RSS

Աշխարհի ամենաերկար ճոպանուղին այլևս երազ չէ…

13 Oct

… ևս 3 օր ու “Տաթևի թևեր” անունը կրող 5.7 կմ երկարությամբ ճոպանուղին իր առաջին թռիչքն կիրականացնի Հալիձորի գյուղի բարձրունքից  դեպի Տաթևի վանքի պարիսպների տակ – անմոռանալի ճախրանք պարգևելով իր առաջին ուղևորներին` հիասքանչ Որոտան գետի կիրճն ի վեր:

Ս/թ հոկտեմբերի 16-ին Տաթև գյուղում տեղի կունենա ճոպանուղու բացման արարողությունը, որին իրենց մասնակցությամբ պատիվ կբերեն ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Վեհափառ Տեր Գարեգին Բ-ն, ՀՀ կառավարական պաշտոնյա անձիք, գործարարներ  ու պատվավոր հյուրեր տարբեր երկրներից, զբոսաշրջիկներ ու լրագրողներ համաշխարհային լրատվական ընկերություններից:

Հայաստանի ազգային մրցունակության  հիմնադրամի տրամադրած տեղեկատվության համաձայն “Տաթևի թևեր” Ճոպանուղին, ամենաերկարը լինելով աշխարհում, հավակնում է գրանցվել ռեկորդների գրքում. ներկայումս այդ ուղղությամբ տարվում են բանակցություններ հիմնադրամի ներկայացուցիչների կողմից:

Համոզված եմ, որ այս իրականությունը հպարտություն է յուրաքանչյուր հայի և հատկապես տաթևացիների համար ու ուզում եմ բոլորիս շնորհավորել նման ձեռքբերման համար ու շնորհակալություն հայտնել գաղափարի հեղինակներին ու ծրագրին շունչ պարգևած յուրաքանչյուր անհատին:

ԲԱՐԻ ՃԱԽՐԱՆՔ ՔԵԶ “ՏԱԹԵՎԻ ԹԵՎԵՐ’ …

 

 
Leave a comment

Posted by on October 13, 2010 in Վերածնունդ

 

Tags: , , , , , , , , , ,

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: