RSS

Ինչու նախընտրել Տաթև զբողաշրջային գոտին

14 Feb

2011թ. նոր մտահղացման ծննդի տարի եղավ – անցկացնել հարցում  այն ալցելուների շրջանում/ում հետ ուղղակի և անուղղակի կապ հաստատել հաջողվեց/, որոնք նախընտրեցին իրենց հանգիստը կազմակերպել Տաթև գյուղում և նրա հարակից զբոսաշրջային գոտում: Տաթև գյուղում և նրա հարակից համայնքներում վերջին 2 տարիների ընթացքում  զբոսաշրջային ոլորտում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ, զգալիորեն ազդելով զբոսաշրջային այցելությունների թվի վրա, որը զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների ցուցանիշներից: Եթե ավելի ընդհանրական չլինենք, այլ ավելի կենտրոնանանք ազդեցության միջոցի վրա, ապա դժվար չի լինի կռահել ինչն եղավ այն առանձնահատուկ գործոնը, որ հանգեցրեց դրան. 2010թ. հոկտեմբերի 16-ին շահագործվեց աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, անվանեցին այն ՏաԹևեր, որը աշխարհում իր տեսակի մեջ առաջինը լինելով` գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:

Բացի այն, որ ուղիղ կապ ստեղծվեց Տաթև այցելողների հետ և նրանց շրջանում բաժանվեցին տպագիր հարցաթերթիկներ, այլև  https://tatevvillage.wordpress.com  – Տաթև գյուղը պատմության էջերում խորագիրը կրող բլոգում տեղադրվեց  հարցաթերթիկները`  ԻՆՉՈՒ ՏԱԹԵՎ  հղման ներքո, որը հնարավություն է յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար իր կարծիքը հայտնելու ազատորեն և անանուն:

Միաժամանակ հացումը անցկացվեց 2 ուղղությամբ`

  1. Զբոսաշրջիկի ակնկալիքները նախքան Տաթև հանգստայն գոտի մուտք գործելը. “Ես պատրաստվում եմ գնալ Տաթև, քանի որ…” թեմայով, և
  2. Ինչ տպավորություններով է հեռանում զբոսաշրջիկը հանգստյան գոտուց` “Տաթևը իմ տպավորություններում” խորագրով:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Հարցման արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների ներքո:

“Ես պատրաստվում եմ գնալ Տաթև, քանի որ…”

“Տաթևը իմ տպավորություններում”

Հարցման և վերլուծության իրականացման հեղինակը  Լուսինե Հարությունյանն է/բլոգի հեղինակը/, և ցանկացած տեղեկավություն այս վերլուծությունից օգտագործելու դեպքում, խնդրում եմ կատարել հղում և տեղյակ պահել հեղինակին: Շատ շնորհակալություն համագործակցության համար, Լուսինե Հարությունյան:

 
Leave a comment

Posted by on February 14, 2012 in Վերածնունդ

 

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: