RSS

Սուրբ Սարգիս – երիտասարդների արագահաս բարեխոս…

04 Feb

Ամենասուրբ Երրորդության ընտրյալ,

Եվ հավատարիմ ծառա,

Հաղթող զորական և քաջ նահատակ,

Արագահաս Սուրբ Սարգիս, շնորհի օթևան,

Մեր անձերի համար բարեխոսիր Քրիստոսին,

Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ,

Այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից,

Ամեն:

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սբ. Սարգսի տոնը նշում է փետրվարի 4-ին: Երիտասարդների բարեխոս Սբ. Սարգսի տոնը շարժական է. այն նշման 35 օրվա տեղաշարժ ունի՝ կախված Սբ. Հարության տոնից: Սբ. Սարգիս զորավարը բոլոր երիտասարդներիս ամենասիրված սրբերից է: Նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն  քրիստոնեական հավատքի:Արիության համար Սբ. Սարգիսը նշանակվում է իշխան և սպարապետ Հայաստանի սահմանակից Կապադովկիայում:

Բայց նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Նա իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Իսկ երբ սկսվում են քրիստոնեական եկեղեցու հալածանքները, Սբ.Սարգիսն իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում: Ապա նա Շապուհի մոտ ծառայության է անցնում որպես զորագնդի հրամանատար՝  զինակիցների շրջանում քարոզելով քրիստոնեական հավատքը: Սակայն Շապուհը նրանից պահանջում է  պաշտել կրակը և զոհ մատուցել: Սբ. Սարգիսը ընդդիմանում է, ինչի պատճառով էլ բանտարկվում և իր հավատքին հավատարիմ մնալու համար՝ գլխատվում է: Շատ ավանդույթներ կան կապված Սբ. Սարգսի տոնի հետ:

Վերջին 10 տարիների ընթացքում հայ երիտասարդության մեջ սկսեց տարածվել այսպես կոչված  “Սուրբ Վալենտին”-ի  տոնը:  Ցավոք սրտի այն ինչ-որ մերը չէ, օտար է. երիտասարդները  սկսեցին մեկ մեկու կոչել “Վալենտին”, “Վալենտինա”: Հայ եկեղեցին փորձեց մաքրել  այս օտարամոլ տարրը: ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏԱԿԱՆ քննության ընթացքում բացահայտվեց, որ “Սբ. Վալենտին”  կոչվածը չկա, ո’չ հայ, և ո’չ էլ ընդհանրական եկեղեցու տոների շարքում: Այլ այս կերպարը կիսահեթանոսական կերպար է: Ուստի եկեղեցին որոշեց վերակենդանացնել հին հայկական եկեղեցական և ժողովրդական ավանդությունը: Սահմանվեց Սբ. Սարգսի տոնը իբրև երիտասարդների օրհնության օր և փառք Աստծո լայն տարածում գտավ: Բայց կարծես սա էլ մի տեսակ խեղաթյուրվեց:  Երիտասարդները  ավելի շատ Սբ. Սարգսի տոնը սկսեցին ճանաչել  իբրև աղաբլիթ ուտելու,  երազում իրենց ասպետին տեսնելու, քան թե Առաջավորաց պահք պահելու տոն:  Սբ. Սարգսի տոնը հաղորդվելու եկեղեցական գեղեցիկ արարողություն է:

Նունե Մինասյան, նյութի պատրաստմանը աջակցելու համար  հատուկ շնորհակալություն Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելին:

Հ.Գ.  թե ինչպես Տաթևացի երիտասարդները նշեցին Սբ. Սարգսի տոնը` կարդալ այստեղ :)…

 

Tags: , , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: