RSS

Պատուհանից անդին Սյունյանց աշխարհում

03 Apr

Ավտոմեքենան սլանում էր ինձ ծանոթ ճանապարհով, այն ճանապարհով, որ տանում էր դեպի  Սյունյանց աշխարհ: Կամաց-կամաց ավելացող օդի սառնությունըը հուշում էր. այնտեղ հեռվում մեզ է սպասում  այնքան մեզ համար ոչ ցանկալի, բայց մեզ հավատարիմ ու մեր ձորակները այդքան սիրող «ԹՈԽՊԸ»:

Նրանց համար, ովքեր չգուշակեցին ինչի մասին եմ ակնարկում – ասեմ, որ Գորիսը հայտնի է իր մշտաբնակ մառախուղով:

Ի վերջո մեր ինքնազգացողությունը մեզ չխաբեց – դեռ չհասած Հարժիս – բարի գալուստը հնչեց «քշաթոխպի» բերանից:

Եվս մեկ պարզաբանում նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է «քշաթոխպը» – դա այն թանձր մառախուղն է, որ ճանապարհային տեսանելիությունը հասցնում է  նվազագույնը 1-2 մետրի:

Տեղաբնակները ունեն իրենց հայտնի մեկնությունը «քշաթոխպի» մասին -« մանդտ կոխես դիմացից եկողի աչքը չի ճոկի»:

Հիմա դրսում նույն եղանակն է – ցուրտ – մառախուղ, ու եթե հարցնես դրսից ներս մտնողին «Ինչ կա»,  – կասի,  – «Զզվելի եղանակ է»  – «Թոխպը ու շաղում է»  – ավելին նրանց համար, որ մութ մնաց, թե ինչ կնշանակի «շաղում է» – պարզապես մանր անձրևում է դրսում:

Իսկ վերջաբանի փոխարեն – 2 թոխպը իրար բռնելու մոլուցքով տարված հետապնդում են միմյանց – երբ դժվարանում է նրանցից մեկին բռնելը – մյուսը պարզապես հրճվանքով գոռում է փախչողի ետևից – ուր էլ ուզում ես փախի – մեկա Գորիսում քեզ բռնելու եմ….

Այս է պատուհանից անդինը Սյունյանց աշխարհում:

 

Tags: , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: