RSS

“Տա -թև”-ը այլևս լեգենդ չէ…

29 Oct

Տա -թև” – ը այլևս լեգենդ չէ – այն շոշափելի է, տեսանելի ու արդեն “թևեր” ունի – ս/թ հոկտեմբերի 16-ին “ՏԱԹԵՎԻ ԹԵՎԵՐ” անունը կրող 5.7 կմ երկարություն ունեցող աշխարհում ամենաերկար ճոպանուղին կատարեց իր ԱՆԴՐԱՆԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՈՒՆԸ Որոտանի գեղատեսիլ կիրճն ի վեր. ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը,ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանն ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի  տնօրեն Բ. Փոփազյանը Տաթև գյուղի և հարակից համայնքների 7 երեխաների ուղեկցությամբ “վայրէջք” կատարեցին ճոպանուղու “Տաթև” կայանում: Պատվարժան այրերին ուղեկցող 7 երեխաները 10 տարեկան էին` ծնված 2000թ.` խորհրդանշելով 3-րդ հազարամյակի առաջին սերնդին:

“Լավ սկիզբը գործի կեսն է” – այսպես որակեց Ս. Սարգսյանը “Տաթևի վերածնունդ” ծրագրի առաջին բաղադրիչի` ճոպանուղու, կառուցման աշխատանքները, որը հարավային Հայաստանի համակողմանի զարգացման ռազմավարության նշանակալի մասն է. զգալի ազդակ տարածաշրջանի տնտեսական, գիտական ու մշակութային կյանքի աշխուժացման խնդրում:

11 ամիս պահանջվեց շվեցարա-ավստրիական Garaventa Doppelmayer ընկերության մասնագետներից  ու տեղի համայնքներից ընդգրկված բնակիչներից կյանքի կոչել այն երանելի երազանքը, որ թերևս որոշակի ժամանակ առաջ համարվում էր անհավանական. միայն մարդկային մտքի երևակայության արգասիք: Ճոպանուղին այսօր իրական է, ունի 5.7 կմ երկարություն, 320 մ է ամենաբարձր կետը ու կարող է տեղափոխել  25 ուղևոր միաժամանակ` խլելով ընդհամենը 11րոպե 25 վայրկյան կտրել անցելու Հալիձորի անտառի փեշից անմատչելի թվացող 45 րոպե տևողությամբ վերելքը. խնայելով 4 անգամ պակաս ջանք, պարգևելով անկրկնելի ճախրանք “Տա-թև”-ի թևով:

Ճոպանուղին պետություն-մասնավոր համագործակցության մի վառ օրինակ է` ՀՀ կառավարության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու  հավանության ու աջակցության,  Ռուբեն և Վերոնիկա Վարդանյաներ և ընկերներ հիմնադրամի և այլ բարերաների ու անհատների ներդրումների շնորհիվ:

Ճոպանուղու կառուցման ծրագրի ղեկավար Արտաշես Ղազախեցյանի հավաստմամբ ճոպանուղին ամենաերկար մարդատար հետադարձելի կառույցն է աշխարհում. ճոպանի կշիռը 60տ է, իսկ աշտարակների բարձրությունը` 60-65մ:

Եթե շաբաթներ առաջ “Տաթևի թևեր” օդային ուղին հավակնում էր դառնալ Գինեսի համաշխարհային ռեկորդակիր, ապա այս պահին կարելի է փաստել, որ այն արդեն հավաստագրված է. ս/թ հոկտեմբերի 23-ին Հայաստանում էր Գինեսի համաշխարհային ռեկորդների ընկերության ներկայացուցիչ Կարիմ Վալերիոնին, ով հավաստեց, որ “Տաթևի թևեր” ճոպանուղին ամենաերկար մարդատար հետադարձելի օդային ուղին է` 1.4կմ  գերազանցելով ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգում գործող “Սանդիա Փիկ’ ճոպանուղու երկարությանը: “Տեխնիկական առումով Տաթևի ճոպանուղին հիանալի կառույց է”, – այսպես է որակել տիկին Վալերիոն կատարված աշխատանքը:

Նույնիսկ չարաճճի “ԹՈԽՊԸ” չի կարողացել անել իր “սև գործը”  – ՏԱԹԵՎՅԱՆ բնապատկերի աննկարագրելի հմայքը անխաթար է:

 
Leave a comment

Posted by on October 29, 2010 in Վերածնունդ

 

Tags: , , , , , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: