RSS

Տաթև գյուղը պաշտոնական ներկացմամբ…

18 Aug

Աղբյուրը` http://syunik.gov.am/about-communities/448/

Բնակչություն` 1042

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոն Կապանից՝ 60 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 36 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1610 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Տաթև։

Տաթևը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ` Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ Ս. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը: Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 17-րդ եւ 20-րդ դարի 20-ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ: Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ: 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ: Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է:
Տաթևի տարածքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայստանի բնության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։
ՀՀ կառավարության 26.06.2009 թ ««Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից` ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները (կայք`www.tatev.am ):
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր:
Հիմնադրամի միջոցներով կառուցվեց և 2010թ հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ: Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը:

Տնտեսությունը`

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` 
– անասնապահությունը,
– դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
– խոշոր եղջերավոր անասուններ` 436 գլուխ,
– մանր եղջերավոր անասուններ` 991 գլուխ,
– խոզեր` 62գլուխ,
– մեղվաընտանիքներ` 600:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 155 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ`

Հողեր (ընդամենը)` 7627 հա, այդ թվում`
– Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5216 հա, որից`
– վարելահող` 408 հա, խոտհարք` 280 հա, արոտ` 2296 հա, այլ հողատեսք`2232 հա
– բնակավայրերի հողեր` 166 հա,
– արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
– էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`15 հա
– հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12 հա,
– անտառային հողեր` 2183 հա, որից անտառածածկ` 1206 հա
– ջրային հողեր` 33 հա

 

Tags: , , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: