RSS

Սբ. Սարգսի տոնին ընդառաջ…

04 Feb

Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելի նախաձեռնությամբ, այս մի Սբ. Սարգիսը մեզ՝ տաթևացի երիտասարդներիս համար անմոռանալի դարձավ: Հայր Սուրբը նախօրոք գեղեցիկ հրավիրատոմսեր էր պատրաստել և տվել իրենց հասցեատերերին` հրավիրելով մասնակիցը դառնալ Սուրբ Սարգիս Զորավարի տոնին, որը տեղի ունեցավ փետրվարի  4-ին: Շատ ուրախալի էր մեզ համար  կտրվել ձանձրալի առօրյայից և  ճանաչել մեր իսկ եկեղեցական տոներից մեկը: Մեկ մարդու պես բոլոր հրավիրյալներս առավոտյան ժամը 11.00-ին ներկայացանք Սուրբ պատարագին: Այսօրը մեր օրհնության օրն եր: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խնկաբույր կամարների ներքո մեր հոգիներին պատեց առանձնահատուկ մի ուրախություն:

“Այնպես կուզեի, որ եկեղեցու կյանքում մեր կենդանի ներկայությունը ուժ, եռանդ ու թարմություն հաղորդի հավատացյալ բանավոր հոտին: Լավ եմ գիտակցում , որ երիտասարդին դժվար է Եկեղեցու, Սուրբ գրքի և ծնողների ուղենշած ճանապարհով ընթանալը, քանի որ նրա միտքը անհաստատ է, բոլոր խոսքերում ու գործերում ՝դյուրափոփոխ, զգայարանները տեսակ-տեսակ  ցանկությունների հակված:  Նա նման է գետի հոսանքին ու ծովի ալիքներին, որ կյանքի ճանապարհով չի կարող ուղիղ ընթանալ. երբեմն աջ է խոտորվում և երբեմն՝ ձախ, մեկ դեպի չարը և մեկ դեպի բարին” -այսպես փորձեց  իր մտահոգությունը արտահայտել Հայր Սուրբը մեր զրույցի ընթացքում:

Ինչո՞վ կարող է ուղղել երիտասարդը իր ընթացքը, եթե ոչ Տիրոջ խոսքերը պահելով, և հավատացեք` պատարագից հետո մի առանձնահատուկ խաղաղություն ու հանգստություն իջավ հոգուս:

Պատարագին հաջորդեց երիտասարդներիս օրհնության կարգը:  Այնուհետև համախմբվաց բարձրացանք գյուղի մշակույթի տուն, ուր մի փոքրիկ խնջույք էինք կազմակերպել: Հայր Սուրբը պատրաստել էր տվել  մի ավանդական ուտեստ “կուրկուտ”:

Կազմակերպվեց “Գաղտնի ընկեր” խաղ-մրցույթը: Մեծ ոգևորությամբ էին երիտասարդները մասնակցում: Աղջիկները հանում էին  տղաների անուններ ու հակառակը և միմյանց նվիրում գեղեցիկ խոսքեր, նվերներ, երգ ու պար: Օրվա վերջում մեր գյուղում գործող Ս. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցիներից գեղեցիկ անակնկալ ստացանք. նրանք մեզ բաժանեցին իրենց իսկ ձեռքով թխված, Հայր Սուրբի ձեռամբ օրհնված քաղցրաբլիթներ:  Ա՛յո, ա՛յո, սխալ չկարդացիք` քաղցրաբլիթներ:  Աշակերտները որոշել էին աղաբլիթը փոխարինել քաղցրաբլիթներով: Տեսնել էր պետք, թե դա ինչ մի ոգևորություն էր առաջացրել մեզ մոտ: Բոլորը արդեն սկսել էին անրջել, թե ով ում կտեսնի: Ցավոք օրը ավարտվում էր: Մեկ անգամ ևս Հայր Սուրբը օրհնեց մեզ` ասելով, որ մենք զորավոր ենք, և Աստծո խոսքը բնակվում է մեր մեջ: Որ մենք մեր երիտասարդության տարիքում  պետք է պատվենք մեր Տեր Աստծուն:

“Սիրելի երիտասարդներ, գիտեմ, որ յուրաքանչյուրդ էլ փափագում է երջանիկ լինել: Իսկ երջանկությունը Աստծուց է գալիս: Եվ նա, ով Աստծո պատվիրանները պահում է, Սուրբ հաղորդություն է ստանում, դնում է իր երջանկության և խաղաղության սկիզբը: Եվ հավատացած եմ, որ Աստծո օրհնությամբ կատարված երիտասարդի հետագա ամուսնական ընտրությունը հաջողակ կլինի:  Սիրեք ու վայելեք սիրված լինելը…”,  – այսպես քարոզեց Հայր Սուրբը Սբ. Սարգսի տոնին կազմակերպած միջացառման վերջաբանի փոխարեն:

 Նունե Մինասյան, հատուկ Տաթևից բոլոր ընթերցասերների համար

This slideshow requires JavaScript.

 

Tags: , , , , ,

2 responses to “Սբ. Սարգսի տոնին ընդառաջ…

  1. Anna Alexanyan

    February 5, 2012 at 01:06

    Նունե ջան, անչափ շնորհակալ ենք քեզ, որ այս սուրբ օրվա անմոռանալի խորհուրդը կիսեցիր մեզ հետ, այնպիսի տպավորություն էր, որ ես էլ ձեզ հետ անցկացրի այս օրը` քայլելով Տաթևի արդեն հարազատ դարձած փողոցներով:

     

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: