RSS

Tag Archives: աստված

Սուրբ Սարգիս – երիտասարդների արագահաս բարեխոս…

Ամենասուրբ Երրորդության ընտրյալ,

Եվ հավատարիմ ծառա,

Հաղթող զորական և քաջ նահատակ,

Արագահաս Սուրբ Սարգիս, շնորհի օթևան,

Մեր անձերի համար բարեխոսիր Քրիստոսին,

Ում վայել է փառք, իշխանություն և պատիվ,

Այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից,

Ամեն:

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սբ. Սարգսի տոնը նշում է փետրվարի 4-ին: Երիտասարդների բարեխոս Սբ. Սարգսի տոնը շարժական է. այն նշման 35 օրվա տեղաշարժ ունի՝ կախված Սբ. Հարության տոնից: Սբ. Սարգիս զորավարը բոլոր երիտասարդներիս ամենասիրված սրբերից է: Նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն  քրիստոնեական հավատքի:Արիության համար Սբ. Սարգիսը նշանակվում է իշխան և սպարապետ Հայաստանի սահմանակից Կապադովկիայում:

Բայց նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Նա իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Իսկ երբ սկսվում են քրիստոնեական եկեղեցու հալածանքները, Սբ.Սարգիսն իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում: Ապա նա Շապուհի մոտ ծառայության է անցնում որպես զորագնդի հրամանատար՝  զինակիցների շրջանում քարոզելով քրիստոնեական հավատքը: Սակայն Շապուհը նրանից պահանջում է  պաշտել կրակը և զոհ մատուցել: Սբ. Սարգիսը ընդդիմանում է, ինչի պատճառով էլ բանտարկվում և իր հավատքին հավատարիմ մնալու համար՝ գլխատվում է: Շատ ավանդույթներ կան կապված Սբ. Սարգսի տոնի հետ:

Վերջին 10 տարիների ընթացքում հայ երիտասարդության մեջ սկսեց տարածվել այսպես կոչված  “Սուրբ Վալենտին”-ի  տոնը:  Ցավոք սրտի այն ինչ-որ մերը չէ, օտար է. երիտասարդները  սկսեցին մեկ մեկու կոչել “Վալենտին”, “Վալենտինա”: Հայ եկեղեցին փորձեց մաքրել  այս օտարամոլ տարրը: ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏԱԿԱՆ քննության ընթացքում բացահայտվեց, որ “Սբ. Վալենտին”  կոչվածը չկա, ո’չ հայ, և ո’չ էլ ընդհանրական եկեղեցու տոների շարքում: Այլ այս կերպարը կիսահեթանոսական կերպար է: Ուստի եկեղեցին որոշեց վերակենդանացնել հին հայկական եկեղեցական և ժողովրդական ավանդությունը: Սահմանվեց Սբ. Սարգսի տոնը իբրև երիտասարդների օրհնության օր և փառք Աստծո լայն տարածում գտավ: Բայց կարծես սա էլ մի տեսակ խեղաթյուրվեց:  Երիտասարդները  ավելի շատ Սբ. Սարգսի տոնը սկսեցին ճանաչել  իբրև աղաբլիթ ուտելու,  երազում իրենց ասպետին տեսնելու, քան թե Առաջավորաց պահք պահելու տոն:  Սբ. Սարգսի տոնը հաղորդվելու եկեղեցական գեղեցիկ արարողություն է:

Նունե Մինասյան, նյութի պատրաստմանը աջակցելու համար  հատուկ շնորհակալություն Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելին:

Հ.Գ.  թե ինչպես Տաթևացի երիտասարդները նշեցին Սբ. Սարգսի տոնը` կարդալ այստեղ :)

 

Tags: , , , , ,

…հպարտանալ է պետք և ոչ պղծել…

Իմ կարծիքով նմանատիպ վերաբերմունքը կարելի է որակել բարբարոսություն` անընդունելի վարքագիծ, եթե փորձենք համեմատել մեկ այլ վարքագծի հետ. ինչպես չի կարելի սեփական տան մեջ նման փորագրություններ անել, նույնքան էլ անընդունելի է աստծո տանը նման արարքներ թույլ տալ… նման սրբատեղերը մեր ձեռքբերումներն են, որոնցով հպարտանալ է պետք և ոչ պղծել… կարդալ ավելին

 

Tags: , , , , , , , , ,

Սերս վանքում Տաթևի

ՍԵՐՍ ՎԱՆՔՈՒՄ ՏԱԹԵՎԻ

տեսահոլովակ` Սամվել Կալեսդյանի կատարմամբ

Խոսք.
Երաժշտ. Գուսան Աշոտ
Սերս վանքում Տաթևի մոﬔր վառած կաղոթեր,
Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է,
Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է,
Ասի երդվիր, քո սերն եմ, Սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Վանքի վառվող մոﬔրը շլացրին ինձ ﬕ պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա:
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա:
Ասի աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր,
Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Նորեն տեսա հանդեսում Սրբուհուն իմ երազի,
Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին:
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Նա իր զմրուխտ թեվերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց, դու լավ կերգես, թե ﬓաս սիրուս ծարավ:
Ասաց, դու լավ կերգես, թե ﬓաս սիրուս ծարավ:
Գուսան Աշոտ քո յարի Սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:
Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
Ախս ﬕնչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:

 

Tags: , , , , , , , , ,

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: