RSS

Մասունքներ Տաթևյան առօրյայից…

25 Aug

Օգոստոսի 23 – առավոտյան ժամը 8:00-ին արդեն ոտքի վրա ենք ու շտապում ենք հանդիպման. 10:00-ին պայմանավորվածություն ունենք Հայր Սուրբի հետ` քննարկելու առաջիկա նախագծերը, որոնք հնարավոր են իրականացնել Տաթևում և նրա հարակից համայնքներում…

Ժամը 10:15 արդեն վանքում ենք և ցավոք պարզ դարձավ, որ Հայր Սուրբի հետ հանդիպումը չի կարող կայանալ` վերջինիս զբաղվածության պատճառով:

“Իսկ ինչ անել հիմա” հարցի միանշանակ պատասխանը գտնվեց ակնթարթորեն – Ճոպանուղի – 5 րոպե հետո ճոպանուղու կայանում ենք ու պատրաստ ճախրելու ձորն ի վեր դեպի Հալիձոր… Եվս 12 րոպե ու արդեն սարի մյուս լանջին ենք – հետևում թողնելով վանքը և նրա անկրկնելությունը լրացնող համայնապատկերը…

Աշխատանքային օրերին Ճոպանուղին գործում է ոչ ծանրաբեռնված գրաֆիկով ու Հալիձորի կայանում բացի անձնակազմից ու մոտակա շինարարության  վրա աշխատող բանվորներից գրեթե ոչ ոք չկար… Տիրող լռությունը ակնհայտ էր ու պարուրող…և մենք սկսեցինք շրջել տարածքում ու ուսումնասիրել այն…

Առաջինը, որ իմացանք այն էր, որ կառուցվող շինությունը ծառայելու է որպես գրասենյակ, սպասասրահ ու սրճարան. մի քանի շաբաթից պատրաստ կլինի ու կհանձնվի շահագործման…

Հեռվում նկատեցինք ճախրանքի պատրաստ արծվին ու զգուշությամբ մոտեցանք նրան… չզարմանաք նա չթռավ, այլ սպասեց մեզ: Չնայած նա չվախեցավ մարդ – արարածներից, բայց սևեռուն հայացքով մեզ էր նայում ու թվում էր, թե փոքր ինչ վտանգ ու նա դեպի երկինք կսլանա. գեղեցիկ քանդակ էր մեզ սպասող արծիվը… կարծես խորհուրդը “ՏաԹևեր” ճոպանուղու, որ առավոտյան ժամը 9:00-ից մեկնարկում է իր թռիչքը ու մինչ  իրիկնամուտ, առանց վախի ու տագնապի վայրէջք կատարում ձորի “պռնգին”:

Մեր քայլերը մեզ փոքր ինչ հեռացրեցին կայանից… հետաքրքիր էր բացահայտել այն տարածքը, ուր ժամանում են հարույրավոր զբոսաշրջիկներ ու հասկանալ բացի ճոպանուղով թռիչքից ստացված աննկարագրելի տպավորություններից էլ ինչ կարող են նրանք իրենց հետ տանել… Տիրող լռությունը, որ մի պահ ճնշող է թվում, սկսում է գգվել քեզ, պարուրել ողջ հոգիդ ու ակամա տրվում ես նրան ու ապրում նրա անսահմանությունը, մեղմ օրորվում նրա  “մեղեդու” տակ…  ու եթե չլինեն մերթ ընդ մերթ լռությունը հատող մեքենաների ձայները, կամ ճոպանուղու ժամանման կոչնակը, անգամ դու  քո գոյությունը կմոռանաս…

Կտրվելով մեր լուռ իրականությունից նկատեցինք, որ ճոպանուղու կայանի հարթակում բավականին զբոսաշրջիկներ են հավաքվել. Տաթև վերադառնալու ժամանակն էր.

Մոտենալով կայանին, անհնարին էր չնկատել ճանապարհի արևմտյան կողմում մենավոր խաչքարը. նրա դիրքը այնքան էլ ակնառու չէր – կարծես պատսպարվելով այդ հեռու անկյունում, փշերով ծածկված – աչքից ու մարդկանց շնչից հեռու, նա լուռ իր աղոթքն է անում բոլոր այցելուների համար…  Խաչքարը նոր  չէր քանդակված… հետաքրքիր կառուցվածք ուներ  – գլխի վրա փոս ուներ, որտեղ ջուր էր հավաքված… որը կարծես նրա կենսունակության երաշխիքն էր, իսկ նրա վրա  ոչ այնքան փոքր անցքը հիշեցրեց Սիսիանի տարածաշրջանի Քարահունջի անցքերով քարերը… Մեկ այլ զարմանալի երևույթ, որ իր վրա էր կրում խաչքարը “գրպանիկն” էր  գետնի վրա փռված, իսկ վերջինիս  մեջ մի քանի դանակներ էին դրված – դանակներն էլ հին էին…հիշում եմ մանուկ ժամանակ, երբ վախեցել էի… – տատս իմ բարձի տակ քնելուց դանակ ու մկրատ էր դնում– ասելով ճարքերին կքշեն… իսկ գուցե այս դանակներն հենց նույն խորհուրդը ունեն…

Ավելին մեզ պարզել տեղացիներից չհաջողվեց, քան այն, որ խաչքարը կանգնեցրել են ճոպանուղու կառուցման ժամանակ… Փոքր ինչ հեռում մեկ ուրիշ խաչքար ևս կար…իսկ գուցե մեզ ավելին իմանալ պետք էլ չի, միայն թող կանգուն լինեն Հայաստանի բոլոր խաչքարերը ու թող նրանց սուրբ խորհուրդը հայ ժողովրդին միշտ  զորավիգ լինի… շարունակելի…

 

Tags: , , , , , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: