր գրիչով օղակի մեջ վերցրել` չհասկացա, բայց գիտեի, որ ինչ-որ բան է լինելու…

Վեր կացա անկողնուցս և հասկացա, որ պիտի աջ ոտքս առաջինը գետնին դնեմ… Պիտի գնայինք Գորիսի Մամուլի ակումբ: Հիշեցի…

«Քնած» դեմքիս վրայով թեթև ժպիտ անցավ: Նայեցի ժամացույցիս` 7.30 էր: Փաստորեն վաղ էի արթնացել: Մտածեցի, որ ժամանակը ոսկի է ու արագ հագնվեցի, քանի որ մեկ գրամ ոսկին Հայաստանում 20,604 դրամ է: Այդքան փող ինձ որտեղի՞ց:
Մոտեցա սեղանիս, բացեցի օրագիրս ու գրեցի . «Գնում եմ իմ ընտրած ճանապարհով»:

Արդեն ավտոբուսի կանգառում ենք: «Մարդկանց սակավություն» ասվածը տեղին չէ այստեղ օգտագործել, քանի որ «ասեղ գցելու» տեղ չկար: Հազիվ մի տեղ «գրավեցի» և պարոն վարորդը գործի գցեց շարժիչը:

Ոլորապտույտ ճանապարհով իջնում էինք դեպի երկինք: Թուխպն այնքան էր իջել, որ մենք «ամպերի մեջ» էինք:

Շարժվում էր մեր «ուրախ գնացքը», այդուհանդերձ չկարողանալով հասնել մտքիս ծայրին: Ձանձրանալով առօրյա թեմաների մասին լսելուց (որոնց մասին Հայկական հարցից էլ ավելի շատ էին խոսում), ես սկսեցի հաշվել ծառերի տերևները, այնուհետև ծառերը, իսկ հետո` ասֆալտի վրա ընկած, այդպես էլ մնացած ու իրենց դարն ապրած ժայռաբեկորները:

Հաշվարկիս ամենից բարդ պահին ուղիղ դիմացիս մի կով «կանգնեց»: Նրան էին մոտենում իր ընկերները` հայերիս հատուկ «քաղաքավարի» հայացքով: Չմոռանամ նշել, որ նրանք խախտել էին ճանապարհային կանոններն ու ուղիղ մեր դիմաց էին «բամբասում» իրենց տիրոջից: Ա~հ, իսկ նրանց տերն այնպե~ս էր վազում, այնպե~ս էր վազում իր կովերի հետևից, ախր իրենց միլիոնն էին տանում:

Անցանք նաև Հարսնաձորը:

Երկրորդ կանգառը Հալիձորն էր, որին ես մինչև հիմա Քարիձոր եմ անվանում: Այստեղից էլ, մի քանի «պասաժիռ» վերցնելով, շարժվեցինք:

Մի պահ փակեցի աչքերս… Հասանք Շինուհայր: Այնքան էի «ճկռվել», որ արդեն չտեսա ինչ կատարվեց:

Հանգիստ մտանք փոսերի, ծառերի մեջ, դուրս եկանք ու նորից գնացինք առաջ:

Ինչպես Տաթևը, այնպես էլ Գորիսը, մեզ դիմավորեց ծանոթ գերեզմանոցով ու աղբանոցով: Այդ պահին մտքովս միայն մի բան անցավ. «Հայաստանը վերածվել է կեղտոտ գերեզմանոցի»: Մեզ դիմավորեց իբր թե «Գորիս» ցուցանակը, որի վրա կարծես ժանգով էին գրել «Արշակ…» : Այդպես էլ չկարողացա մինչև վերջ կարդալ այն, բայց այնպիսի տպավորություն էր, որ մտնում ենք Արշակավան քաղաք:

Նայեցի ժամացույցիս` 10.15 էր: Իջանք: Ես ու «մերոնքական» Գևորգը մեծ-մեծ քայլերով անցանք մայթերով, թեքվեցինք ու կանգնեցինք: Մոռացել էինք մեր հավաքի բուն նպատակը` գրիչը: Շշմած հայացքներով նայեցինք մեկս մյուսին, առաջ գնացինք ու հասանք տեղ: Աչքերիս չէի հավատում …

Շարունակելի…, Լուսինե Պողոսյան, 15 տարեկան, Տաթև, Սյունիք
Աղբյուրը` Գորիսի Մամուլի Ակումբ –  http://gorispressclub.blogspot.com/2013/03/tatev-goris-tranzit.html
 

Tags: , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: