RSS

Սերս վանքում Տաթևի

12 Mar

ՍԵՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՎԻ

տեսահոլովակ` Սամվել Կալեսդյանի կատարմամբ

Խոսք.
Երաժշտ. Գուսան Աշոտ
Սերս վանքում Տաթևի մոﬔր վառած կաղոթեր,
Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է,
Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է,
Ասի երդվիր, քո սերն եմ, Սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Վանքի վառվող մոﬔրը շլացրին ինձ ﬕ պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա:
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա:
Ասի աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Նորեն տեսա հանդեսում Սրբուհուն իմ երազի,
Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Նա իր զմրուխտ թեվերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց, դու լավ կերգես, թե ﬓաս սիրուս ծարավ:
Ասաց, դու լավ կերգես, թե ﬓաս սիրուս ծարավ:
Գուսան Աշոտ քո յարի Սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:

 

Tags: , , , , , , , , ,

2 responses to “Սերս վանքում Տաթևի

  1. matador

    April 20, 2011 at 09:42

    Զարմանում եմ մի բանի վրա. բոլորս հո երջանիկ սիրո պատմությունը ցանկալի ենք համարում, գտնում ենք, որ դրանից մեծ երջանոկություն և գեղեցկություն չկա: ԲԱՅՑ… ինչու են ենթադրաբար տխուր պատմությունները, ըստ էության նույնպես շատ գեղեցիկ թվում: տխուր, երբեմն նույնիսկ ողբերգական ավարտ ունեցող սիրային պատմությունները շատ հաճախ ավելի ռոմանտիկ, լիրիկական են դիտվում, քան երջանիկները:🙂

     
  2. Սերժ Սաֆարյան

    January 3, 2012 at 18:01

    Միգուցե այն պատճառով, որ համարյա բոլորն ունեցել են անփոխադարձ սեր, տանջվել եւ մորմոքվել են, եւ հենց այսպիսի սիրամորմոքով երգերը շոշափում են ոգու լարերը։

     

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: