RSS

Վերածննդի նոր ալիք` 4000-ամյա պատմություն

«Հայրերիս երկիր» ֆիլմը ս.թ. մայիսի 11-ին ցուցադրվեց ԱՄՆ-ի «Հնագիտական ալիքի» կազմակերպած միջազգային «Հնագիտական ֆիլմերի փառատոնում»:

Հ.Գ. Հալիձորից Տաթև տանող ճանապարհի մի հատվածում հայտնաբերվել է հնամյա, բայց մոռացության մատնված քաղաքային մի բնակատեղի: Այդ տարածքից գտնված կճուճների կտորները, քարերը, ճարտարապետական տեսք ունեցող շինությունների լուսանկարները և այլ վկայությունները` իտալացի գիտնականների կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքում թվագրվել են  4000-ամյա պատմությանը: 

Հոդվածը ամբողջությամբ կարդալ “Times.am” էլեկտրոնային լրատվական կայքում

 

Tags: , , , ,

Հայրերիս երկիր

 

Tags: , , , ,

Ճանաչողական զբոսանք_1

 

Tags: , , , , ,

Ճանաչողական զբոսանք_2

 

Tags: , , , , , , ,

Տաթևի հոգևոր զարթոնքը

Տ. Միքայել աբեղա Գևորգյանը ծառայում է Տաթևի վանքում: 1927թ-ից մինչև 2008թ. վանական համալիրը հոգևոր սպասավոր չի ունեցել, կրոնական ծեսերը մոռացվել էին, գյուղ մտնող հոգևորականի նկատմամբ էլ՝ մարդիկ թերահավատ, երբեմն՝ մերժողական վերաբերմունք ունեին: Հայր Միքայելին դժվար փորձություններ էին սպասում, միակ ապավենը հավատարմությունն էր ծառայական ուխտին…

 
 

Tags: , ,

Բամբակի ծով

Որոտանի ձորը` Բամբակե ծով/Գտնվում է Տաթևի վանքի առջևում/

Այս ձորը հաճախ լսվում է փափուկ ու ստիպակ ամփերի քուլաներով, որոնք նման են բամբակի: Դրա համար էլ ձորը կոչվում է Բամբակի ծով:

Աղբյուրը` Արամ Ղանալանյան, «Ավանդապատում» 

Հ.Գ. «Ձորը Որոտանի կիրճն է. այն ձորը, որը տեսանելի է Տաթևի վանքից և Հալիձորի անտառի պռնգից: 2007թ. առավոտյան ժամը 7-ից Տաթևի ուսուցչական կոլեկտիվը Լեռնային Ղարաբաղ էր ուղևորվել ու մինչ իջնում էինք Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանոց ոլորանները ձորը լցվում էր Ղանալանյանի նկարագրած բամբակե ամպի քուլաները: Որքան իջնում էինք ձորը այնքան ընկղմվում էինք «ծով»-ի մեջ: Հետագայում ես այդ «ծով»-ը ներկայացնում էի որպես թանձր կաթով լիքը «ծով»: Լ.Հ.

Ավելի շատ ավանդապատումների ծանոթացեք բլոգի «Ավանդապատում» էջում:

 

Tags: , , ,

Բոզիի քար

/Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Եզան ուխտատեղի կոչված վայրից մի քիչ ներքև, անտառի խորքում/

Դեռ այն ժամանակներում, երբ Սյունիքը պարբերաբար ասպատակվում էր պարսիկների կողմից, մի տաթևացի քաջ տղա` Բոզի անունով, թաքնվելով ժայռի խոռոչներից մեկում` ահ ու սարսափի մեջ է պահել թշնամիներին:

Աղբյուրը` Արամ Ղանալանյան, «Ավանդապատում» 

 

Tags: , ,

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: