Վերջապես Տաթևը սփռեց իր թևերը մեր առջև… Մենք հասանք ճիշտ ժամանակին և պատարագը սկսվել էր ու Տաթևում մեզ դիմավորեց Հայր Միքայելը… Չեմ կարող նկարագրել հիացմունքս Հայր Սուրբի հանդեպ: Առաջին իսկ վայրկյանից մենք մեզ այնքան հարազատ էինք զգում նրան: Աստվա՜ծ իմ, այդ ինչպիսի սուրբ աչքեր ես շնորհել նրան… Աչքեր, որոնք լի են անսահման բարությամբ, սիրով, հնազանդությամբ ու կյանքով.. Որոնք այնքա՜ն ջինջ ու “մանկական” էին, այնքա՜ն ջերմ, որ ջերմացնում էին ու կանգուն էին պահում Տաթևը… կարդալ ավելին